Անհեթեթության գագաթնակետին ենք հասել. Հայկ Ալումյանը պատմեց, թե ինչ է ասել դատախազը նիստի ժամանակ

«Երեւանի դատախազներն արդեն ձեզ ասած կլինեն, կիսած կլինեն իրենց ուրախությունը, որ պարոն Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են եւ պարոն Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ»:

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Այս գործով դատախազությունը եւս բողոք էր ներկայացրել, որն Ալումյանի խոսքով՝ նույնպես մերժվել է: «Բայց դա այս պահին մեզ համար էական չէ, մեզ համար գլխավոր խնդիրը նա է, որ դատարանը, անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, պարոն Քոչարյանին շարունակեց պահել կալանքի տակ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը ինչպե՞ս արձագանքեց դատարանի նման որոշմանը, Ալումյանը պատասխանեց. «Հանգիստ արձագանքեց, շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները»: Ալումյանն ասաց, որ դեռ դատարանի որոշումը չեն ստացել, այն ստանալուն պես կբողոքարկեն:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը առհասարակ որեւէ պատճառաբանություն իր մեջ չէր պարունակում եւ մեր բողոքներից մեկի հիմքը ամբողջությամբ հենց դա էր, որ առաջին ատյանի դատարանը կայացրել էր ընդհանրապես չպատաճառաբանված դատական ակտ: Բայց վերաքննիչ  դատարանի վրա դա տպավորություն չթողեց, Վերաքննիչ դատարանը հավանաբար գտավ, որ կարելի է ընդհանրապես չպատճառաբանելով՝ անձին պահել կալանքի տակ»,- ասաց նա՝ հավելելով, որ դատարանների փաստակը կայանում է նրանում, որ մնալով ազատության մեջ՝ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ քննությունը չի՞ ավատվել, Ալումյանը ասաց. «Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում, քան դատարանները: Եվրոպական դատարանը, ի դեպ, հենց այդ տեսակետն է կիսում, որ միայն քննության սկզբնական փուլերում է քննությանը խոչընդոտելու հավանականությունը էական դեր խաղում, քննության ավելի ուշ փուլերում դա արդեն դեր չի խաղում»:

Մեր հարցին՝ նյութերի ծանոթացման ընթացքում ի՞նչ նոր հանգամանքեր են ի հայտ եկել, Ալումյանը պատասխանեց. «Ցանկացած բան, որին ծանոթանում ենք, ինքն իր մեջ նորություն պարունակում է, բայց ընդհանուր առամամբ ոչ մի, որ մենք տեսել ենք, դուրս չի գալիս այն շրջանակից, որը մենք նախապես արդեն գիտեինք: Մեր բոլոր սպասելիքները՝ կապված քրեական գործի տվյալների հետ, իրենք արդարանում են: Ցանկացած բանը, որը մենք մինչեւ էդ պնդել ենք՝ վերստին հաստատվում է քրեական գործի այս կամ այն նյութով: Մի քանի դրվագ կուզեի ասել, թե ինչ են անում դատախազները դատավարության ընթացքում եւ ոնց եմ ես դա գնահատում: Օրինակ դատախազների փաստարկներից մեկը հենց երեկ՝ այս դատավարության ընթացքում կայանում էր նրանում, որ իրենք՝ այսինքն դատախազությունը 0038 հրամանի մասին իմացել են ընդամենը մեկ տարի առաջ եւ դրա համար նոր սկսել է այս բոլոր հանգամանքները բացահայտել: Մեր փաստարկը հետեւյալն է, որ 300.1 հոդվածը, որն այսօր պարոն Քոչարյանին մեղսագրված է, 2008 թվականին գոյություն չուներ, իսկ 2008 թվականին գոյություն ունեցող 300 հոդվածի համեմատ անձի վիճակը վատթարացնող հոդված է, հետեւաբար չի կարող մեղսագրվել պարոն Քոչարյանին բոլոր պարագաներում եւ օրինակ էինք բերել, որ 7 անձի նկատմամբ՝ Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան եւ այլն, նույն դատախազությունը 2009 թվականին քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել՝ հենց հիմք ընդունելով այդ հանգամանքը, որ 300.1 հոդվածը 2008 թվականի դրությամբ գործող նորմի համեմատ, վիճակը վատթարացնող նորմ է: Մենք սրա վրա հիմնվում ենք, եւ դատախազը խստագույնս քննադատեց այն դատախազներին, ովքեր 2009 թվականին այդ որոշումն են կայացրել եւ ասաց, որ չի էլ հասկանում՝ ինչու են այդ ժամանակ այդպիսի որոշում կայացրել: Ստացվում է այսպես՝ դատախազությունը այսօր ասում է՝ չի հասկանում թե ինչու 2009 թվականին դատախազությունը այդպիսի որոշում է կայացրել: Սա անհեթեթության երեւի արդեն գագաթնակետին ենք հասել, բայց տեսնում եք, որ այս ամեն ինչով հանդերձ մեր դատարանները շարունակում են ենթարկվել այն սկզբունքին, որ գործի նյութերը ուսումնասիրի, բայց կալանքը ուզեց-չուզես պիտի տաս»,- մանրամասնեց Ալումյանը: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մի քիչ ավելի առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, քան՝ պաշտպանները: «Մենք առանձնացրել ենք ցուցմունքները, որոնք իսպառ հերքում են մեղադրանքները: Մի ցուցմունք են գտել Արշակ Կարապետյանի, որն ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն ու ցուցմունքի հիման վրա փորձում են ապացուցել, որ փետրվարի 24-ի ՀՀ-ում եղել է արտակարգ դրություն, երբ որ այդ հանգամանքը ցուցմունքով ընդհանրապես չի կարող հաստավել կամ հերքվել: Այ էս մակարդակի իրավական վեճ է գնում»,- եզրափակեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Դատարանի այս որոշման դեմ բողոք էին ներկայացրել թե՛ պաշտպանները եւ թե՛ նաեւ մեղադրող դատախազները: Երկուսի բողոքներն էլ մերժվեցին:

Տպել
3004 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել