Դավիթ Տոնոյանը եւ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցեր

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փետրվարի 9-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեության, մարտական պատրաստության եւ ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը, Դավիթ Տոնոյանը եւ գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։ Կողմերը կարեւորել են նաեւ համատեղ իրականցվող զորավարժությունների բարձր մակարդակի ապահովումը: ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու գեներալ Դվորնիկովը նշել են, որ 2019 թ. լինելու է համատեղ միջոցառումներով, շտաբային մարզումներով եւ զորավարժություններով հագեցած տարի»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
452 դիտում

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր