Է՞լ ինչ ունենք. չենք տա, բայց կմերժե՞նք

02/04/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 1-ի համարում

Երեկվա դրությամբ ո՛չ ՀՀ կառավարությունը եւ ո՛չ էլ ՀՀ էներգետիկայի նախարարությունը որեւէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել արտահոսած այն տեղեկատվությունը, որ Հայաստանը Ռուսաստանից ստացվող գազի սակագների բարձրացումը մեղմելու համար ռուսական «Գազպրոմ» ընկերությանն է զիջում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան կառուցվող գազամուղը: «Բանակցությունները դեռ շարունակվում են, եւ տեղեկատվություն կտրամադրվի միայն դրանց ավարտից հետո»,- թարմ տեղեկատվություն ստանալու մեր ակնկալիքներին ի պատասխան հայտնեց ՀՀ կառավարության լրատվության պատասխանատու Մերի Հարությունյանը:

Մոտավորապես նույն պատասխանը տվեցին նաեւ էներգետիկայի նախարարությունից: Չնայած դրան, սպասվող գործարքի մասին ոչ պաշտոնական լրատվությունը շարունակում է արտահոսել եւ շարունակում զարմացնել: Ամենազարմանալին այն է, թե ինչ իրավական մեխանիզմով են 5-րդ բլոկն ու գազամուղը փոխանցվելու ռուսներին: Ըստ տրամաբանության, դա պետք է իրականացվի օրենքով: Այսինքն, քանի որ Հրազդանի ՋԷԿ-ը եւ գազամուղը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, ապա դրա օտարման վերաբերյալ որոշումը պետք է կայացնի խորհրդարանը` օրենք ընդունի, որով կթույլատրվի գործադիրին վաճառել պետության գույքը: Բայց այս պահի դրությամբ ՀՀ իշխանության վերնախավում գերիշխում է այն տեսակետը, որ այս գործարքը ինչ-որ կերպ պետք է իրականացնել կառավարության որոշման տեսքով: Եւ սա հասկանալի է:

Եթե հարցը մտնի Ազգային ժողով, դա «ավելորդ» աղմուկ է բարձրացնելու, արդյունքն էլ դժվար է կանխատեսել` արդյո՞ք կոալիցիան միահամուռ կգտնվի այս գործարքը իրականացնելու գործում: Այնպես որ, ներկայումս էներգետիկայի նախարարության աշխատասենյակներում սպասվող գործարքին իրավաբանական տեսք հաղորդող պայմանագրերի փաթեթը կազմվում է ելնելով նրանից, որ այն պետք է իրագործվի կառավարության որոշմամբ եւ ոչ թե օրենքով: Մեր աղբյուրները, սակայն, չեն բացառում, որ բանակցությունների ավարտին, այնուամենայնիվ, որոշվի գործարքը իրականացնել օրենքով: Դա կախված է նրանից, թե որքանով հնարավոր կլինի փոփոխություններ մտցնել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններում:

Այսինքն՝ եթե հաջողվի ռուսներից համեմատաբար ավելի ձեռնտու պայմաններ կորզել, ապա դա կարող է ներկայացվել որպես մեծ հաջողություն եւ մեծ խանդավառությամբ անցկացվել ԱԺ-ում: Ճիշտն ասած, այն պայմաններով, որոնք մենք նկարագրել էինք, այս խայտառակ գործարքը կարելի է ներկայացնել որպես մեծագույն հաջողություն: Ի՞նչ է եղել որ: Ուզում էիք, որ գազը էժան տանք ժողովրդին, տալիս ենք` էլ ինչ ե՞ք ուզում: Դրա դիմաց Հրազդանի ՋԷԿ-ի առայժմ չգործող 5-րդ բլոկը 250 միլիոն դոլարով տալիս ենք ռուսներին: Ճիշտ ենք անում, հազիվ գնորդ է եկել: Ահա այսպիսին կլինեն գործարքին վերաբերող ստանդարտ հարցերի ստանդարտ պատասխանները: Բայց ոչ ոք չի ասի, որ դրա իսկական գինը դրանից մի քանի անգամ ավելի բարձր է, ոչ ոք չի ասի, որ Իրան-Հայաստան գազամուղն էլ ռուսներին հանձնելուց հետո Հայաստանը կորցնում է որեւէ մանեւրի հնարավորություն, եւ այստեղ գները այնքան էլ կարեւոր չեն:

Ի դեպ, այն, որ տվյալ դեպքում գները կարեւոր չեն, շատերն են հասկանում: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այս տարվա հունվարի 13-ին ՀՀ վարչապետը գազի թանկացումը Ռուսաստանից վարկ վերցնելու կամ հայկական որեւէ ձեռնարկություն ՌԴ-ին փոխանցելու հնարավորությունների վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան խիստ բացասաբար էր արտահայտվել նման հեռանկարին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ փետրվարի 3-ին էր իր բացասական վերաբերմունքը արտահայտել նման ձեւով գազի թանկացումը կանխելու հեռանկարին: Փետրվարի 16-ին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էր կտրականապես դեմ արտահայտվել գազի սակագինը չբարձրացնելու դիմաց ռուսներին ինչ-որ ակտիվ փոխանցելու հեռանկարի վերաբերյալ:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացասական կարծիք չէին հայտնել, բայց դրական էլ չէին արտահայտվել: Նրանք այս մասին ընդհանրապես չեն խոսել: Հիշեցնենք ընդամենը, որ հենց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը չբարձրացնելու դիմաց «Գազպրոմին» հանձնելու մասին պահանջը վերջինս նոր չէ, որ ներկայացրել է: Դեռ այս տարվա հունվարի 16-ին «Գազպրոմի» խոսնակ Դենիս Իգնատիեւը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագները կարող էին Հայաստանի համար շատ ավելի ընդունելի լինել, եթե Երեւանը ընդուներ ռուսական կողմի առաջարկները»: Իսկ առաջարկներ ասելով՝ Իգնատիեւը նշել էր  հենց 5-րդ բլոկը եւ գազամուղը «Գազպրոմին» փոխանցելու տարբերակը: Մի խոսքով, ռուսները կարծես թե հասնում են իրենց ուզածին: Քանի դեռ վերջնական պայմանագիր չի կնքվել, այս մասին առայժմ նախընտրելի է խոսել թեականով: Մեկ էլ տեսար վերջին պահին մի բան փոխվեց, ինչը, սակայն, քիչ հավանական է:

Հայկ Գեւորգյան 

Տպել
1223 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց