Պատիվ և մեծ պատասխանատվություն ունեմ կառավարության առաջադրմամբ ՀՀ Հանրային Խորհրդում լինելու. Ս. Սաֆարյան

Պատիվ և մեծ պատասխանատվություն ունեմ ՀՀ կառավարության առաջադրմամբ ու հասարակական հիմունքներով ներկայացված լինելու Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհրդում: Անկեղծ ասած՝ ոչ հանրային ճանաչելիության, ոչ հավելյալ ստատուսի խնդիր չունեմ, բայց սիրով ընդունել եմ ՀՀ կառավարության ու վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի՝ անսպասելիորեն արված առաջարկությունն այդ սահմանադրական մարմնում առաջադրելու կապակցությամբ իմ համաձայնությունը ստանալու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ,Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Իմ ամբողջ գիտակցական կյանքում մեկ խնդիր եմ ունեցել. բավականություն ստանալ ու լավ զգալ սեփական երկրի կառուցման գործում համեստ ու կարողություններիս չափով ներդրման համար: Առավել ևս հիմա՝ երբ անպատկերացնելի մեծ աշխատանքային դաշտ է բացվել մեր երկրում, երբ մեր հասարակության սպասումները շոշափելի փոփոխությունների առումով անպատկերացնելի մեծ են, մեր ժողովրդի հավատն ու աջակցությունը՝ նույնպես, երբ իշխանության եկած թիմը հիրավի անկեղծ է իր ցանկություններում ու գործադրած տեսանելի ջանքերում, երբ, ի վերջո, գնահատվում են քո մասնագիտական կարողություններն ու անհրաժեշտությունը, այդ դեպքում անմասն մնալ ու կողք քաշվել չես կարող, մանավանդ որ, այսպես թե այնպես, քո գործն անում ես ու անելու ես:

Այժմ էլ լինելու եմ հանրային շահի ձևակերպման ու պաշտպանության, դրանք կառավարության լուծումների հարթակ տեղափոխելու դաշտում, որովհետև այդ դաշտում է նաև Հայաստանի նոր իշխանությունը:

Քանի որ այն հասարակական աշխատանք է, բնականաբար համատեղվելու է իմ հիմնադրած Ինստիտուտի՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործունեության համակարգման, ինչպես նաև՝ առաջիկայում մեկնարկելիք համաեվրոպական քաղաքականության մշակման մեծ ծրագրում իմ ներգրավվածության հետ, ինչի մասին վաղօրոք էի տեղեկացրել:

Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ավելացել են պարտավորություններ ու պատասխանատվություն:

Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին վստահության համար:

Բոլորս՝ ի գործ:

Միշտ ձեր՝  Ստեփան»:

Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։

Հանրային խորհրդի նոր կազմը հետևյալն է՝

Կառավարության կողմից նշանակված ՀԽ անդամներ

Վազգեն Մանուկյան՝ Հանրային խորհրդի նախագահ,

Արմեն Տեր-Տաճատյան՝ փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահ,

Անահիտ Աղոյան՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ,

Կառլոս Ղազարյան՝ գեներալ, 1990-91 թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-99 թթ․ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ,

Հովհաննես Հովհաննիսյան՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ,

Գագիկ Գինոսյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր,

Աշոտ Հակոբյան՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն,

Հովիկ Մուսայելյան` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

Բաբկեն Պիպոյան` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ,

Հարություն Մեսրոբյան` կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու,

Յուրի Ջավադյան՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, 1978-86 թթ․Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,

Արկադի Տեր- Թադևոսյան՝ գեներալ, ռազմական գործիչ,

Հրանտ Տեր-Աբրահամյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,

Ստյոպա Սաֆարյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ,

Արամ Սաֆարյան՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր։

ՀԽ հանձնաժողովների նախագահներ-ՀԽ անդամներ

Աիդա Թոփուզյան՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ  (ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ)

Կարեն Զադոյան՝ Իրավաբանների Հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, iravaban.net մասնագիտացված լրատվամիջոցի հիմնադիր (ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ),

Լարիսա Ալավերդյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, 2004-2006 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր   (ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ),

Վազգեն Սաֆարյան՝ տնտեսագետՀայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր (Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ),

Վարդան Համբարձումյան՝ Գյուղատնտեսական  ասոցիացիաների ֆեդերացիայի  նախագահ, «Ռազմավարական զարգացման  գործակալություն» ՀԿ ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն (ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ),

Կարինե Դանիելյան՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի (ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ),

Լևոն Գրիգորյան` սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն (ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ),

Գեղամ Օհանյան`  ՀՀ  ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի նախագահ (ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ),

Կորյուն Առաքելյան` Գրողների միության անդամ, ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր (ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ)

Գագիկ Եգանյան` 1999-2018  ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար, «Միգրացիայի կառավարում» հատուկ դասընթացի հեղինակ (ՀԽ Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ),

Գևորգ Մկրտչյան` «Երիտասարդություն» ՀԿ  նախագահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն (ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ),

Գոռ Վարդանյան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, «Պոլիտեխնիկ ուսանողական բարեգործական» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու (Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ),

Հովհաննես Թադևոսյան` «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման խորհրդի անդամ, IFAD Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախում գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների անդամ (ՀԽ Ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողովի նախագահ)

Արմեն Բալդրյան՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն

(ՀԽ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նախագահ),

Գագիկ Մանասյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (ՀԽ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ)։ 

Հանրային խորհրդի 30 անդամների կողմից ընտրված ՀԽ անդամներ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,

Վազգեն Յակուբյան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ,

Գաբրիել Ջեմբերջյան՝ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ,

Արմեն Էլբակյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար,

Սմբատ Լպուտյան՝ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ,

Արսեն Ղազարյան՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ,

Էդուարդ Ղազարյան՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար,

Արշակ Սադոյան՝ քաղաքական-հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր,

Արծրուն Պեպանյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,

Մարատ Ատովմյան՝ փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող,

Հայրապետ Գալստյան՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան,

Ռուզան Ղազարյան՝ հասարակական գործիչ, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու,

Անահիտ Բախշյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ,

Հայկ Սարգսյան՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,

Վարդան Մարաշլյան՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու։

Տպել
7656 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց