Ուրցաձորի համայնքապետի ժ/պ-ն չարաշահումների նոր կծիկ է բացահայտել

Խոշորացված Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 5 թեկնածուներից մեկը համայնքի ղեկավարի ժպ-ի պաշտոնը արդեն մի քանի ամիս՝ հոկտեմբերից զբաղեցնող Գեւորգ Ավետիսյանն է: Արարատի մարզպետի կողմից նրա նշանակումը ժ/պ-ի պաշտոնում ուրցաձորցիներից ոմանք դժգոհությամբ  ընդունեցին՝ նկատելով, թե այդ նշանակումը ոչ թե թուլացրեց համայնքում առկա լարվածությունը, որն ի հայտ էր եկել նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով օրեր շարունակ տեղի ունեցած բողոքի ակցիաների հետեւանքով, այլ իսկական շիլաշփոթ առաջացրեց: Մի խումբ ուրցաձորցիներ նախորդ տարի նոյեմբերին հավաքվել էին Կառավարության շենքի առաջ՝ այժմ էլ բողոքելով մարզպետի՝ Ավետիսյանին ժ/պ նշանակելու որոշման դեմ: Բողոքականներից մեկն էլ՝ դպրոցի ուսուցիչներից, հեգնանքով նկատել էր՝ «բա մառոժնի վաճառողին կնշանակե՞ն համայնքի ղեկավար»:

Գ.Ավետիսյանը չի նեղվում, որ ինքը պաղպաղակ վաճառողից դարձել է երեք գյուղ ընգրկող համայնքի ժ/պ, եւ պարզաբանում. «ԱՁ եմ ունեցել եւ Երեւանի կենդանաբանական այգում զբաղվել եմ պաղպաղակի վաճառքով»: Ժ/պ-ի նշանակման դեմ աշնանը բողոքողները, նկատենք,  շուտով հանդարտվեցին, իսկ այժմ՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, համայնքում կրկին ակտիվություն  է. բնակիչների մի մասը փոշմանել է եւ հակված է  համայնքապետի պաշտոնում կրկին տեսնել Անդրեասյանին, մի մասը՝ գործող ժ/պ-ին է համակրում, մյուս մասն էլ մեկ այլ թեկնածուի՝ Սամվել Սիմոնյանին է ֆավորիտ համարում. նա «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ում արտադրամասի պետ է աշխատում: Ուրցաձորում խոսում են, թե աշնանը տեղի ունեցած բողոքի ակցիաները ուղղորդվում էին հենց Սիմոնյանի կողմից: Այն, որ այդ ակցիաները ուղղորդված էին, մեզ հետ զրույցում հայտարարել էր նաեւ ինքը՝ Անդրեասյանը, սակայն ուղղորդողի կամ ուղղորդողների անունները տալ չէր ցանկացել: Ինքնաառաջադրված Գեւորգ Ավետիսյանը, նշենք, Քաղպայմանագրից է՝ մոտ մեկ ամիս առաջ է անդամագրվել, սակայն, իր խոսքով, ՔՊ-ի կողմից իրեն աջակցելու մասին հայտարարություն առայժմ չի արվել: Ավետիսյանը առաջադրված բոլոր թեկնածուներին համարում է իրեն մրցակից, որեւէ թեկնածուի, այդ թվում եւ իր ընտրվելու շանսերը չի թերագնահատում: Իսկ ինչպե՞ս են իր հանդեպ տրամադրված համայնքի բնակիչները: Ավետիսյանը ողջ համայնքի անունից խոսել չցանկացավ՝ նշելով, որ բոլորը չեն կարող համակրել մեկ թեկնածուի, ինքն էլ ունի համակիրների մեծ բանակ եւ այս ամենը հաշվի առնելով էլ առաջադրվել է որպես թեկնածու: Նրա հավաստմամբ՝ գյուղում մթնոլորտը հանգիստ է, չկա նախկինում գործող պրակտիկան, երբ ընտրողներին ստիպում էին գնալ ու ձայն տալ այսինչին:

Այն, որ Ռաֆիկ Անդրեասյանը մտադիր է ռեւանշի գնալ՝ Ավետիսյանին չի անհանգստացնում, ասում է՝ թող ընտրողը որոշի՝ ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար: Ժ/պ նշանակվելուց հետո Ավետիսյանին երրորդ անձի կողմից  առաջարկ է արվել գնալ, հանդիպել նախկին ղեկավարին, սեղմել նրա ձեռքը, սակայն Անդրեասյանը մերժել է «բարիշելու» առաջարկը: Պարզվում է՝ իր նախորդի  կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ ուրցաձորցիներից ոմանք հանցագործույան մասին  հաղորդումներ են ներկայացվել իրավապահներին, որոնց ուղղությամբ այս պահին քննություն է ընթանում: «25 միլիոն դրամը, ինչի մասին խոսվում է, վերաբերում է Ուրցաձորի մանկապարտեզի վերանորգման ժամանակ կատարված չարաշահումներին: Վերանորոգումը  իրականացրել է Անդրեասյանի հորեղբորորդու՝ Նորիկ Անդրեասյանի  շինկազմակերպությունը: Բացի այդ՝ կան նաեւ գյուղացիների հետ հողի առուվաճառի հետ կապված, ինչպես նաեւ սոցանապահովներին հատկացված գումարների յուրացումների մասով հաղորդումներ»,-հավաստիացրեց համայնքապետի ժ/պ-ն:

Նկատեցինք, թե Անդրեասյանը մեզ հետ զրույցում «լկտի սուտ» էր որակել իր կողմից իբր յուրացումներ կատարելու մասին լուրերը, որին  էլ մեր զրուցակիցը այսպես  հակադարձեց. «Դե դա պարոն Անդրեասյանի ոճն է, ինչ արած: Օրերս մասնավորապես սոցանապահովների վճարների յուրացման՝ ստորագրությունների կեղծումների ու գումարների յուրացման հետ կապված, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եւ հաշվապահին քննչականից  կանչել էին, հարցաքննել»: Արդյո՞ք վերջիններս հաստատել են, որ յուրացումներ եղել են, թե ոչ՝ Ավետիսյանը դժվարացավ ասել, սակայն ընդգծեց, որ  այս երկու պաշտոնյաները, որոնք այսօր էլ շարունակում են աշխատել, Անդրեասյանի յուրային-համակիրներն են: Նկատեցինք, որ մեր զրույցում Անդրեասյանը Ավետիսյանին մեղադրել էր 2018-ի բյուջեով նախատեսված պլանը չկատարելու մեջ: «Ես 2018-ի պլանը ոչ միայն կատարել եմ, այլ նաեւ գերակատարել՝ 104 տոկսով: Սակայն կա խնդիր՝մենք դեռեւս չենք հաստատել համայնքի 2019-ի բյուջեն, չենք կարողանում գյուղում որեւէ փոփոխություն անել: Եւ երբ պարոն Անդրեասյանը խոսում է ուղղորդումների մասին, ապա հարց եմ տալիս՝ արդյո՞ք  նա չի  ուղղորդում ավագանու անդամներին, որոնք իր մտերիմներ են եւ բոյկոտում են նիստերը եւ խոչընդոտում մեր աշխատանքերին»,-հավաստիացրեց համայնքապետի ժ/պ-ն՝ հավելելով, թե  հունվարին հրավիրված ավագանու նիստը նույնպես չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով: Ի լրումն վերոհիշյալ չարաշահումների՝ Ավետիսյանը նշեց եւս մի քանիսը, որոնք թույլ են տրվել նախկին համայնքապետի պաշտոնավարման օրոք:

«Ես վերջերս Կադաստրից հանել եմ տվյալներ՝ համայնքի կողմից վերջին 9 տարվա ընթացքում կատարված օտարումների վերաբերյալ: Մոտ 49 օտարումներից՝ հողակտորներ, անշարժ գույք, օգտվածների մեծ մասը Անդրեասյանի մտերիմներն են: Մոտ 7-8 օտարում եղել է պարոն Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի անունով: Այս փաստերով նույնպես ես պատրաստվում եմ դիմել իրավապահներին, արդեն նախապատրաստում ենք նյութերը նրա դեմ»:

Իսկ որո՞նք են հրատապ խնդիրները, որոնց լուծմանը պետք է լծվի նորընտիր համայնքապետը: Ավետիսյանը թվեց այդ խնդիրները. գյուղը մասամբ է գազաֆիկացված ու պետք է հոգալ նաեւ կապույտ վառելիքը բոլորի տուն հասցնելու խնդիրը, համայնքը թեեւ  լուսավորության հետ կապված խնդիր չունի, սակայն էլեկտրիկի կարիք ունի՝ համայնքապետարանի աշխատակազմում համապատասան հաստիք չկա, հատապ լուծում է պահանջողներից է ոռոգման ջրի հարցը, նորոգման  կարիք ունեն ճանապարհները, ինչպես նաեւ Շաղափի անմխիթար վիճակում գտնվող  մանկապարտեզը:

Հեղինե Մանուկյան

Տպել
2305 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից