«Արցախը փրկողների» իրական մոտիվացիաները. խմբագրական

Եվ այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին եւ ի թիվս այլ հարցերի անդրադարձել նաեւ արցախյան բանակցություններին։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանը հայտարարել է, թե «ակնհայտ է, որ Ալիեւը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ․․․», եւ ադրբեջանական լրատվամիջոցները հիմա մեծ ոգեւորությամբ տարածում են նրա այդ միտքը՝ որպես իրենց «իմաստուն առաջնորդի» դիվանագիտական փայլուն հաղթանակի վկայություն /թեեւ Քոչարյանի կարծիքից բացի այլ ապացույց չկա/։ Շատ ավելի էական /ու վտանգավոր/ են Քոչարյանի այն դիտարկումները, որոնց նպատակը հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ անվստահություն սերմանելն է։

Տեսեք, թե ինչ է ասում Քոչարյանը։ Նախ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի մեծ մասը /այսինքն՝ Հայաստանի իշխանությունները/ Արցախը հայկական ինքնության մաս չի համարում, նրանք Արցախի անկախության եւ ռազմական հաղթանակների հետ ոչ մի առնչություն չունեն, ու իբր դա քիչ է՝ նաեւ ատում են բոլոր նրանց, ովքեր պայքարել են այդ հաղթանակի համար /այսինքն՝ ատում են գործնականում բոլորին, որովհետեւ բոլորս էլ այս կամ այն կերպ մասնակցություն ենք ունեցել այդ հաղթանակներում/։ Սա Արցախի ճակատագրով իբր մտահոգված Քոչարյանն ասում է մի մարդու մասին, ով ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն է, եւ ասում է մի իրավիճակում, երբ պատերազմն ամեն պահի կարող է վերսկսվել, իսկ Արցախի անվտանգության ըստ էության միակ երաշխավորը Հայաստանն է։ Խոսք չկա, գերագույն-գլխավոր հրամանատարի եւ ժողովրդի ու բանակի միջեւ անվստահություն հրահրելը «բացառիկ հայրենասիրություն» է։

Բայց մտահոգվելու կարիք չկա․ Քոչարյանը խոստանում է խանգարել Արցախը «հանձնողներին»՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվի /իսկապես բացառիկ խիզախություն է, առավել եւս՝ որ որեւէ մեկը չի պատրաստվում հանձնել Արցախը/։ Այսինքն՝ Քոչարյանը խոստանում է կալանավայրից նույնպես պայքարել։ Իսկ հետաքրքիր է՝ որտե՞ղ էր պայքարում Քոչարյանը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, կարգավորման հարցում էլ «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապը» մեզ լիուլի հերիք է /այսինքն՝ ազատագրված շրջաններից առնվազն վեցը հանգիստ կարելի է զիջել/։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Քոչարյանը դրա դեմ պայքարած լինի։ Իհարկե պայքարել է․ աֆրիկյան սավաննաներում, առյուծների դեմ։ Այդ հիմա է, որ կարելի է «պայքարել» նաեւ մեկուսարանից, որովհետեւ քարոզչական տեսանկյունից դա շատ շահեկան է՝ իբր «ինձ կալանավորել են, որպեսզի չխանգարեմ իրենց հանձնել Արցախը»։

Զավեշտն այն է, որ անկախությունից ի վեր Հայաստանը ղեկավարած չորս առաջին դեմքերից երկուսի հասցեին են «Արցախը հանձնելու» մեղադրանքներ հնչում, ու հենց այդ երկուսն են կարեւորում ա․ ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին, բ․ ազատագրված տարածքների բնակեցումը։ Ազատագրված տարածքները, հիշեցնենք, բնակեցվել են առաջին նախագահի օրոք, ու հետագա 20 տարիների ընթացքում, չգիտես ինչու, այդ ծրագիրը առանձնապես չի կարեւորվել /այսօր Բերձորի բնակչությունը մոտավորապես այնքան է, որքան 1998-ին/։ Արցախի ու Իրանի սահմանին էլ բնակավայր հիմնելու ծրագիրը, չգիտես ինչու, ոչ թե «անգամ կալանավայրից պայքարելու պատրաստ» Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք է նախաձեռնվել, այլ «արցախյան հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող եւ այդ հաղթանակը կերտողներին ատող» իշխանությունների օրոք։

Մի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն մտադիր է իր նկատմամբ իրականացվող արդարադատության իմաստը խեղաթյուրելու նպատակով կանգ չառնել անգամ հասարակությանը «հայաստանցի-ղարաբաղցի» կործանարար դիսկուրսով պառակտելու հեռանկարի առաջ։ Ու սա ամենավտանգավորն է, որովհետեւ այդ ծրագրի քարոզչական բաղադրիչի վրա հսկայական միջոցներ են ծախսվում։ Իրեն երեւի թվում է, որ եթե մի անգամ կարողացել է «Ղարաբաղը ծախելու» դեմ պայքարի անվան տակ վերցնել իշխանությունն ու առասպելական հարստություն կուտակել, երկրորդ անգամ էլ կարող է այդ կուտակածն օգտագործել ու նույն կարգախոսներով վերադարձնել իշխանությունը։

Չի ստացվի, որովհետեւ հասարակությունը լավ էլ հասկացել ու տեսել է «Ղարաբաղը փրկողների» իրական մոտիվացիաները։

Տպել
7981 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)