ԹԳՄ-ից ոչինչ չի՞ անհետացել. փորձում են հարաբերությունները չսրել

30/03/2019 schedule19:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 30-ի համարում

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ դեռ անցյալ տարեվերջին տեղի ունեցած Թատերական գործիչների միության սկանդալային համագումարից հետո, երբ երրորդ անգամ բաց քվեարկությամբ միության նախագահ դարձավ Երվանդ Ղազանչյանը, այս միությունն, ըստ էության, երկփեղկվել էր: Արդյունքում, մի խումբ թատերական գործիչներ որոշել էին ստեղծել թատերական գործիչների նոր միություն, որը պետք է փորձեր Հայաստանի թատերական կյանք բերել բոլորովին նոր որակներ: Եւ ենթադրվում էր, որ «բարիկադի մյուս կողմում մնացածները», այսինքն՝ թատերական գործիչների ավագ սերունդը, պետք է սվիններով ընդունի նոր միության ստեղծումը: Երեկ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ գործող Թատերական գործիչների միության ղեկավարությանն, այնուամենայնիվ, հաջողվել է հարթել ստեղծված իրավիճակը:

«Այս պահին արմատական լուրջ խնդիր չկա, մարդկային լարված փոխհարաբերություններ չկան: Եղան պահեր, որ մարդիկ մի քիչ կոպիտ խոսեցին իրար հետ, բայց մենք հաշտվել ենք»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Թատերական գործիչների միության նախագահ եւ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի որդին` Պատանի հնդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, որը միության վերջին համագումարի ժամանակ ընտրվել էր ԹԳՄ քարտուղար: Ըստ նրա, պահպանված են անգամ մարդկային հարաբերությունները Սոս Սարգսյանի հետ, որը ԹԳՄ նախագահի մյուս թեկնածուն էր, եւ որին համագումարի ժամանակ պաշտպանում էր միության ընդդիմադիր թեւը:

Հիշեցնենք, սակայն, որ ստեղծված տհաճ մթնոլորտում Սոս Սարգսյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ ԹԳՄ նախագահի պաշտոնը թողնելով մնացած միակ թեկնածուին՝ Երվանդ Ղազանչյանին: Իսկ այն, որ Թատերական գործիչների միությունն առաջին անգամ «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ նախօրեին, կազմակերպել էր ոչ թե մայրաքաղաքում, այլ Կապանում, ըստ Հակոբ Ղազանչյանի, որեւէ կապ չունի ստեղծված իրավիճակի հետ, ինչպես ենթադրում էին շատերը: «Սրանից հետո այդպես պետք է անենք: Մեր ներկայությամբ այնտեղի խնդիրները (նկատի ունի Կապանի թատրոնի խնդիրները-Լ.Բ.) պետք է լուծում ստանային»,- ասում էր Հակոբ Ղազանչյանը:

Ավելին, ըստ նրա, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ներկա են եղել բոլոր այն գործիչները, ովքեր համագումարի ժամանակ գտնվում էին ընդդիմադիր ճամբարում եւ ցանկանում էին, որ միության նախագահ դառնա ոչ թե Երվանդ Ղազանչյանը, այլ Սոս Սարգսյանը: «Արտավազդին» ներկա է եղել անգամ Սոս Սարգսյանի աջ թեւը՝ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի նորընտիր ռեկտոր Հրաչյա Գասպարյանը: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ գործող Թատերական գործիչների միությունը գոնե արտաքուստ ցույց է տալիս, թե որեւէ խնդիր չի տեսնում, որ ստեղծվի երկրորդ միությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ այժմ գործող ստեղծագործական միություններին զուգահեռ ստեղծված նոր միությունները սվիններով են ընդունվել գործողների կողմից, եւ դրանց ներկայացուցիչները մինչ օրս էլ «իրար միս են ուտում» եւ հավերժական կռիվների մեջ են: «Մենք պետք է կոմունիստական հոգեբանությունից դուրս գանք: Թող ստեղծվեն միություններ: Մարդը կարող է 15 միության անդամ լինել, եւ դրանում ոչ մի խնդիր չկա: Եթե մի բան ստեղծվում է, պարտադիր չէ, որ մյուսը քանդվի»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Հակոբ Ղազանչյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք գործող միությունը որեւէ կերպ չի փորձելու խոչընդոտել նոր ստեղծվող միության աշխատանքներին, Հակոբ Ղազանչյանը պատասխանեց. «Ոչ»:

Նա, ի դեպ, չէր բացառում, որ նոր միությանն անդամագրվել պատրաստվող թատերական գործիչներն ամենեւին էլ դուրս չգան հին միությունից եւ զուգահեռաբար լինեն երկու միությունների անդամներ: Դրանում Ղազանչյանը որեւէ խնդիր չէր տեսնում եւ չէր բացառում անգամ, որ ինքն էլ դառնա նոր միության անդամներից մեկը: Իսկ համառորեն շրջանառվող այն լուրերը, որ Ղազանչյանները ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Թատերական գործիչների միությունից այն պատճառով, որ միությունն ունի բավական պատկառելի ունեցվածք, որի մի մասն անհետացել էր հանգուցյալ  Խորեն Աբրահամյանի ԹԳՄ նախագահ եղած ժամանակ, իսկ որոշակի մասն էլ՝ այժմ, Հակոբ Ղազանչյանը հերքեց:

«Այն, ինչ եղել է Խորեն Աբրահամյանի ժամանակ, նախագահությունը ստորագրել է: Հիմա որեւէ խնդիր չկա: Աբսուրդ են այդ խոսակցությունները: Եթե որեւէ մեկը նման կասկած ունի, թող նախագահության նիստ կամ համագումար պահանջի, եւ կներկայացվի հաշվետվություն: Ընդհանրապես, մենք պետք է մեր հոգեբանությունը փոխենք եւ ամեն ինչի մեջ կոնֆլիկտային բաներ չփնտրենք»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր ԹԳ միության քարտուղարը: Իսկ ստեղծվող Թատերական գործիչների միության հիմնադիր համագումարը նախատեսվում է այս հունիսին:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
1103 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց