Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի 2019 թ. առաջնությանը

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ օլիպիական, աշխարհի, Եվրոպայի արծաթեմեդալակիր Գոռ Մինասյանը կմասնակցեն Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային ֆեդերացիաների հայտացուցակները: Հայաստանը ներկայացված է ընդհանուր 16 մարզիկով:

Տղամարդկանց հավաքականում, բացի Մարտիրոսյանից ու Մինասյանից, ընդգրկված են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Ռաֆիկ Հարությունյանը (երկուսն էլ 81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երեքն է 89 կգ), Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայր Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ 102 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց պայքարին Հայաստանից կմասնակցի 4 հոգի: Նրանք են Իզաբելլ Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):

Մրցաշարն անց է կացվելու Բաթումիում: Սկսվելու է ապրիլի ապրիլի 6-ին: Ավարտվելու է 13-ին: Հայերից առաջինը պայքարի մեջ կմտնի Իզաբելա Յայլյանը: Կանանց 59 կգ քաշայինների մրցումները նախատեսված են ապրիլի 8-ին:

Տպել
733 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան

Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. Ա. Հովհաննիսյան

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում