Շատ գոհ եմ պարգեւատրման այս սկանդալից, որովհետեւ դա ահավոր կարեւոր խոսակցություն էր, որ պետք է ունենայինք․ վարչապետ

19/03/2019 schedule15:50

Վարչապետի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց՝ կառավարություն ձեւավորումից հետո որոշ պաշտոնյաների վերաբերյալ դժգոհության ալիք կա, տպավորություն կա նույնիսկ, որ անգամ վարչապետն է դժգոհ նրանց աշխատանքից, եւ հաշվի առնելով այդ մարդկանց անցած ուղին՝ հեղափոխության առաջնագծում, արդյոք վարչապետը կաշկանդված չէ՞ նրանց ասելու՝ վերջ, ցտեսություն։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ, իհարկե, կաշկանդված չեն՝ շարունակելով․

«Բայց երբ խոսում ենք դժգոհությունից, պիտի ասեմ, որ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ։ Բայց երբ ասում են՝ այ ձախողվել են, այ, էս են արել, մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մեջ ենք ձախողվել։ Իմ արձանագրումն այն է, որ այսօր, ըստ էության, ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել։ Ըստ էության՝ մեր պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ իրեն ասենք՝ դու ձախողվել ես։ Այլ հարց է, որ կա արագության ու դանդաղության խնդիր։ Միայն մի ձախողում ենք ունեցել, եւ դա հանրահայտ ձախողում է։ Երբ որեւէ մեկը ձախողվի, բացառված է, որ ես կաշկանդվածության խնդիր ունենամ։ Այո՛, կան թերություններ ու բացթողումներ բոլորիս գործողություններում, նաեւ՝ իմ, բայց ի՞նչ է նշանակում, որ ամեն նման բացթողումից հետո պաշտոնյա փոխենք, որ նորը գա դողացող ձեռքերով ու մտածի՝ հանկարծ մեկին սխալ հայացքով չնայեմ։ Պետք է տեսնել՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք դասեր քաղել մեր իսկ սխալներից ու բացթողումներից։ Ես այս տարբերակի կողմնակիցն եմ»,-ասաց վարչապետը։

Նա անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի վերաբերյալ սկանդալներին․

«Մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղացնեու համար հանել, ջնջել, թե հասկանալ իրավիճակը եւ հանրային ճնշումն օգտագործել այդ ոլորտի աշխատանքը բարելավելու նպատակով։ Այդ քավարանի միջով անցնող պաշտոնյան շատ ավելի պատասխանատու է դառնում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը լրիվ փոխվել է։ Ես ասել եմ, որ շատ գոհ եմ էս պարգեւատրման սկանդալից, որովհետեւ դա ահավոր կարեւոր խոսակցություն էր, որ մենք պետք է ունենայինք»,-նշեց Փաշինյանը։

Վերջինս նաեւ ասաց, որ իրենք ունեցել են թերություններ, էլի են ունենալու, բոլորն են ունենալու թերություններ, բայց հիմնական խնդիրն է՝ քննադատությունների ներքո թե՛ որպես կառավարություն, թե՛ անհատապես բարձրացնել գործունեության որակը․

«Իսկ ինձ կաշկանդել հնարավոր չէ, հակառակ դեպքում չէինք ունենա հեղափոխությունը»։ 

Տպել
1821 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց