Հայաստանն աշխարհում հանդես է գալիս ոչ միայն որպես կուտակված փորձի սպառող․ Տիգրան Ավինյան

Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանին անկախությունից ի վեր ՄԱԶԾ ցուցաբերած աջակցությունը և համոզվածություն հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունն ապագայում էլ ավելի արդյունավետ ու հավակնոտ է լինելու: Փոխվարչապետը նաև անդրադարձել է կառավարության ծրագրի սկզբունքներին և առաջնահերթություններին, շեշտելով որ այն հիմնված է ներառական աճի մոդելի վրա, որը համահունչ է կայուն զարգացման նպատակների հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարևորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և դրա ձևավորած գործիքների դերակատարությունը:

Քննարկվել են նաև հանրային կառավարման, թվայանացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները:

Այնուհետև, Տիգրան Ավինյանը և Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը և կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները: Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլև տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի և մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը և նախաձեռնությունների առաջքաշումը:

Այս գործընթացում ազգային նորարարական կենտրոնը առանձնահատուկ դեր է ունենալու: Այն կառավարության համար հետազոտական հանգույցի դեր է խաղում՝ կենտրոնանալով  տվյալների վերլուծության և վարքագծային փորձարկումների իրականացման գործիքակազմի վրա, ինչը թույլ կտա կառավարության կողմից իրականացվելիք հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա, և այդպիսով խթանել կայուն զարգացման թիրախների բարեհաջող նվաճումը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ազգային նորարարական կենտրոնը նախատիպ է դարձել ՄԱԶԾ կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ կենտրոնների համար: Այսպիսով, Հայաստանն աշխարհում հանդես է գալիս ոչ միայն որպես կուտակված փորձի սպառող, այլև կարողանում է իր ստեղծած հաջող օրինակներով օգնել միջազգային հանրության մյուս անդամներին: Հաշվի առնելով այդ ձեռքբերումները և դրական փորձը, Տիգրան Ավինյանը նաև կոչ է արել մտածել ազգային նորարարական կենտրոնի անկախացման և ինստիտուցիոնալիզացման մասին:

Անդրադառնալով Travelinsights գործիքին՝ փոխվարչապետը նշել է, որ այն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները՝ ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության վրա իրական ժամանակում տվյալներ տրամադրելով և  այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը կարող է օգնել բացահայտելու զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս, ինչպես օրինակ՝ էկոտուրիզմը կամ գաստրոտուրիզմը:

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ցուցաբերած շարունակական աջակցության համար և հաջողություն մաղթել Կենտրոնի ապագա նախաձեռնություններին:

Տպել
1520 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից