Ընդամենը անալիզներ է հանձնել, բայց պարզվել է՝ իբր 250000 դրամի բուժում է արվել, վիրահատվել է. Է. Առաքելյան

12/02/2019 schedule09:53

«Երեկ առավոտյան բացելով լրահոսը` կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բկ նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Ընդամենը րոպեներ անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ ներկայացնելով մանրամասներ.

«Եվ օ՜ հրաշք, ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում 2014 թ. լինելով դպրոցի ուսուցչուհի` կինս մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ բկ-ի հետ: Սակայն պարզվում է` նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և 8 օր (!!!) իբր պառկել հիվանդասենյակում:

Այսինքն 4 տարի անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել»:

Տպել
7799 դիտում

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնագրի խնդիրը լուծվել է. ֆեդերացիայի փոխնախագահ

Քոչարյանի կալանքը փոխելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ. մեղադրողը խնդրեց բեկանել այդ որոշումը

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հանդիսացավ Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորը

Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը

Խաղաղություն էլ խաղացին. ինչպես է Ադրբեջանը դուրս մղում խաղաղության օրակարգը

Նույնիսկ եթե վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը անցնի 60%-ը, ողբերգական որեւէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան

Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց