Մեզ հաջողվեց պահել տնտեսական կայունությունը․ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին․ Նիկոլ Փաշինյան

Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս պետք է կարեւոր տվյալներ չմոռանալ․ 2018-ին ՀՀ-ում տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն, 3 վարչապետ է փոխվել երկրում, նախագահի 1 ընտրություն, Երեւանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն, ԱԺ արձակում, ԱԺ արտահերթ ընտրություններ, եւ երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, բայց այնուամենայնիվ՝ հեղափոխություն։ Եւ դուք համաշխարհային պատմության մեջ չեք գտնի որեւէ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ՝ քաղաքական անկայունության շրջան, եւ դրան չի հետեւել խորը տնտեսական ռեցեսիոն գործընթացը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ն բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների բնույթով եւ բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաեւ այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ թեեւ նախորդ տարին քաղաքական առումով վայրիվերումների տարի էր, բայց իրենց հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, մակրոտնտեսական կայունությունը։ Արդեն այս տարվա համար կառավարության արձանագրումն ուրիշ է․

«Հիմա ՀՀ-ն թեւակոխել է երկարատեւ քաղաքական կայունության շրջան, ինչը սկսել եւ սկսում է արտահայտվել տնտեսության մեջ։ Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում շինարարության ոլորտում․ ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին այս ոլորտում մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ՝ 22․1 եւ 21․3 տոկոս աճ»,- հայտնեց վարչապետը։

Մյուս կողմից, ինչպես հայտնեց գործադիրի ղեկավարը, լրջագույն աճեր են նկատվում նաեւ հիպոտեկային վարկավորման ոլորտում․

«Նախորդ տարվա հունվարի նկատմամբ հիպոտեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարը փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոսով։ Երկրի հիպոտեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով՝ բացարձակ թվով՝ 70 մլրդ դրամ։ Այսինքն՝ անցած տարվա մայիսից մինչեւ հիմա մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները»,- ասաց Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ սա նշանակում է ՀՀ քաղաքացիների վստահություն սեփական ապագայի նկատմամբ․

«Այն գումարները, որոնք կարող էին ծախսել արտագաղթի վրա, նրանք ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը լավատեսության ամենակարեւոր դրսեւորումն է, եւ կարող ենք ասել՝ Հայաստանն, ըստ էության, կանգնած է շինարարական բումի նախաշեմին, այդ մասին են վկայում նաեւ գործարար շրջանակների շինարարների հետ ունեցած շփումները»,- կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետը։

Տպել
2706 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց