Ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի էլեկտրոմոբիլը եւ ի՞նչ կտա այն Հայաստանին

«ABC» ընկերությունը զբաղվում է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, իսկ արդեն 2016 թվականից ակտիվ զբաղվում է նաեւ էլեկտրոմոբիլների ենթակառուցվածքների զարգացմամբ:

Ընկերության հիմնադիր Արա Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում պետք է զարգանա էլեկտրոմոբիլային տրանսպորտը եւ նշում է դրանց դրական կողմերը.

«Վստահ եմ, որ Հայաստանում կզարգանա էլեկտրոմոբիլային տրանսպորտը: Պատճառներից առաջինն այն է, որ էլեկտրոտրանսպորտը, ի տարբերություն սովորական շարժիչով մեքենաների, ավելի մատչելի է: Որպես էլեկտրաէներգիա արտադրող երկիր Հայաստանի համար էլեկտրոտրանսպորտը ավելի մատչելի է, քան ասենք վառելիքով տրանսպորտը:

Երկրորդ պատճառն այն է, որ հայերն ավելի արագ են կարողանում հաշվարկել եւ մեր տնտեսությունը շատ ավելի ճկուն է: Դա գալիս է սոցիալական վիճակից, մարդիկ կարողանում են արագ հարմարվել եւ գտնել լուծումներ: Էլեկտրոտրանսպորտը ոչ թե դառնալու է միայն վատ ապրող խավի համար լուծում, ինչպես ճնշմամբ գազով մեքենաները դարձան, այլեւ ասեմ, որ այս պահին էլեկտրոմոբիլներով հետաքրքված է միջինից բարձր ապրող եւ հարուստ խավը, նաեւ ինտելեկտուալ մարդիկ, ովքեր իրենց ապրելակերպով ավելի առաջադեմ են:

Ցանկացած ոլորտ զարգանալու համար, եթե միաժամանակ բարենպաստ են լինում մի քանի պայմաններ, այդ ոլորտն ինքընստինքյան նաեւ զարգանում է: Այս պահի դրությամբ նաեւ կարող ենք նշել կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի որոշումը, որը հետագայում վստահ եմ, որ ԱԺ-ի կողմից էլ կընդունվի: Ըստ այդ որոշման 2019 թվականի հունիսի 1-ից մինչ 2022 թվականի հունվարի 1-ը էլեկտրոմոբիլներ ներմուծելու եւ վաճառելու դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվելու: Կարծում եմ՝ երկուսուկես տարին էլ է բավարար, որպեսզի ոլորտը սկսի աճել:

Էլեկտրոմոբիլի բացասական կողմերը.

Բնականաբար բացասական կողմեր պետք է ունենա: Առաջին բացասական կողմը, որը նշվում է եւ նշել է նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էլեկտրոմոբիլների մարտկոցների ուտիլիզացիայի խնդիրն է, որն ամբողջ աշխարհում է խնդիր համարվում: Այսինքն, մասնագետները, երբ ներկայացրել են էլեկտրոմոբիլները, ենթադրում են, որ եթե էլեկտրոմոբիլների մարտկոցները աղբանոցները նետվեն, ապա էկոլոգիային բավականին մեծ վնաս է, որովհետեւ այն նյութերը, որ պարունակում են այդ մարտկոցները, իրենք բնական ճանապարհով չեն քայքայվում եւ հետագայում նաեւ կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդկության վրա:

2 կողմ կա. առաջինը վնասակարությունը` ուտիլիզացիայի հարցը, որ պետական համակարգով պետք է իրականացվի: Մեր ընկերությունը այս պահին նաեւ մշակել է ուտիլիզացիայի հետ կապված գործարանի կոնցեպտի մոդելը եւ մոտ ժամանակներս ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի խնդրենք, որ որոշակի հարկային եւ մաքսային արտոնություն տան` նման գործարան կառուցելու համար: Գործարանը ծառայելու է ոչ միայն ներքին շուկայում գոյություն ունեցող մարտկոցների ուտիլիզացիային, այլ նաեւ հնարավորություն ունենք տնտեսապես ձեռնտու դարձնելու համար Վրաստանից եւ Ուկրաինայից ձեռք բերել ժամկետն անցած մարտկոցներ, վերամշակել եւ նորից հետ վաճառել այդ երկրներին:

Էլեկտրոմոբիլի միջին գները շուկայում.

Այս պահին այն էլեկտրոմոբիլները, որոնք վաճառվում են մեր շուկայում`շատ մատչելի են: Օրինակ, «Նիսսան»-ի 2012-13 թվականի մոդելների գները օրենքի ընդունումից հետո տատանվելու են մոտավորապես 7500-ից 8 հազար դոլարի սահմաններում: Հաշվի առնելով, որ բազմաթիվ բանկերի եւ շուկայական կազմակերպությունների կողմից մշակվում են էլեկտրոմոբիլների վարկավորում, որը ստանդարտ ավտոմեքենաների տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույք է նախատեսում, կարծում եմ, ֆինանսական շուկայում էլ հնարավոր է մրցակցության հաշվին նոր պրոդուկտի ձեւավորման համար ամսական մոտավորապես 60-70 հազար դրամ վճարելով տիրապետել էլեկտրոմոբիլի:

Այդ 60-70 հազար դրամը մեր հաշվարկներով հնարավոր է նաեւ գոյանա բենզինի խնայողության հաշվին: Այսինքն մի դեպքում, եթե մարդը պետք է բենզինով ավտոմեքենայի վառելիքի համար ամսական մոտ 50-60 հազար դրամ վճարեր, այդ նույն գումարը կարող է տալ բանկին եւ ձեռք բերել այդ մեքենան: Հոսանքի ծախսը ամսական մոտավորապես կազմում է 10-ից 15 հազար դրամ: Կարծում եմ այդ նշված գումարները մեր հասարակության բավականին լայն խավերին հասու է եւ կարող են օգտվել դրանից:

Ինչու էլեկտրոմոբիլ եւ ոչ սովորական` փորձված մեքենա.

Էլեկտրոմոբիլը համարվում է ոչ միայն մոդայիկ, այլ նաեւ այն անհրաժեշտություն է պետության` էկոլոգիայի համար: Եւ երկրորդն էլ խնայողություն: Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ վարում են էլեկտրոմոբիլներ, իրենց ընկերներին ցույց են տալիս, որ վարելով էլեկտրոմոբիլ այդ խնայած գումարները հնարավոր է ծախսել այլ նպատակների համար:

Ինչ է տալու էլեկտրոմոբիլը Հայաստանին.

Առաջին հերթին կտա այն, որ Հայաստանում հնարավոր է զարգանա նաեւ էլեկտրոմոբիլների արտադրության գաղափարը: Ինչպես տեղյակ եմ այդ ծրագիրը մի շարք ՀՀ քաղաքացիների եւ բազմաթիվ գործարարների մոտ կա: Մենք նաեւ ծրագիր ունենք, որով ցանկացած ներքին այրման շարժիչով մեքենան պետք է փոխենք էլեկտրոմոբիլի: Դա էլ կարծում եմ պահանջարկ կունենա եւ հնարավոր կլինի իրականացնել: Այսինքն «Մերսեդես» կամ «ԲՄՎ» ֆիրմայի մեքենան մարդը կվերափոխի էլեկտրոմոբիլի եւ կխնայի եւ վնաս չի տա պետությանը: Զուգահեռաբար պլանավորել ենք նաեւ Արցախում իրականացնել էլեկտրոտրանսպորտի զարգացումը:

Տպել
1564 դիտում

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ոստիկանությունը Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տա վաղը մտնել դատարան. Ն. Բաղդասարյան

«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

Մեքենաների կոտրված ապակիներ. ոստիկանները բացահայտել են գողություններ

«Կթողները» չկան, համազգային բյուջե ունենալու ժամանակն է

Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

Արման Թաթոյանը Իրանի ՓԲ պատվիրակության հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները ներկայացրել են Ամուլսարում իրականացված փորձաքննության նախնական եզրակացությունը

Սպանություն Գյումրիում. մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին