Վերջին օրերի քննարկումները խիստ հաջողված էին, որովհետեւ տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ․ վարչապետ

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, ավարտվեցին պատգամավորների ելույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր եզրափակիչ ելույթը։

Սկզբում Փաշինյանն անդրադարձավ ԱԺ ամբիոնից հնչած «մուննաթների եւ հեգնանքների» թեմային․

«Ես ուզում եմ ասել, միանշանակ, որ եթե իմ խոսքում որեւէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ես ներողություն եմ խնդրում, եւ համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, եւ կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետեւ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք եւ լիաթոք, եւ եթե այսօրվա իմ խոսքում եւ հետագայում ինչ-որ մեկը նման տպավորություն կստանա, թե ես ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս կամ հեգնում, միանգամից ասում եմ, որ դա սխալ տպավորություն է»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ 7-րդ գումարման նորընտիր խորհրդարանը համարում է նոր որակի խորհրդարան եւ այս օրերի քննարկումները ցույց տվեցին դա․

«Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ սա նույնպես մեր երկրի անլուծելի թվացող հարցերի շարքում է եղել, եւ կարող ենք ասել, որ այս խնդիրը լուծված է եւ մենք ունենք նոր որակի խորհրդարան՝ այն պարագայում, երբ ես, շատ ներկաների ճանաչելով, կարող եմ ասել, որ այստեղ արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի միայն մի փոքր մասը, եւ ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսեւորումներ կունենա եւ մեր նոր օրենդրության մեջ նոր որակ կբերի»։

Փաշինյանը վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, որովհետեւ տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ ու լուրջ գաղափարական բախում․

«Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում։ Պատկերավոր ասած՝ մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը ստացել է իր կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստվում է նոր գիրք գրել, մի մասը խոսում էր այն պատմության մասին, որն իրեն հայտնի է, մյուս մասը՝ այն պատմության մասին, որ պատրաստվում է ստեղծել։ Եւ կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ մեջ չբերվեց դրա, թերեւս, ամենակարեւոր հատվածը, որտեղ ասվում է․

«Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»»,-մեջբերեց վարչապետը:

Ի՞նչ է գրված ի վերջո, այդ ինչ գաղափարական հենք է, ինչ է գրված «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որ պետք է դառնա տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը․ հարց հնչեցրեց Փաշինյանը․

«Գրված է այն, ինչ գրված էր դեռ 2013 թվականին»,-պատասխանեց ու մեջբերեց․

«Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն գործոնն է, յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակի միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը։ Ամեն քաղաքացի սեփական անձի զարգացումը, հմտությունների, գիտելիքների իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը պետք է դիտարկի իբրեւ հանրային բարեփոխումների զարգացման կարեւորագույն բաղադրիչ, պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար»։

Ըստ վարչապետի՝ ահա սա է ամբողջ գաղափարախոսությունը․

«Եւ երբ մեր հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք ա անի պետությունը, ահա՛ թե ինչ պետք է անի պետությունը։ Պետությունը պետք է անհրաժշետ միջավայր եւ մթնոլորտ ձեւավորի նման վերափոխումներին նպաստելու համար»։ 

Տպել
2055 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց