Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու դեպքում քաղաքացին չզրկվի սոցիալական նպաստից․ վարչապետ

Կարող ենք արձանագրել, որ ՀՀ քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձեւը, իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությանը խթանող միջոցառումների ցանկից։ Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք հանձնարարականներ տալով առանձին խնդիրների վերաբերյալ, որոնց ուղղությամբ պատրաստվում են աշխատել․

«Ուզում եմ բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք միասին եւ առանձին պետք է աշխատենք։

1․ Վերանայել մինչ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում։

2․ Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել՝ այդ թվում ջրի, գազի, էլէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման նպատակով։

3․ Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականցնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը։

4․ Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը․ մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից։

5․ Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով։

6․ Բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում եւ միեւնույն ժամանակ օգտվում են ընտանեկան եւ սոցիալական նպաստների համակարգից։

7․ Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել։

8․ Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել։

9․ Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, եւ վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

10․ Ակտիվացնել եւ զարգացնել այն ուսումնական կենտրոնները եւ նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է եւ ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը։ Այս նպատակով բանակցել եւ համատեղ ծրագրեր իրականցնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ մյուս հեռուստաընկերությունների հետ։

11․ Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ակտիվացման եւ զարգացման գործում։

12․ Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքի ծավալները մեծացնելու համար։

13․ Ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ։

14․ Մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականցնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը։

15․ Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ սկսել»,-հանձնարարականներն ավարտեց վարչապետը։

Տպել
1299 դիտում

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի

Ucom-ի աջակցությամբ կայացել է  11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Արեւմուտքն աչքերը փակում է Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա. Լավրով

Խեղդամահ արված 7-ամյա երեխայի մայրն ասել է, թե նրան ուղարկել է տատիկին «տեսնելու». նրան այսօր մեղադրանք առաջադրվեց