Առ այսօր Սեքյուրիթի Դրիմի Սաշիկի տան գազի և էլ. սպառման համար գումարը վճարում է այս ընկերությունը, իսկ իրականում՝ ՃՈ-ն

09/04/2019 schedule14:40

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության մասնակիցներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները շատ պատահաբար, իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաները գնել են Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի հաշվին և մինչև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելը և ստուգումներ սկսելը / 2018 թվականի հունիս ամիսը/ ավտոմեքենաները հաշվառված էին Սեքյուրիթի Դրիմի անվամբ: Սեքյուրիթի Դրիմը ուներ 1 Range Rover, 1 Mercedes Benc, 1 Nissan, 1 Masda /բոլորն էլ 2016 թվականի արտադրության/ որոնք շահագործվում էին համապատասխանաբար Գուրգեն Զաքարյանի, Ալեքսան Զաքարյանի, Գ. Զաքարյանի աղջկա՝ Նունե Զաքարյանի և փեսայի, տղայի՝ Մուշեղ Զաքարյանի կողմից, որոնցից վերջին երեքը որևէ առնչություն չեն ունեցել Սեքյուրիթի Դրիմի հետ: Առնչություն չեն ունեցել, բայց… հայրիկի՝ պետության հաշվին շռայլությունները չեն ավարտվում մեքենաներով, Բաղրամյան պողոտա 59 հասցեում գտնվող շենքի բնակարանը և երկու ավտոկայանատեղիները ձեռք են բերվել Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի հաշվին, գտնվում են ընկերության հաշվեկշռում, վերանորոգվել են ընկերության հաշվին, բայց այդ բնակարանում են ապրում Նունե Զաքարյանը և ամուսինը:

Ի դեպ, գազի և էլ. Էներգիայի ծախսերը ևս հատուցվում են Սեքյուրիթի Դրիմի հաշվին (իրականում՝ ՃՈ-ի հաշվին): Ավագ եղբորից հետ չի մնացել նաև Ալեքսան Զաքարյանը (Սաշիկը, ինչպես ինքն է իր մասին սիրում ասել, հավանաբար մտովի նույնացնելով այլ հայտնի Սաշիկի հետ) 2014 թվականին կնքված կառուցապատման պայմանագրով, հնարամիտ Ա. Զաքարյանը Քանաքեռում գտնվող իր սեփական հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել է Սեքյուրիթի Դրիմին, և ընկերությունը ծախսելով ավելի քան 800 000 000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ, իրականացրել է Սաշիկի տան շինարարությունը, վերանորոգումը, կահավորումը և Սեքյուրիթի Դրիմի (ՃՈ-ի) հաշվին ամիսներ շարունակ պահել է նաև դենդրոլոգ, ով պատասխանատու էր խոտածածկույթի համար:

Այդ շքեղ վերանորոգված, հատուկ պայմանների ապահովմամբ ձևավորված տանը ապրում են Ալեքսան Զաքարյանը՝ ընտանյոք, թեև փորձում են ներկայացնել, թե դա ընկերության գրասենյակն է: Առ այսօր, Սաշիկի տան գազի և էլ. սպառման համար գումարը վճարում է Սեքյուրիթի Դրիմը (իրականում՝ ՃՈ-ի հաշվին): Կասեն, էհ մարդ են, թող տուն սարքեն, ապրեն, ում են խանգարում: Թող սարքեն, բայց իրենց հաշվին, ապրեն իրենց արդար աշխատանքով, ոչ թե խաբեությամբ՝ պետության հաշվին, պակաս վճարված հարկերի գնով:

Այդ ծախսված գումարների ԱԱՀ-ն (20 տոկոսը) Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ն հաշվանցել է… և ընկերության հաշվին շինարարություն անելով, փաստացի նվազեցրել է հարկվող շահույթը:

Ի դեպ խաբեության մասով. 2017 թվանակի հունիս ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը (մոտ մեկ տարի) Գուրգեն և Ալեքսան Զաքարյանները, գրանցված են եղել Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ում որպես տնօրենի խորհրդականներ՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն ՀՀ դրամ աշխատավարձով և այս խաբեությունը ընդատվեց քրեական գործի հարուցմամբ և արագ կարգով 2018-ի հունիսին լուծվեցին նրանց հետ կնքված պայմանագրերը:

Շարունակելի…

Լիլիթ Նիկոյան

Սեքյուրիթի Դրիմ ընկերության նախկին խոսնակ

Տպել
11855 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց