Աշխատավարձերը կստանան. մարզական 3 ՀԿ-ների ֆինանսավորումը սկսվել է

«Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման գործընթացը սկսվել է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Վահե Էլոյանը: Նա նշեց, որ ՀԿ-ների հետ պայմանագիր է կնքվել երեկ այն բանից հետո, ինչ հրապարակվել եւ ուժի մեջ է մտել կառավարության նոր որոշումը, որի համաձայն՝ այս ընկերությունները ֆինանսավորվելու են ոչ թե մրցութային կարգով, այլ նախկինի նման՝ դրամաշնորհով:

Անցած շաբաթվա վերջին ՀԺ-ի հետ զրույցում սպորտի նախարարությունից տեղեկացրել էին, որ 2019 թվականի սկզբից ֆինանսավորումը, որը տրվում է աշխատավարձերի, պահպանման, ջեռուցման եւ այլ ծախսերի համար, չի եղել: Հետեւաբար մոտ 3 ամիս այդ ՀԿ-ների՝ թվով 26 մարզակառույցների 271 աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել:

Նախարարությունից նաեւ ասել էին, որ պատճառն այն է, որ այն բանից հետո, ինչ 2018 թ. դեկտեմբերի որոշում է կայացվել կազմակերպությունները ֆինանսավորել ոչ թե դրամաշնորհով, այլ մրցութային կարգով, խնդիր է առաջացել: Տեղեկացրել էին, որ իրենք կառավարությանը որոշման նախագիծ են ուղարկել, այն 1 ամիս չի լինի, բայց որոշակի ժամանակ է՝ կառավարությունում է: Ընդգծել էին, որ, երբ որոշումն ընդունվի ու հրապարակվի, իրենք պայմանագիր կկնքեն 3 ՀԿ-ների հետ ու կփոխանցեն գումարը:

Մարտի 25-ին կառավարության արտահերթ նիստում սպորտի հետ կապված այս, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ մանրամասն քննարկվեցին: Նախարարության վերը նշված որոշումն ընդունվեց, հրապարակվեց, պայմանագրերը կնքվեցին, սակայն երբ գումարը կհասնի աշխատողներին, դեռ հայտնի չէ: Վահե Էլոյանն ասաց, որ դա կլինի առաջիկայում, որ մոտավորապես մինչեւ մյուս շաբաթվա վերջ ՀԿ-ները գումարը կստատան, սակայն նշեց, որ սխալմունքից խուսափելու համար չի ցանկանում ամսաթվեր նշել այն մասին, թե երբ փոխանցումները տեղ կհասնեն կամ երբ աշխատողներն աշխատավարձ կստանան:

Տպել
401 դիտում

ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է լիակատար աջակցություն ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Ազնավուրին ե՛ւ ճանաչում եմ, ե՛ւ չէ, մեր հանդիպումներն այդպես էլ չստացվեցին. Ռոզի Արմեն

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջնորդությունը

Հայտնի են Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորված հայերի անունները. ԱԳՆ

Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի. Դատավորների միության հայտարարությունը

Ներկայացվելու են անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը. Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը չզիջեց. Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թ. հունվարի 1-ից

ԵԹԿՊԻ-ում իրավիճակը լարված է, ուսանողները փակել են մուտքերն ու ելքերը, խորհրդի անդամներին թույլ չեն տալիս դուրս գալ

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել (տեսանյութ)

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. ոստիկանություն

Ի՞նչ է կատարվում «Բագրատաշենի» անցակետում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մինչ 2100թ. Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են ջրի տակ անցնել. գիտնականները զգուշացում են

Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է երկու կասկածյալ ահաբեկիչի սպանության մասին

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ