«Բրեքզիթ»-ի նոր վերջնաժամկետ. Անվերջ կարելի է նայել ջրին, կրակին ու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

11/04/2019 schedule11:20

«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի հարցով Եվրամիություն-Մեծ Բրիտանիա բանակցությունները չեն ավարտվում: Բրյուսելում անցած գիշեր տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարները և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայմանավորվել են երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը:

«Բրեքզիթ»-ի հարցով նախկին վերջնաժամկետն ապրիլի 12-ն էր: Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ խնդրել էր գործընթացի ժամկետները հետաձգել առնվազն մինչև հունիսի 30-ը: Եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեին Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան Միությունը պետք է լքեր արդեն վաղը՝ առանց գործարքի, ինչը հղի էր քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:

Այս անգամ սակայն Լոնդոնը համաձայնել է վերջնաժամկետի երկարացման դիմաց Եվրամիության բոլոր պայմաններին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեյը համաձայնել է ժամկետի երկարաձգման Եվրամիության պայմաններին: Տուսկը համաձայնությունը որակել է որպես «ճկուն երկարաձգում»՝ նշելով, որ սա նշանակում է «Մեծ Բրիտանիայի համար լրացուցիչ վեց ամիս՝ հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»:

Եվրամիության գագաթնաժողովի եզրակացության մեջ ասված է, որ Բրիտանիան այս ընթացքում պետք է «ձեռնպահ մնա ցանկացած միջոցներից», որոնք կվտանգեն Եվրամիության առանցքային ծրագրերը, մասնավորապես՝ չպետք է կիրառի վետոյի իր իրավունքը։

Միեւնույն ժամանակ Եվրամիությունում քչերն են հավատում, որ մինչ նոր ժամկետի ավարտը Մեծ Բրիտանիան ու Բրյուսելը կկարողանան համաձայնության գան «Բրեքզիթ»-ի վերջնական պայմանագրի շուրջ: Պատահական չէ, որ եվրոպական շատ փորձագետներ սեփական մեկնաբանությամբ սկսել են գործածել հայտնի ասացվածքը. «Անվերջ կարելի է նայել երեք երևույթների` ջրին, կրակին ու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»:

Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայում բարձրանում են եվրոպամետ տրամադրությունները: Եվրամիության կազմում մնալուն կողմ արտահայտվողները անցկացնում են հարյուր հազարանոց ցույցեր ու պահանջում՝ նոր հանրաքվե անցկացնել:

Ի դեպ, Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի կողմից Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրություններն անցկացնելուց հրաժարվելու դեպքում վերջնաժամկետի մասին ընդունված նոր որոշումը կդադարի գործել, և Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հունիսի 1-ին դուրս գալ Եվրամիության կազմից:

Տպել
2023 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց