Ճգնաժամ համալսարանում եւ ի՞նչ գործ ունի օմբուդսմենը ԵՊՀ-ում

12/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 11-ի համարում

Այն, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարած Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհուրդը ոչ լեգիտիմ է, մենք արդեն տեղեկացրել ենք: Հիշեցնենք, որ պատճառը ԵՊՀ խորհրդի անդամ ԱԺ պատգամավորներն են: Ըստ նոր Սահմանադրության՝ պատգամավորը պետական պաշտոնյա չէ, իսկ բուհի խորհրդի կազմի այն մասը, որն առաջադրվում է վարչապետի կողմից, պետք է բաղկացած լինի բացառապես պետական պաշտոնյաներից: Այնինչ, միայն ԵՊՀ խորհրդում կան 5 պատգամավորներ: Պարզվում է, սակայն, որ սա դեռ բոլորը չէ: ԵՊՀ որոշակի շրջանակներ կարծում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նույնպես չպետք է ԵՊՀ խորհրդի անդամ լիներ:

Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում հստակ գրված է. «Պաշտպանը չի կարող զբաղեցնել պետական կամ այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Իսկ ԵՊՀ խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմին է, որն ընդունում է բուհի կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն որոշումներ, որոնք պարտադիր են կատարման համար: Այսինքն, առկա են բոլոր նախադրյալները` խորհրդի անդամին պաշտոնյա համարելու: Երեկ, երբ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արմեն Հարությունյանից, նա ասաց. «Եթե համարում են, որ իրենց ուզած մարդուն ձայն չեմ տվել...

Այդ խորհուրդն աշխատում է հասարակական կարգով, եւ դրա անդամը պետական պաշտոնյա չէ: Եթե այդպես մեկնաբանենք, նախարարն էլ իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնելու: Ուրեմն, բոլորն էլ պետք է դուրս գան խորհրդից: Ես էլ դուրս կգամ, բայց դա սխալ մեկնաբանություն է: Եւ թող մի 20-30 հոգու մեջ էլ մի հատ օմբուդսմեն լինի»: Համալսարանում, սակայն, որոշ ազդեցիկ դեմքեր բոլորովին այլ կարծիքի են եւ օմբուդսմենի ներկայությունը համալսարանի կառավարման խորհրդում համարում են անօրինական: Իսկ ընդհանրապես, ԵՊՀ-ում շարունակվում են ռեկտորի ընտրության շուրջ խմորումներ տեղի ունենալ:

Մենք արդեն տեղեկացրել ենք նաեւ, որ ճնշումների արդյունքում Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանն ուրբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին` խնդրելով ազատել իրեն ԵՊՀ ժամանակավոր ռեկտորի պարտականություններից: Չուբարյանի փոխարեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանրապետական կուսակցությունը, որի հիմնական թեկնածուն՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը, շատ անսպասելիորեն պարտվեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունների առաջին փուլում, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի համալսարանի ռեկտոր դառնա իր կուսակցության մյուս անդամը` Արամ Սիմոնյանը:

Դառնալով ռեկտորի պաշտոնակատար ու հետեւաբար` ստանալով նոր լծակներ` պարոն Սիմոնյանը պետք է փորձի ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից իր օգտին ձայներ ապահովել: Համալսարանում, սակայն, այս նշանակումը բավական բացասական է ընդունվել, եւ անգամ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն մասը, որը լոյալ էր տրամադրված Արամ Սիմոնյանի հանդեպ, փոխել է իր տրամադրությունը եւ աբսուրդ է համարում ռեկտորի թեկնածուի նշանակումը ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում: Մի խոսքով, այս ամենով լիովին հասկանալի է դառնում, թե ինչու ԵՊՀ կառավարման խորհուրդն ընդունեց ռեկտորի ընտրության մի կանոնակարգ, որը հնարավորություն է տալիս անվերջ ձգձգել ռեկտորի ընտրությունները:

Դեռ կանոնակարգի ընդունման ժամանակ շատերը ԵՊՀ-ում կանխատեսեցին, որ այդ կանոնակարգն այն բանի համար էր, որ ռեկտորի թույլ թեկնածուին հնարավորություն տրվի ռեկտոր դառնալու: Եւ այսօր այս ամենի արդյունքում, համալսարանականներից շատերի կարծիքով, ԵՊՀ-ն իսկապես ճգնաժամի մեջ է: Բուհը, փաստորեն, 4 ամիս ռեկտոր չի ունենա, եւ ոչ մի երաշխիք չկա, որ մայիսի 15-ին նշանակված ռեկտորի ընտրությունների ժամանակ ԵՊՀ-ն նոր ռեկտոր կընտրի:

Ի դեպ, այս պահին մայր բուհի ռեկտորի ընտրությունների համար հայտարարված մրցույթում պաշտոնապես դեռ ոչ մի հայտ չի ներկայացվել: Ըստ որոշ տեղեկությունների, բացի նախորդ ընտրությունների ժամանակ 2-րդ փուլ դուրս եկած 2 թեկնածուներից` Գագիկ Ղազինյանից, որը հավաքել էր 36 ձայն եւ Արամ Սիմոնյանից` 20 ձայն, իր թեկնածությունը կրկին առաջադրելու ցանկություն ունի նաեւ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, հանրապետական Գեղամ Գեւորգյանը: Իսկ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը, որն առաջին փուլից հետո դուրս էր մնացել 4 ձայնով, մեզ փոխանցեց, որ դեռ չի որոշել` առաջադրվելու է, թե` ոչ: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
962 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց