ՊԵԿ-ում աշխատանքի ընդունված Նարեկ Զաքարյանը չի հանդիսանում Ռաֆիկ Մաշադյանի սանիկը. հերքում

11/02/2019 schedule18:43

Օրեր առաջ «Իրավունք» եւ «Ժամանակ» թերթերը գրել էին, որ Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին` Նարեկ Զաքարյանը, հոր շնորհիվ վերջերս մրցույթում հաղթելով բոլորին՝ ՊԵԿ-ում աշխատանքի է անցել: Գրվել էր նաեւ, որ Նարեկ Զաքարյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի սանիկը, նշվել էր, որ քննությանը ներկա են եղել ընդամենը 2 հոգի, որոնցից մեկը հենց Ռաֆիկ Մաշադյանն է եղել:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հարցի վերաբերյալ ՀԺ-ին հայտնեցին. ««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ եւ ատեստավորումներ անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով:

Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը եւ անդամների թվաքանակը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ հանձնաժողովի անհատական կազմը` հարկային մարմնի ղեկավարը: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 22.08.2013 թվականի 873-Ն որոշմամբ հաստատվել է հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, անդամների թվաքանակը եւ անդամներին ներկայացվող չափանիշները, հարկային եւ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը (այսուհետ՝ Կարգ):

Կարգի N 1 հավելվածով հաստատված՝ հանձնաժողովի կազմը, անդամների թվաքանակը եւ անդամներին նեկայացվող չափանիշների 1-ին կետի համաձայն՝ հարկային եւ մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է ինն անձից, այդ թվում՝ նախագահից եւ ութ անդամից: Հանձնաժողովի անդամների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Հանձնաժողովն ունի նաեւ քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ: Կարգի N 2 հավելվածով հաստատված՝ ՀՀ հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի 9-րդ կետի համաձայն՝հանձնաժողովի ընդունած որոշումներն իրավազոր են, եթե դրանց ընդունմանը մասնակցել է հանձնաժողովի առնվազն 6 անդամ»:

Ելնելով վերոգրյալից ՊԵԿ-ը հերքում է տարածված այն տեղեկատվությունը, թե քննությունն անցկացվել է առանց հանձնաժողովի անդամներին սպասելու, հավելելով, որ առանց հանձնաժողովի առնվազն 6 անդամի ներկայության՝ որոշումներ չեն կարող ընդունվել: «Հայտնում ենք, որ թափուր պաշտոն զբաղեցնելու համար կայացած մրցույթն անց է կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը չի հանդիսանում Նարեկ Զաքարյանի կնքահայրը»,- ասացին ՊԵԿ-ից:

Տպել
3568 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց