Ապրիլին հայ մարզիկները միանգամից 3 մարզաձեւերում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունների

2019-ի ապրիլը հայ մարզիկների համար Եվրոպայի առաջնությունների ամիս է: Հայաստանը կներկայացվի մինագամից 3 մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում: Պայքարի մեջ կմտնեն ծանրորդները, ըմբիշները եւ մարմնամարզիկները: Հաշվի առնելով հավաքականներում ընդգրկված անունները՝ 3 մարեւզաձեւերում էլ մեդալների իրական հույսեր կան:

Այս մրցաշարերից առաջինը մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անց է կացվելու Վրաստանում՝ Բաթումիում, ապրիլի 6-13-ը: Ինչպես նշված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում, ՀՀ կանանց ու տղամարդկանց հավաքականները հայտավորված են ընդհանուր առմամբ 16 մարզիկներով: Նրանց թվում են օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիպիական, աշխարհի, Եվրոպայի արծաթեմեդալակիր Գոռ Մինասյանը (+109 կգ), Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ):

Տղամարդկանց հավաքականում, բացի Մարտիրոսյանից ու Մինասյանից, հայտավորված են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երեքն է 89 կգ), Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայր Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ 102 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց պայքարին Հայաստանից կմասնակցի 4 հոգի: Նրանք են Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):

Ծանրամարտից 2 օր հետո՝ ապրիլի 8-ին, կսկսվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն կանցկացվի մինչեւ ապրիլի 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Այստեղ կորուստներ կան թե հունահռոմեականների, եւ թե ազատոճայինների կազմերում: Հունահռոմեականներից ստուգատեսը բաց կթողնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը նաեւ Եվրոպայի քառակի չեմպիոն է: Ազատոճայինները կմասնակցեն առանց Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանի (65 կգ): Այս 2 մարզիկներն էլ վնասվածքներ ունեին ու տեւական ժամանակ զբաղվել են դրանց բուժմամբ (երկուսն էլ սեփական գումարով): Ֆրանգուլյանը նույնիսկ ստիպված է եղել վիրահատության դիմել: Բացի այդ՝ հունահռոմեականներից լուրջ վնասվածք ունի Կարապետ Չալյանը (77 կգ), որի ապաքինման ժամկետները դեռ հստակ չեն: Նա այս շրջանում չի մարզվում:

Ամեն դեպքում հունահռոմեկանների ընտրանում տիտղոսակիրների պակաս չկա: Այնտեղ են օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը (97 կգ), Եվրոպայի բրոնզեմդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ): Ազատոճայինների կազմում էլ ելույթ կունենան աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Եվրոպայի բրոնզեմեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (79 կգ):

Բացի այդ՝ հունահռոմեականներից ՀՀ-ն կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կանաչյանը (72), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Դավիթ Օվասապյանը (130)։ Ազատոճայիններից ելույթ կունենան նաեւ Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Ըմբշամարտից 2 օր անց էլ՝ ապրիլի 10-ին, կմեկնարկի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որը կանցկացվի մինչեւ ապրիլի 14-ը Լեհաստանում՝ Չժեցինում: Լուրջ վնասվածքից ապաքինվելուց հետո այնտեղ ելույթ կունենա Եվրոպայի արծաթեմեդալակիր Վահագն Դավթյանը: Կմասնակցեն նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզեմդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի արծաթեմեդալակիր Արթուր Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանը:

Տպել
1938 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց