Այսօր Մարտի 1-ն է. զանգվածային բողոքի ցույցերից, արտակարգ դրությունից,10 զոհերից 11 տարի անց

01/03/2019 schedule08:50

Այսօր Մարտի 1-ն է, զանգվածային բողոքի ցույցերից, արտակարգ դրությունից ու 10 զոհերից 11 տարի անց:

Զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը:

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։

Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում կայացած նախագահական արդյունքները։ Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Բողոքի ակցիաները շարունակվեցին փետրվարի 22-ին։

Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները՝ կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյանին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով՝ վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ցույցերի երրորդ օրը հրապարակում ներկա էր 30,000 մարդ։ Սերժ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ՝ սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այն ժամանակ ներկայացնում էր ընդդիմադիր ճամբարը, պնդում էր, որ իշխանությունները բավականաչափ համարձակություն չունեն՝ ցույցերը ցրելու համար։ Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50,000-ի։ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կարգուկանոն պահպանելու համար։ Ոստիկանությունը միևնույն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր պատրաստակամությունը հայտնելով ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։ 

Փետրվարի 25-ին 40-ից 50 հազարանոց մարդկանց բազմությունը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ուր մի քանի անգամ խաղաղ հանրահավաք կազմակերպելու հրապարակային կոչերոով հանդես եկավ Լ. Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 28-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները շրջափակված էին ոստիկանության մեքենաներով, որն անհնարին էր դարձնում մեքենաներ կայանելը, ինչպես նաև ուղևորներ վերցնելը և իջեցնելը։

Փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասել էր 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100 հազար մարդ։

Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ժողովուրդի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։

Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ՝ անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի՝ ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր:

Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև՝ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ Ցուցարարներից Հրազդան Քաղաքի բնակիչ Սարո Վահանի Կոստանյանը, շրջանառվող լուրերի համաձայն, ոստիկանների դաժան ծեծից կորցրել է աչքի տեսողությունը։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ժողովուրդը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերազանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։

Մարտի 1-ի օրը զոհվեցին 10 մարդիկ, մի շարք ձերբակալումներ եղան, ցույցերի հիմնական կազմակերպիչներից Նիկոլ Փաշինյանն անցավ ընդհատակ, այնուհետ կալանավորվեց եւ դատապարտվեց:

Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջական բացահայտումը մինչ օրս տեղի չի ունեցել: Այժմ կալանավորված է 2008-ին ՀՀ նախագահ եղած ու արտակարգ դրության մասին որոշման հեղինակ Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Մարտի 1-ի գործը կրկին քննվում է իշխանափոխությունից հետո, կան մի շարք մեղադրյալներ:

Այսօր նախատեսվում է պետական մակարդակով երթ՝ ի հիշատակ 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների:

Տպել
2644 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից