Բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր․ հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- այս մասին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ հայ-շվեդական առաջիկա համագործակցության համար խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Թումո կենտրոնում, որտեղ նորարարական, ստեղծարար շունչ կա։

«Մենք բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր, ռազմավարություններ, որոնք պլանավորում ենք մշակել, այդ թվում նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններ՝ ի նպաստ այդ ռազմավարությունների իրականացման»,- հավելել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով տարիներ առաջ նախարարության հետ ունեցած համագործակցության համար՝ մասնավորապես անդրադառնալով այն  ներդրմանը, որն ունեցել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) հայաստանյան աշխատաշուկայի ոլորտում իրականացված բարեփոխումների գործում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղայալ Արման Ուդումյանն էլ հավելել է, որ շվեդալիտվական կոնսուրցիումի և Զբաղվածության պետական գործակալության միջև տարիներ շարունակ արդյունավետ համագործակցություն է եղել, և ներկայում աշխատաշուկայում եղած ակտիվ 12-13 ծրագրի հիմքում հենց այն գաղափարներն են դրված, որոնք այդ համագործակցության և աջակցության ծրագրի շրջանակում են ստեղծվել.«Շվեդիան աշխարհում հայտնի է իր բարեկեցության ուժեղ մոդելով, և այս առումով նույնպես հնարավոր ապագա համագործակցությունն ի շահ երկու երկրների կլինի»,- ասել է նախարարի տեղակալը։

Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան, որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկը, պատրաստ է խորացնել կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գենդերային հավասարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և այլ հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում և որոնց ուղղությամբ արդեն իսկ ծրագրեր են մշակվում և իրականացվում։ Շվեդական պատվիրակության անդամները ողջունել են այն փաստը, որ Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում դրական տեղաշարժ է արձանագրել, և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում են կանանց մասնակցայնության հարցը։ Նրանք նաև ուրախությամբ լսել են այն ծրագրերի մասին, որոնք իրականացնում է նախարարությունը կանանց զբաղվածության ապահովման, աշխատող մայրերին երեխայի խնամքի համար աջակցության և այլ հարցերում։

Տպել
1090 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց