Տիմոշենկոն մեղադրում է Պետրո Պորոշենկոյին ընտրությունները կեղծելու մեջ, սակայն չի դիմի դատարան

Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ:

Յուլիա Տիմոշենկոյի պնդմամբ, «Պետրո Պորոշենկոն չպետք է անցներ երկրորդ փուլ»:

Միաժամանակ Տիմոշենկոն ասել է, որ մտադիր չէ դատարանում բողոքարկել առաջին փուլի արդյունքները:

«Ես կարող եմ միանգամից ասել, որ մենք դատարան չենք գնում»,-հայտարարել է նա. «Դրա պատճառը պարզ է, ընտրությունների անցկացման ընթացքում մենք քանիցս գնացել ենք դատարան, բայց դատական համակարգի բարեփոխումից հետո նախագահն այն սեփականաշնորհել է, եւ այն նույնքան կեղծ է աշխատում, որքան եւ նախագահի ընտրությունները: Այն իրական արդարադատ որոշումներ չի կայացնի»։

«Մենք հույս չենք դնի մի բանի վրա, որը չկա,-ասել է Տիմոշենկոն:- Ուկրաինայում դատական համակարգ չկա, ուստի այնտեղ ընտրությունները բողոքարկելն անհնարին է»:

Նա ասել է, թե քաղաքական պայքարը չի ավարտվում և դրա տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները:

Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարի, սակայն քվեարկության ստույգ օրը դեռ որոշված չէ:

Տպել
1442 դիտում

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան

Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա