Եվ ոչ միայն. բյուջեից` օլիգարխներին

12/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 11-ի համարում

Գազի գինը սպառողների համար շատ չթանկացնելու անվան տակ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը «Գազպրոմին» հանձնելու օպերացիան այնքան խայտառակ է, որ այդ գործարքն իրականացրած մեր պաշտոնյաները դրա մասին խոսելիս հակասական ու զավեշտալի մեկնաբանություններ են անում: «Մեզ հաջողվեց առաջիկա երեք տարիների համար էժան գազ ստանալու շուրջ պայմանավորվել, ինչը անպայման կխթանի հայկական ապրանքների արտահանման զարգացմանը»,- հայտարարել է հանգստյան օրերին Կոտայքի մարզ այցելած Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նրանց, ովքեր բացասաբար են գնահատում այդ գործարքը, նա անվանեց ամեն ինչից դժգոհ քաղաքական ուժեր (կարելի է սպասել, որ առաջիկայում այս գործարքը քննադատողները կհայտարարվեն ժողովրդի թշնամիներ ու կգնդակահարվեն մոտակա պատի տակ):

Իսկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ Գիտությունների ազգային ակադեմիա այցի ժամանակ այնպիսի մեկնաբանություններ է տվել այս գործարքին, որ խճճվել է իր իսկ ասածների մեջ: «Մենք հինգերորդ բլոկը վաճառել ենք ոչ թե գազի գինը իջեցնելու համար, քանզի գազի գինը մնացել է նույնը՝ 110 դոլար, վաճառքը կապ չունի գազի գնի հետ»,- ասել է վարչապետը: Բայց սա դեռ ոչինչ: Վարչապետը կշեռքի նժարների վրա է դրել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսներին ի սեփականություն հանձնելու տարբերակը, որն արդեն, ըստ էության, իրականացվել է, եւ իրանական վարկի միջոցով այն վերակառուցելու տարբերակը, որով 5-րդ բլոկը մնում էր ՀՀ սեփականություն, ինչը այլեւս իրականություն չի դառնալու, ու ստացվել է այնպես, որ վարչապետը կողմ է արտահայտվել առաջին տարբերակին:

Նկատենք, որ իրանական վարկով 5-րդ բլոկը երկու տարի անց գործարկվելու էր, եւ դրան ավելանալու էր եւս մեկ գազատուրբին: Այսինքն՝ ճիշտ այն, ինչը որ անելու է «Գազպրոմը»: Բայց «իրանական» տարբերակով 5-րդ բլոկը մնում էր ՀՀ սեփականություն: Այսինքն ՀՀ վարչապետը միեւնույն արդյունքի բերող երկու տարբերակներից լավագույնը համարում է այն, որի դեպքում 5-րդ բլոկը լինում է այլ պետության սեփականություն: Սա տարօրինակ է, բայց փաստ: Բայց անդրադառնանք խնդրի, այսպես ասած, գաղափարական կամ սկզբունքային կողմին: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսներին փոխանցելու արդյունքում կառավարությունը երեք տարիների ընթացքում պետք է սուբսիդավորի գազի սակագները: Ըստ կառավարության համապատասխան որոշման՝ գազի խոշոր սպառող արտադրական ձեռնարկությունները իրենց օգտագործած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար պետական բյուջեից ստանալու են ուղիղ 52,01 դոլար:

Տեսնենք, թե ով որքան սուբսիդիա է ստանալու պետական բյուջեից: Ամենաշատ գազը Հայաստանում սպառում է Հրազդանի ՋԷԿ-ը: Անցած տարի այն սպառել է 465 մլն խմ: Միայն մեկ տարվա ընթացքում նա պետական բյուջեից ստանալու է ավելի քան 24 մլն դոլարի գումար` որպես սուբսիդիա: Մինչեւ պայմանագրի ավարտը ՋԷԿ-ը կստանա մոտ 70 մլն դոլար: Այս իրավիճակի ամբողջ զավեշտն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ը ՌԴ կառավարության սեփականությունն է: Այսինքն՝ ստացվում է, որ 5-րդ բլոկը ռուսներին վաճառելու արդյունքում ամենաշատ սուբսիդավորվող ձեռնարկությունը նույն ռուսներին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ն է: Ըստ այդմ՝ մենք Ռուսաստանից թանկ գազ ենք գնում եւ այն էժան գներով վաճառում Ռուսաստանին պատկանող ընկերությանը: Իսկ սրա դիմաց կրկին Ռուսաստանին ենք փոխանցում մեր երկրին պատկանող արժեքավոր գույք: Բայց սա այս պատմության միայն մի մասն է. գազի խոշորագույն սպառողներից են մեր ցեմենտի գործարանները:

«Հայռուսգազարդից» ստացած տվյալներով, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» անցած տարի սպառել է 90 միլիոն խմ գազ: Ու քանի որ կառավարությունը սուբսիդավորելու է նաեւ այս ձեռնարկությանը, առաջիկա երեք տարիներին այդ ձեռնարկությունը պետական բյուջեից կսուբսիդավորվի 12-13 մլն դոլարի չափով, որպեսզի մնա մրցունակ: Մեկ այլ խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ցեմենտի գուրծարանը՝ «Միկա-ցեմենտը», այս երեք տարիներին պետբյուջեից կստանա մոտ 7 մլն դոլարի սուբսիդավորում: Իսկ այս սուբսիդիաները ունենալու են շղթայական էֆեկտ: Օրինակ՝ ցեմենտի գործարանների հիմնական սպառողները խոշոր շինարարություններն են: Ստացվում է, որ ցեմենտի գործարաններին սուբսիդիա տրամադրելով՝ միաժամանակ սուբսիդավորվում են նաեւ, ասենք, Հյուսիսային պողոտայում կառուցվող էլիտար շենքերը:

Այս շենքերում բնակարան են գնում շատ հարուստ մարդիկ: Եթե չլիներ սուբսիդիա, ապա այդ բնակարանները որոշ չափով կթանկանային: Բայց քանի որ պետական բյուջեն հոգալու է այդ լրացուցիչ ծախսերը, ուստի դրա հաշվին այդ բնակարանները չեն թանկանա: Ստացվեց, որ մենք մեր պետության բյուջեից հումանիտար օգնություն տրամադրեցինք մեր մայրաքաղաքի կենտրոնի էլիտար շենքերում բնակարաններ գնելու մտադրություն ունեցողներին: Այս ֆոնին բոլորովին տրամաբանական կլինի, որ պետությունը իր բյուջեից սուբսիդավորի Հայաստան ներկրվող, ասենք, «Համերների» գնորդներին: Օրինակ՝ եթե որեւէ մեծահարուստ «Համեր» է ներկրել, որի մաքսային արժեքը 100 հազար դոլար է, պետությունը պետք է բյուջեից մի 30-40 հազարը հատկացնի դրա տիրոջը: Իսկ ինչո՞ւ ոչ: 

Հ.Գ. Իհարկե, գազի սուբսիդավորումից օգտվելու են նաեւ ֆիզիկական անձինք, բայց եթե հաշվարկենք ՀՀ յուրաքանչյուր շարքային ընտանիքի օգուտը, հասկանալի կլինի, որ խոսքը ամիսը մի քանի հազար դրամի մասին է, մոտավորապես այնքան, որքան Հայաստանում ընդունված է ընտրակաշառք բաժանել:

Հայկ Գեւորգյան 

Տպել
1145 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց