Երևան
12 °C
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգն ամբողջությամբ պատրաստ է ու կգործարկվի կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) համապատասխան հանձնարարականը լինելուն պես: Համակարգ մուտք գործել հնարավոր կլինի www.toschool.emis.am հասցեով: Առայժմ այն փակ է, եւ բացվող միակ էջում նշվում է, որ «տարվում են աշխատանքներ»:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա ամռանը հայտարարել էր, որ արդեն 2019-ից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց՝ բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի: Պարզվում է՝ հետագայում արդեն որոշվել է, որ ոչ միայն առաջին, այլեւ բոլոր դասարաններում երեխաների ընդունելությունը լինելու է վերոնշյալ կայքի միջոցով: Բայց դա՝ մեկ տարի հետո: «Երբ որ փորձարկվի, մյուս տարվանից կգործի հանրապետության բոլոր դպրոցների եւ բոլոր դասարանների համար: Այսինքն՝ երբ օրինակ որեւէ երեխա արտերկրից գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը կարվի էլեկտրոնային տարբերակով»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը:
Որոշվել է նաեւ, որ ծրագիրը կլինի պիլոտային եւ նախ կգործի Երեւանում: «Երբ որ կփորձարկվի, մյուս տարվանից կգործի հանրապետության բոլոր դպրոցների եւ բոլոր դասարանների համար: Այսինքն՝ եթե օրինակ որեւէ երեխա արտերկրից գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը կարվի էլեկտրոնային տարբերակով»,- նշեց նա:
Իսկ մինչ այդ մասնավորապես առաջին դասարանցիների ծնողներին անակնկալի չբերելու եւ փաստի առաջ չկանգնեցնելու համար նախատեսվում է լայն իրազեկում իրականացնել. «Մինչեւ ծրագիրը սկսելը կլինի իրազեկում: Շատ լայն իրազեկում, որպեսզի որեւէ ծնող, որը ունի երեխա եւ ուզում է առաջին դասարան տանել, դուրս չմնա մեր ուշադրությունից, բոլորը լինեն տեղեկացված, որից հետո արդեն համակարգը կբացվի եւ կսկսի գործել»:
Ընդգծելով, որ առցանց այս համակարգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եւ նշելով, որ իրենց էլ անընդհատ ծնողներ են զանգահարում եւ մտավախություն հայտնում, թե գուցե ինչ-որ մարդիկ ավելի շուտ հերթագրեն երեխաներին՝ իրենց համար տեղ չթողնելով, ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց. «Նման բան բացառվում է համակարգում, որովհետեւ համակարգը այնպես է ստեղծված, որ նախ եւ առաջ մեկ ծնողի փաստաթղթի համարով՝ հանրային ծառայությունների համարանիշով, երեք երեխայից ավելի հնարավոր չի լինի գրանցել: Դա նրա համար է, որ եթե լինի եռյակ ունեցող ծնող, կարողանա իր երեխաներին գրանցել: Բացի այդ, նույն ԱյԹի-ից հնարավոր չի լինի արագ մուտքագրումներ անել, այսինքն՝ համակարգը կսահմանափակի, որպեսզի ռոբոտներ չաշխատեցնեն, մի շարք մարդկանց միանգամից ներմուծեն համակարգ: Այդ անվտանգության եւ նման բաների մասին մտածել ենք, ու համակարգը սահմանափակելու է, չի թողնելու նման չարաշահումներ լինեն»:
Արտակ Պողոսյանի խոսքով, առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Դա նշանակում է, որ համակարգը նախ կբացվի այդ ծնողների համար, հավանաբար մեկ ամիս ժամկետով, ինչից հետո արդեն հասանելի կդառնա մնացած բոլորին՝ հավասար պայմաններով: Եթե դպրոցական երեխա ունեցող ծնողը սահմանված ժամկետում չի հերթագրի իր մյուս երեխային, կզրկվի այդ արտոնությունից: «Ես չեմ կարող համակարգը անընդհատ փակ պահել մնացած բոլորի համար, որպեսզի ինքը երբ ուզենա, իր երեխային ընդունի դպրոց»,- նկատեց ԿՏԱԿ-ի տնօրենը: Նախատեսվում է արտոնություն սահմանել նաեւ մանկատներում գտնվող երեխաների համար, որպեսզի նրանք չզրկվեն մոտակա հանրակրթական ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունից:
Այն ծնողը, որը համակարգում կնշի, թե տվյալ դպրոցում սովորող երեխա ունի, համակարգը կստուգի մուտքագրված տվյալները եւ հաստատում գտնելուց հետո կհայտագրի մյուս երեխային: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այն ծնողներին, որոնք համակարգիչ չունենալու կամ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա էլեկտրոնային համակարգ մուտք գործել անձամբ, նրանց օգնելու պարտավորությունը կստանձնի դպրոցը: Աշակերտների առցանց հերթագրումը լինելու է պարտադիր եւ հանրակրթական հաստատություններում պետք է բացառվեն նախկինի պես ընդունելությունները: «Որեւիցե մեկին թույլ չի տրվելու թղթային տարբերակով հայտագրել երեխային»,- ասաց կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը:
Նա դժվարացավ պատասխանել՝ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը մարտին կգործարկվի՞, ինչպես նախապես էր ծրագրվել, թե՞ չէ: Համենայնդեպս նկատեց, որ դպրոցներում աշակերտների ընդունելությունը ավանդաբար եղել է մայիսից: Համապատասխան կարգը գրեթե ամբողջությամբ մշակված-պատրաստ է, մնում է հաստատվի պատկան մարմինների կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն
Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապարանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհների մաքրման, մշակման աշխատանքներ
Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT