Երևան
3 °C
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար առկա շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է Երևանի՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ին: Քննարկման արդյունքում առաջարկվել է պահպանել չորս դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք, իսկ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցների շենքերը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն: Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն և այդ նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրում ներառված է 46 դպրոց, ընտրվել են առավել խոցելիները:
Նիկոլ Փաշինյանը նշել է, 80 մլն դոլար վարկային այս ծրագիրը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ դրա պատճառներից է նաև համաֆինանսավորման խնդիրը:
«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպերով առաջ գնում: Ինչի մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք-չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ: Պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել և գնալ առաջ»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև որակի նկատմամբ լուրջ վերահսկողության իրականացումը: «Պետական շինարարություն տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր ընկալումներում չի փոխվում: Այն է, որ պետական շինարարությունը կարող է մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հատկապես պետական միջոցներով շինարարությունը պետք է իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ բարձրացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար դպրոցների հարմարավետ շենքեր նախագծելու հարցը: Վարչապետն այդ առումով նշել է. «Մեր ռազմավարությունն է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցնենք և անցնում ենք: Բոլոր նախագծերում այս հանգամանքը պետք է հաշվի առնվի, խնդրում եմ նորից ստուգել, եթե որևէ տեղ այս հարցը լուծված չէ, թող համապատասխան նախագծային փոփոխություններ արվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում
Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում
Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ, առկա է եղել սրտի արատ. ԲԿ-ն պարզաբանում է նորածնի մահվան պատճառը
Հրազդանում մեքենա է հրդեհվել. շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է
Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ
3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից
Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել
Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն
«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում
Մեղադրում են գյուղապետին. կարո՞ղ է մարզպետին էլ բռնենք
Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել
«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել
«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի
Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք
Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
© 2019 Հայկական ժամանակ