Երևան
12 °C
Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում քննարկվում է կառավարության՝ առաջիկա հինգ տարիների ծրագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եւ ներկայացրեց ծրագիրը, իր ելույթում ասաց, որ կառավարության նպատակն արդեն ձեւակերպված է․
«Ազգային ժողով ներկայացրած այս ծրագրի հենց առաջին պարբերությունում ասվում է՝ առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն։ Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները։ Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպե նաեւ նոր տեխնոլոգիաների ստեղծման, կամ առնվազն դրանց ստեղծմանն էական մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական հմտությունների, ապրանքների թողարկման, արտահանման եւ կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ այս ոլորտները դառնան ՀՀ տնտեսության հիմնական բնորոշիչը»։
Վարչապետն ասաց, որ այստեղ խոսքը բոլոր տեսակի տոխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական, արտադրական, տեխնոլոգիաների արտադրության, կրթական, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, պետական կառավարման տեխնոլոգիաների, բնապահպանական տեխնոլոգիաների եւ այսպես շարունակ․
«Մեր խնդիրը պետք է լինի այն, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցներն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն, եւ ավելի շատ մտավոր աշխատանք։ Եւ որպեսզի որեւէ մեկը չմեկնաբանի սա որպես քամահրանք էկոլոգիական պահանջների նկատմամբ, մենք առանձնակի կարեւորություն ենք տվել Հայաստանի համապատախանությանը էկոլոգիական բարձր չափանիշներին, եւ սա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին»։
Փաշինյանի խոսքով՝ մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական բոլոր չափանիշներին եւ էկոլոգիական նոր գիտակցությամբ պետք է համակված լինի նաեւ Հաայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։
Կառավարության նպատակների մեջ է մեր տնտեսության՝ արտահանմանը միտված լինելը․
«Սա կարեւոր է հատկապես Հայաստանը երկար տարիներ համակած մենաշնորհների եւ դրանց պարագայում մեր կառավարության արձանագրած հաջողությունների ֆոնին։ Մեր շուկան շատ փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձեւ առաջընթացի հենարան լինելու համար եւ արհեստական մենաշնորհային որեւէ դրսեւորոմ ինքին պիտի վկայի երկրի տնտեսության հուսահատ լինելու մասին՝ այն իմաստով, որ ներքին շուկայի համար խելագար եւ անազնիվ պայքարը վկայում է տնտեսական աշխարհընկալման տեղային եւ փոքր լինելու մասին։ Արտահանման ոլորտում մեր հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, մեր կառավարությունն այստեղ ամեն ինչ անելու է՝ բիզներսին աջակցելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT