Կացինով գրված օրենքը քայքայելու է ՓՄՁ եւ տուրիզմի զարգացումը ՀՀ-ում

02/04/2019 schedule12:25

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ: Այս հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ: Ի վերջո, ինչն է պատճառ դարձել նման հակասական տեսակետների դրսեւորման եւ ինչն է անտեսվել, որին անհրաժեշտ է ավելի զգայուն մոտեցում ցուցաբերել: 

Ակնհայտ է, որ այն ունի վիճահարույց մի շարք դրույթներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: Մասնավորապես, հիշյալ օրինագծով փոփոխություններ է առաջարկվում նաև Վարչական Իրավախախտումների օրենսգրքում, որով սահմանվում է իրացման կանոնների և  ծխելն արգելող կանոնների խախտման դեպքերում խստագույն պատիժներ: Իրացման կանոնների խախտման համար սահմանվում է 100-250 հազ. դրամ տուգանք, որը կկրկնապատկվի 6 ամսվա ընթացքում նույն արարքը կրկնվելու դեպքում: Ծխելն արգելող կանոնները խախտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում 200 հազ. դրամ պաշտոնատար անձի նկատմամբ, որը կկրկնապատկվի դառնալով 400 հազ. դրամ, եթե նույն արարքը կրկնվի 3 ամսվա ընթացքում, իսկ ծխելու կանոնները խախտող ֆիզիկական անձի նկատմամբ կկիրառվի 50 հազ. դրամ տուգանք: Առաջինը վերաբերվում է պատմամշակութային հուշարձանների տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման արգելքին: Կարևոր է նկատել, որ կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնց տարածքում գործում են խանութներ, անգամ՝ սուպերմարկետներ (Փակ շուկա, Երևան Սիթի)։ Նշված նախագծով տվյալ վայրերում ծխախոտի իրացումը արգելվում է, որը անտրամաբանական է։ Հակված եմ այն կարծիքին, որ եթե արգելվում է ծխախոտի իրացումը տվյալ տարածքներում, ապա նույն տրամաբանությամբ կարելի է արգելել առողջության համար վնասակար այլ ապրանքների իրացումը ևս, օրինակ՝ ոգելից խմիչքներ, սննդային հավելումներ, արհեստական ներկանյութեր, արոմատներ պարունակող սննդամթերք, զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մեջ շաքարի պարունակությունը գերազանցում է 5%-ը և այլն։  

- Ձեր կողմից կա՞ն արդյոք հստակ դիտարկումներ կամ հաշվարկներ, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող է այս օրինագծով նախատեսվող տուգանքներն ունենալ, ասենք սպառողի համար, այդ թվում՝ արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար: 

- Դժվար չէ հաշվարկել, օրինակ, որ եթե զբոսաշրջիկը, մեկ շաբաթ գտնվելով Հայաստանում, այցելում է առնվազն 10 պատմամշակութային տարածք և բնության հատուկ պահպանվող տարածք: Եթե յուրաքանչյուր վայրում ընդամենը 1 գլանակ ծխի, ապա այցելության վերջում պետք է վճարի տուգանք 500 000 դրամի չափով, որից հետո ինտերնետում այնպիսի մեկնաբանություններ կգրի, որ դժվար թե մեկ այլ արտասահմանցի ցանկանա այցելել մեր երկիր: Պատկերացնենք մի դրվագ, երբ ոստիկանը մոտենում է զբոսաշրջիկին և պահանջում է անձնագիր, վերջինս էլ չի ներկայացնում այն, ինչ է տեղի ունենալու: Ձերբակալելու են և տանեն ոստիկանական բաժանմունք, պահեն այնքան ժամանակ, մինչև կպարզվի անձի ինքնությունը, պարզելուց հետո էլ եթե զբոսաշրջիկը հրաժարվի վճարելուց, արտաքսելու են երկրից, թե այնուամենայնիվ զբոսաշրջիկներին ներելու են, տվյալ դեպքում էլ կստացվի խտրականություն սեփական երկրի քաղաքացիների հանդեպ: 

- Այսինքն, կարելի է եզրակացնել, որ, քանի որ մեր երկրում տուրիզմը հիմնված է բացառապես պատմամշակութային, հոգևոր կենտրոններ, ժամանցային և հանրային սննդի օբյեկտներ այցելելով, և նշված վայրերում ծխելը արգելելը կհանգեցնի տուրիզմի շեշտակի անկմա՞նը:

- Ի տարբերություն բազմաթիվ երկրների, ուր գործում են հանրային վայրերում չծխելու բավական խիստ կանոններ, տուրիստական տեսանկյունից մեր երկրի գրավչությունը նաև ազատ ծխելու հնարավորությամբ է պայմանավորված:  Որքան էլ տարօրինակ թվա, կան տուրիզմի զարգացմանը նպաստող այլ օրինակներ ևս: Հարևան Վրաստանը, որտեղ զարգացած է ծովափնյա տուրիզմը, որի ՀՆԱ-ի մեջ տուրիզմը կազմում է 7%, որտեղ 2017թ. այցելել է 7.5 մլն. զբոսաշրջիկ և ծախսել 2.7 մլրդ ԱՄՆ դոլար գումար, գնացել է ծայրահեղ քայլի և ԱՄՆ-ի նման օրինակացնում է մարիխուաննայի օգտագործումը՝ ի շահ սեփական երկրի տուրիզմի և տնտեսության զարգացման: Վրաստանի սահմանադրական դատարանը հաստատել է, որ մարիխուաննայի օգտագործումը սահմանափակելը մարդու ազատության սահմանափակում է:

Մեր երկրի պարագայում կարևոր է հաշվի առնել մի շարք այլ առանձնահատկություններ: Բնության հատուկ պահպանվող տարածքներում օգտագործման արգելքները նույնպես մի շարք հարցեր են առաջացնում: Նշված տարածքները հարյուրավոր հեկտարներ են զբաղեցնում (օրինակ Սևան Ազգային պարկ, Դիլիջան Ազգային պարկ), որոնք հստակ սահմանազատված չեն ՀՀ մյուս տարածքներից, հաճախ գտնվում են բնակելի վայրերի հարևանությամբ, նույնիսկ կան դեպքեր, որ նշված վայրերում առկա են հանգստյան գոտիներ, հետևաբար և քաղաքացին և զբոսաշրջիկը գործնականում առանց իմանալու, որ գտնվում է բնության հատուկ պահպանության տարածքում կարող է ծխել և տուգանվել։ Նույնիսկ ծառահատումը, որի համար նախատեսված է խիստ պատիժ, ընդհուպ քրեական պատասխանատվություն, երբեմն անհնար է լինում վերահսկելը, և տվյալ հսկայական տարածքներում ծխելու արգելքը վերահսկելը կամ անհնար է, կամ շատ ծախսատար։

Նախագծով արգելվում է նաև ծխախոտային արտադրանքի օգտագործումը հանրային բոլոր փակ տարածքներում, մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում, ժամանցային կենտրոններում, հյուրանոցներում: 

- Նշված սահմանափակման կիրառումը կարո՞ղ է արդյոք հանգեցնել տուրիզմի անկմանը, կամ, ասենք, փոքր և միջին շատ բիզնեսների փակմանը: Ինչպե՞ս պետք է կիրառվի առաջարկվող օրինագիծը: 

- Շատ կարևոր է, որ ցանկացած օրենք դիտարկվի գործնականում դրա կիրարկման տեսանկյունից: Ամեն դրույթ պետք է հստակ կիրառում ունենա: Ինձ մոտ, մասնավորապես, հարց է առաջանում. կարող է արդյոք հանրային սննդի օբյեկտի սեփականատերը կամ կառավարիչը՝ մենեջերն արգելել ռեստորանի առանձնասենյակում ծխախոտի օգտագործումը? Եթե ռեստորանի մենեջերի կողմից զգուշացվելուց հետո, հյուրերը շարունակեն ծխել, ապա ոստիկանությանն ահազանգելուց հետո անգամ հաճախորդները կարող են չխոստովանել, որ հենց իրենք են ծխել։ Ի դեպ, այստեղ առկա է նաև մեղքի ապացուցման անհնարինության տարրը, քանզի, եթե ալկոհոլի օգտագործումը հնարավոր է ստուգել հատուկ սարքերով, ապա ծխելու թեստերներ, որոնք ցույց կտան, թե մարդը քանի րոպե առաջ է սիգարետ օգտագործել, գիտությունը դեռ չի ստեղծել:

Նախագիծը նաև արգելում է ծխել աշխատանքային գործունեության համար նախատեսված վայրերում: Ու, թեև ինքս դեմ եմ հանրային վայրերում, հատկապես՝ աշխատավայրում ծխելուն, նշված դրույթի կիրառումը գործնականում անհնար է այն առումով, որ եթե գործատուն չցանկացավ արգելել աշխատողին ծխել, ապա անհնար կլինի վերահսկողություն սահմանել։ Եթե նույնիսկ գործատուն մեծ ցանկություն էլ ունենա, ապա մեծ ընկերություններում ֆիզիկապես անհնար է վերահսկելը: Հաշվի առնենք, որ միջինը 1 գլանակ ծխելը տևում է 4 րոպե, ևս 4 րոպե էլ կտևի աշխատատատեղի շենքից դուրս գալը և վերադառնալը: Օրական 20 գլանակ ծխող աշխատողը փաստորեն օրվա ընթացքում ծխելու վրա ծախսելու է 2.5 ժամ կամ աշխատանքային օրվա 31 տոկոսը, իսկ գործատուն էլ կամ պետությունը ստիպված է լինելու վճարել չաշխատած աշխատաժամանակի համար: Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում բնակչության 39 տոկոսը ծխող է, ապա կստացվի, որ աշխատանքի արտադրողականությունը կնվազի միջինը 12 տոկոսով, կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, կնվազեն թողարկվող արտադրանքի ծավալները: 

- Ո՞րն է ելքը: Ի՞նչը կարող է ավելի խելամիտ լինել տվյալ իրավիճակում:

- Ամփոփելով վերը թվարկված օրինակները՝ կարելի է եզրակացնել, որ նշված օրենքի կիրառումը գործնակում ծայրահեղ դժվար իրագործելի է, բացակայում է օրենսդրական հստակությունը, որն, իր հերթին, կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր, լիազոր մարմնի կողմից վարչական իրավախախտումները արձանագրելիս։ Իսկ ինչ տեղի կունենա, եթե քաղաքացին չունենա տուգանքի չափով գումար: Ստացվում է, որ արգելված վայրում ծխելու համար ԴԱՀԿ-ն պետք է մարդու գույքը բռնագրավի? Հայաստանում կան նման օրենքներ, որոնք ևս չեն կիրառվում։ Ամենավառ օրինակը «Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելու կամ Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելու մասին» օրենքն է։ Եթե ծխելը առողջությանը և կյանքին վնաս է հասցնում տարիների ընթացքում, ապա նշված արարքների արդյունքում մարդկային զոհեր կարող են լինել հենց արարքը կատարելու պահին։ Նշված նախագծի տրամաբանությամբ` կարելի է ուղղակի ծխելը ընդհանրապես արգելել, որովհետև վերջինս առողջության համար վնասակար է։ Ծխելը արգելելու հետ մեկտեղ, անսալով մասնագետների կարծիքին, կարելի է արգելել ոգելից խմիչքների օգտագործումը, կարագի օգտագործումը, որը կարող է բարձր խոլեստերին առաջացնել, խաշ ու խոզի խորոված ուտելը, զովացուցիչ ըմպելիքների սպառումը, հացը տաք վիճակում վաճառելը և այլն։ Ապացուցված փաստ է նաև, որ պատժի՝ չափից ավելի խստացումը կամ իրագործման համար անհնար սահմանափակման կիրառումը առաջացնում է հակազդեցություն, և մարդիկ հնարավոր է սկսեն ավելի շատ օգտագործել սիգարետ: Օրինական արտադրվող և իրացվող ապրանքների՝ ամենաանհավանական վայրերում օգտագործման սահմանափակումը ավտոմատ կերպով հասարակությունը բաժանում է երկու մասի՝ դրականների, որոնք չեն ծխում և բացասականների` երկրորդ սորտի մարդկանց, որոնք ծխում են: Իսկ նման շերտավորումը մարդու իրավունքների խախտում է և արժանապատվության նսեմացում: Համոզված եմ, որ բոլորիս նպատակն է կիրարկելի օրենքների ընդունումը, այլ ոչ՝ հերթական չգործող օրենք ունենալը:

Տպել
49396 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ