Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

20/02/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 18-ի համարում

Հաջորդ տարի մեր ռազմավարությունների ցանկը կավելանա եւս մեկով: Այն կրելու է «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունը: Այդ փաստաթուղթը մշակելու աշխատանքները համակարգելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ երեկ կառավարության դահլիճում գումարեց իր առաջին նիստը: Ինչպիսին է լինելու այդ ռազմավարությունը՝ դժվար է ասել: «Մենք երբեք այնպիսի նկրտումներ չունենք, որ ստեղծելու ենք մի փաստաթուղթ, որը հեղափոխական է լինելու»,- ապագա փաստաթղթի շուրջ բուռն սպասումները մեղմեց հանձնաժողովի նախագահ, ՊՆախարար Սերժ Սարգսյանը, որը նիստից անմիջապես հետո հանդիպեց լրագրողների հետ: Միեւնույն ժամանակ, Սարգսյանի ասելով, այս փաստաթղթին իրենք մոտենում են չափազանց լուրջ եւ համարում են, որ դա «պետք է լինի ուղենիշ մեր երկրի զարգացման համար»:

Առայժմ հանձնաժողովը կազմակերպչական հարցեր է քննարկել:  Ներկայումս կա ապագա փաստաթղթի մի «կմախք», որի շուրջ էլ աշխատելու է հանձնաժողովը: Այդ կմախքը մշակվել է ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում դեռ երկու տարի առաջ: Չնայած դրան, ինչպես վստահեցնում է Սարգսյանը, այս փաստաթղթի մշակման ընթացքում «ոչ մի գերատեսչություն չի կարող լինել դոմինանտ դերում», ինչը նաեւ վերաբերում է անվտանգության ռազմական բաղադրիչին: Այդուհանդերձ, ազգային անվտանգության ամենաառաջին խնդիրը, ինչպես նշում է ՊՆախարարը, «Ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումն է»:

Իսկ ընդհանրապես, պրն Սարգսյանը խորհուրդ է տալիս անպայմանորեն ծանոթանալ ապագա ռազմավարության «կմախք»-ին, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Նախարարը վստահեցրեց, որ որեւէ գաղտնիք փաստաթղթում չի լինելու, դրանց շուրջ քննարկումները տեղի են ունենալու բաց, այնուհետեւ այն ստանալու է օրենքի նախագծի կարգավիճակ եւ քննարկվելու ու ընդունվելու է ԱԺ-ում: Աշխարհում կան ազգային անվտանգության ռազմավարությունների մի քանի, պատկերավոր ասած, տիպային մոդելներ: Օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայի երկրների ռազմավարությունները կարող են իրարից խիստ տարբերվել կառուցվածքով, կազմման եւ ներկայացման ձեւով, այդուհանդերձ, ունեն սկզբունքային նմանություններ, այսինքն՝ միեւնույն մոդելի շրջանակներում են:

ԵՄ-ին նոր անդամակցած երկրների մոդելը փոքր-ինչ այլ է: Կան Հարավամերիկյան, Ասիական մոդելներ եւ այլն: Սրանցից որի՞ն է ավելի մոտ լինելու մեր ռազմավարությունը: «Փաստաթուղթը մենք ենթադրում ենք, որ լինելու է զուտ ազգային փաստաթուղթ, բայց դրա դրույթները չեն կարող հակասել միջազգային ընդունված չափանիշներին այնպես, ինչպես մեր ազգային շահերը չեն կարող հակասել համամարդկային շահերին»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ս. Սարգսյանը նշելով՝ որ իրենք ուսումնասիրել են բազմաթիվ երկրների մշակած ռազմավարությունները: Այլ կերպ ասած, մենք ունենալու ենք մի փաստաթուղթ, որ աշխարհը չունի:

Ի դեպ, ինչպես նշում է հանձնաժողովի նախագահը, փաստաթուղթը վերջնական տեսքով ուղարկվելու է ԱՄՆ եւ Ռուսաստան՝ այդ երկրներում գործող համապատասխան կենտրոններում փորձաքննություն անցնելու համար: Սա, ըստ Սարգսյանի, կնշանակի մի տեսակ քննություն բռնել: Մեզ, բնականաբար, հետաքրքրեց, թե որ երկրում է բարձր գնահատական ստանալը կարեւոր` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: «Գիտե՞ք, քննություն բռնելը չի նշանակում գնահատական ստանալ, եւ կարծում եմ, որ այստեղ գնահատականը չէ էականը: Էականը այն է, որ կարողանանք ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում նորմալ մակարդակով ներկայացնել մեր հայացքները, ներկայացնել մեր մարտահրավերները, ներկայացնել այդ մարտահրավերների դեմն առնելու մեր տեսակետները»,- ասում է Ս. Սարգսյանը:

Հայտնի է, որ ժողովրդավարությունը երկրի կայունության, հզորության, զարգացման ամենագործուն մեխանիզմն է: Արդյոք փաստաթղթում դա արտացոլվա՞ծ է: «Ուրեմն իմացեք. առանց ժողովրդավարության չի կարող լինել անվտանգության համակարգ, եւ լավագույն միջոցը ժողովրդավարությունն է»,- մեր հարցին ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը եւ հավաստիացրեց, որ փաստաթղթում դա նշված է: Այս վերջին պնդումը, իհարկե, չափազանց ուշագրավ է: Չի գտնվի մեկը որ Ս. Սարգսյանի այս պնդմանը կարողանա շատ թե քիչ հիմնավոր գոնե մեկ հակափաստարկ բերի: Հաշվի առնելով, որ Հայաստանը տարեցտարի ավելի է ժողովրդավարանում, ինչի ապացույցը անցած տարվա նոյեմբերի 27-ի ամենաարդար, ամենաժողովրդավարական  հանրաքվեն էր, պետք է ենթադրել, որ մեր ազգային անվտանգությանը այլեւս ոչինչ չի սպառնում, եւ որեւէ ռազմավարություն մշակելն այլեւս իմաստ չունի:

Ի դեպ, 4 տասնյակ անդամ ունեցող այս հանձնաժողովում ընդդիմության որեւէ ներկայացուցիչ չկա: Սա եւս մեր ժողովրդավարական լինելու լավագույն ապացույցներից է: Հայաստանում, ինչպես աշխարհի ամենաթունդ ժողովրդավարական երկրներում, որեւէ ռազմավարություն մշակելու ունակ ամենաինտելեկտուալ զանգվածը, որպես կանոն, կենտրոնացած է իշխանությունում: Գրազ կգանք, որ վիճակն այդպիսին է, ասենք, Բելառուսում, Թուրքմենիայում, Լիվիայում, Հյուսիսային Կորեայում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1417 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)