Վաղը ՀՀ ազատոճայինները կպայքարեն ոսկե եւ բրոնզե մեդալների համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն առանց մեդալի չի վերադառնա Եվրոպայի 2019 թ. առաջնությունից: Վաղը՝ ապրիլի 10-ին, ոսկու համար կպայքարի Արսեն Հարությունյանը (61 կգ): 19-ամյա ըմբիշն այսօր կամային հատկանիշների շնորհիվ հասավ եզրափակիչ (լուսանկարում կարմիր մարզահագուստով):

Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին (14-8): Հաջորդ գոտեմարտում՝ քառորդ եզրափակչում, բարդ պայքարում հաղթանակ տարավ Եվրոպայի բրոնզեմեդալակիր թուրք Ռեջեփ Թոփալի նկատմամբ: Գոտեմարտի ընթացքում հայտնվել էր պարտվողի դերում, սակայն ի վերջո հաղթեց (5-2):

Բարդ ստացվեց նաեւ կիսաեզրափակիչը: Առաջին մրցափուլից հետո 0-4 հաշվով զիջում էր Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովին: 2-րդ մրցափուլում, սակայն, բարձր կամային հատկանիշներ դրսեւորեց ու հաղթեց (10-4): Վաղը եզրափակչում նրա մրցակիցը կլինի Եվրոպայի փոխչեմպիոն վրացի Բեկա Լոթմաձեն:

Բրոնզի համար կպայքարի 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչում՝ հաղթելով լատվիացի Դմիտրիս Միխայլովսին (10-0): Հաջորդ գոտեմարտում, սակայն, զիջեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն թուրք Թահա Ագյուլին (8-1): Վերջինս հասավ եզրափակիչ, ու Գալստյանը վաղը կպայքարի բրոնզի համար: Սփոփիչ գոտեմարտում մրցակիցը կլինի ռումինացի Դանիել Չինտոնան:

74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նա զիջեց վրացի Ավթանդիլ Կենթչաձեին, որն ավելի ուշ պարտվեց քառորդ եզրափակչում: 86 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Մխիթարյանը նույնպես պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նրա մրցակիցը հույն Գեորգիոս Սավուլիդիսն էր, որը պարտվեց հենց հաջորդ գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում: ՀՀ այս ներկայացուցիչները դուրս մնացի հետագա պայքարից:

Այսօր բրոնզ կարող էին նվաճել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ մինչեւ 23 տարեկաննների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում, իսկ Թեւանյանը չներկայացավ վնասվածքի պատճառով:

Մրցաշարում ՀՀ-ն են ներկայացրել նաեւ Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ): Նրանք պայքարից դուրս են մնացել տարբեր փուլերում:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Ռումինիայում մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Տպել
1624 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց