Գյումրիում փլատակը կվաճառվի. փետրվարի 28-ից մինչ օրս հնարավոր չէ անվտանգություն ապահովել

Գյումրու Գարեգին Նժդեհ 7 փլուզված հանրակացարանը շարունակում է գյումրեցիներին սպառնալ: Հսկա կիսափլատակ կառույցը մահացու վտանգավոր է ինչպես ներսում բնակվող երկու տարեց կանանց, այնպես էլ անցորդների համար: Հանրակացարանը վերջին անգամ ինքնափլուզվեց ս/թ փետրվարի 28-ի երեկոյան: Շենքից պոկված քարերն ու բետոնե սյուներն ամրաններով դեպքի օրն ինչպես շուռ էին եկել մայթին, մինչ օրս էլ շարունակում են մնալ նույն տեղում: Տեղում է նաեւ փրկարարների կապած բարակ, կարմիր ժապավենը, որը վտանգավոր տարածքը սահմանազատում է անվտանգ հատվածից: Հենց այդ կարմիր ժապավենի փոքր լինելն էլ, հավանաբար, նվազեցնում է վտանգի լրջությունը, քանի որ մարդիկ անտեսելով ճոճվող քարերն ու անընդհատ պոկվող ծեպոնները, շարունակում են անցուդարձ անել փլուզված հանրակացարանի տարածքով: Մայթի այն հատվածն էլ,որը փակ է քարակույտերի պատճառով, շրջանցում են, իջնում փողոց, եւ քայլում մեքենաների երթեւեկությանը զուգահեռ:

Պարզվում է խնդիրը լուծում չունի: Ոչ Շիրակի մարզպետարանի, ոչ էլ, առավելեւս Գյումրու քաղաքապետարանի գրպանին հարմար իրավիճակ չի ստեղծվել: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շենքի հետ կապված որեւէ պարտավորություն չունեն, քանի որ այն սեփականատեր ունի՝ Ենոք Սարգսյանը: Ավելին, քաղաքապետարանը նաեւ պարտավորություն չունի փլված հանրակացարանում համառությամբ մինչ օրս բնակվող երկու տարեց կանանց նկատմամբ: Երկուսին էլ՝ Գայանե Տորոյանին եւ Կլարային, ժամանակին բնակապահովման տարբերակներ առաջարկել է քաղաքապետարանը: Տատիկները բոլորից էլ հրաժարվել են եւ պնդել, որ իրենց համար բնակարաններ գնվեն քաղաքի կենտրոնում, հենց հանրակացարանի մոտ տարածքում: Որպես հետեւանք, 2017 թվականից շենքի  քանդման իրավունքն ունեցող սեփականատերը չի կարողացել քանդել վթարավտանգ կառույցը, իսկ տատիկները մինչ օրս մնացել են անտուն, այսօր արդեն անհայտ ճակատագրով, քանի որ շենքի սեփականատեր Ենոք Սարգսյանն անգամ շենքի ճակատագրի հարցում հստակություն չի մտցնում: Ավելին, Հայաստանում էլ չէ:Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին Ենոք Սարգսյանի ներկայացուցիչը բացատրել է, որ իրենց մոտ որոշակի ֆինանսկան խնդիրներ կան: «Իրենք էլ շենքի հետ կապված որեւէ գաղափար չունեն: Հավանաբար էս փուլում դիտարկում են շենքն այլ ներդրողի վաճառելու տարբերակը: Բնակիչների մասով իրենք իրենց սոցիալական պատասխանատվության շրջանակներում ցանկություն հայտնեցին 1 հատ 3 սենյականոց բնակարան վարձել տատիկների համար, որպեսզի մենք էլ այդ ընթացքում բանակցենք Գյումրու քաղաքապետարանի հետ, քանի որ իրենք հրաժարվել են առաջարկված սոցիալական բնակարանից, հիմա փոշմանել եւ պնդում են, որ իրենց պետք է սոցիալական բնակարան տրվի: Քաղաքապետարանի հետ պետք է քննարկենք 2020թ. սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրն ու հասկանալ, արդյո՞ք հնարավոր է նաեւ նրանց ընդգրկել որպես շահառու: Ես սեփականատիրոջ ներկայացուցչին առաջարկեցի, որ կամ իրենք, կամ էն ներդրողն ով կուզենա Գյումրիում այդ ներդրումն անի, սոցիալական բնակարանի սկզբունքով իրենք իրենց միջոցներով գնեն բնակարաններ, սեփականության իրավունքը պահեն իրենց, էդ կանանց տրամադրեն անժամկետ բնակվելու հնարավորությամբ: Կապիտալի առումով իրենք կունենան սեփական բնակարաններ, նաեւ էս մարդկանց խնդիրը կլուծվի: Ենոք Սարգսյանի ներկայացուցիչը խոստացավ, որ շենքի վաճառքի ժամանակ ինքն էդ առաջարկը կներկայացնի: Փլուզված հանրակացարանում նաեւ այլ խնդիր կա: Քանդման ենթակա հատվածում հանրային նշանակության տարածքներ ունեցող 3-4 այլ քաղաքացիներ կան: Նրանց հետ եւս բանակցություններ պետք է վարել»:Իսկ մինչ բանակցությունները վարվեն, կամ ինչ-որ փլատակ գնելու ցանկություն կհայտնի, չի բացառվում, որ տատիկների խնդիրն էլ, շենքի քանդման հարցն էլ լուծվի բնական ճանապարհով: Թեթեւ մարդատարի երթեւեկությունից անգամ քարեր են պոկվում, բեռնատարի պարագայում շենքն ու դեռ տեղում մնացած ապակիները ցնցվում են:Որեւէ մարմին կառույցն ապամոնտաժելու պատասխանատվություն չի կրում, նաեւ չկա համաձայնություն, որ տարածքը ոչ թե սահմանազատվի ժապավենով, այլ արգելապատնեշներով փակվի: Ասում են մոտենալու դեպքում շենքը փուլ կգա: Հատուկ տեխնիկա է պետք: Հետո էլ տեր կա, թող տերն անի:

Տպել
1750 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց