Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»

15/03/2019 schedule09:32

Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Կրիկորյանի խոսքով, 2018-ը Հայաստանի համար նշանավոր տարի էր եւ այդ պետք է արտացոլվի նաեւ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ. «Կոչ ենք անում 100 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել ժողովրդավարության ուղին ընտրած հայաստանի համր։ Կոչ ենք անում եւս 10 միլիոնի աջակցություն տրամադրել Հայաստանի հետ զինված համագործակցության զարգացմանը եւ հավելյալ 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան ստացած Մերձավոր Արեւելքից փախստականներին»: Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը նույնպես ընդգծեց Հայաստանին եւ Ղարաբաղին ամերիկյան օգնության ավելացման կարեւորությունը. «Հայաստանը քրիստոնյա երկիր է, ժողովրդավարության մեջ արմատացած արժեքներով:

Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակմանը, Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարեւոր գործընկեր»: Նույն լսումներին մասնակցած «ԱՄՆ-ի ադրբեջանական ցանց» կոչվող կազմակերպության ներկայացուցիչ Սեւինջ Մամադովան իր ելույթում կոչ էր անում ԱՄՆ-ի կոնգրեսականներին չհաստատել որեւէ օգնություն ուղղված Հայաստանին կամ Ղարաբաղին. «Անկախացման ձեռքբերումից ի վեր, Հայաստանը հանդիսացել է Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ: 2014-ի մարտին, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների եւ եւս 100 երկրների հետ միասին ՄԱԿ-ում աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը միացավ ՝ Հյուսիսային Կորեային, Սուդանին ու Զիմբաբվեին, որոնք աջակցեցին Ռուսաստանի քաղաքականությանն այդ հարցում»:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, սակայն, Հայաստանի ժողովրդավարացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն ակնհայտ են բոլորին. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրեց մեծ առաջընթաց եւ դա արձանագրվեց աշխարհի չորս կողմը: Այժմ ժամանակն է օժանդակել, որ Հայաստանն ավելի հզորանա եւ ժամանակն է, որ Ամերիկայի եւ հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի ընդլայնվեն»:

Չուլջյանի խոսքով, հայ համայնքի աշխատանքը դեռ նոր է սկսվում: Բյուջեի քննարկումներն անցնում են նաեւ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, Սենատում, եւ ամերիկահայերը ակնկալում են իրենց ընտրյալ սենատորներից միջնորդել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափի ավելացմանը, որից հետո բյուջեի վերջնական նախագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում:

Տպել
1547 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով