Տավուշում մեծ թափով մշակում են տարիներով անմշակ հողերը, գյուղերը կյանք են առել, աշխատանքը եռում է. Ստյոպա Սաֆարյան

Հաճելի էր տեսնել, որ այս տարի մարդիկ ավելի մեծ եռանդով են գարնանային աշխատանքները կատարում. զարմացնող էր, որ անգամ շատ տնտերի այգիներում, որտեղ այլևս բնակվող չկա, դրանք էլ մաքրված, փորված ու ցանված էին: Ենթադրում եմ, որ ոչ թե այլ տեղերում բնակվող ժառանգները, այլ հենց հարևանները, բարեկամներն են մշակում դրանք:

Այսպես է Տավուշում  վերջին օրերին անցկացրած ժամանակից իր տպավորություններով կիսվել Հանրային խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մի քանի դիտարկումներ անցած օրերին Տավուշում անցկացրած ժամանակից

-Հաճելի էր տեսնել, որ այս տարի մարդիկ ավելի մեծ եռանդով են գարնանային աշխատանքները կատարում. զարմացնող էր, որ անգամ շատ տնտերի այգիներում, որտեղ այլևս բնակվող չկա, դրանք էլ մաքրված, փորված ու ցանված էին: Ենթադրում եմ, որ ոչ թե այլ տեղերում բնակվող ժառանգները, այլ հենց հարևանները, բարեկամներն են մշակում դրանք:

-Սարիգյուղից սկսած ծանոթներ, բարեկամներ պատմում էին, որ բավականին մեծ հողատարածքնեում այգիներ են գցվում: Մեր գյուղում՝ Ոսկեվանում մի քանի երիտասարդ, աշխատասեր տղաներ դեռ անցած տարի էին ընկույզի, կարալյոկի, հոնի նման հսկայական այգիներ տնկել, իսկ այս տարի նոր գյուղատնտեսական սթարթափեր էլ կային: 

-Նույնը պատմում էին նաև Բագրատաշենի, Պտղավանի ու այլ բերրի հողեր ունեցո գյուղեր մասին, որտեղ դեղձի ու մեծ պահանջարկ ունեցող արևադարձային, մերձարևադարձային կուլտուրաների այգիները սովետական հիշողություն էին: Այժմ ընկերներս, որ սեզոնային աշխատանքի էին մեկնում այդ գյուղեր, պատմում էին, որ այնտեղ էլ եռուզեռ է ու նախկինում չմշակվող այգիներում մեծածավալ տնկիներ են տնկվում:

-Բավականին հետաքրքիր դինամիկա կար նաև անասնապահության ոլորտում. ֆերմաների ձեռքբերում, մանր ու խոշոր եղջերավորների խոշոր խմբաքանակների ձեռքբերում:

-Ռուսաստան մեկնող ընկերներս որքան էլ չէին բացառում այս տարի ևս խոպան մեկնելու հեռանկարը, սակայն բավական անսպասելիորեն քննարկում էին, թե ինչ գործ կարելի է սկսել տեղում, ինձանից հետաքրքրվում էին, թե պետության կամ միջազգային կազմակերպությունների կողմից ինչ ծրագրեր կան, որոնք կարող են իրականացնել ու այլևս չմեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Իհարկե, նորատունկ այգիներից կամ անասնապահական նածագծերից միանգամից շատ բերք ու արդյունք չես սպասի, բայց այս տեմպերը ցույց են տալիս, որ մարդիկ այլևս երկարաժամկետ ծրագրեր ու հույսեր են կապում, որը անկասկած 1 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքն է: Տավուշում և այլուր մարդիկ նայում են, թե ով և ինչում է հաջողում ու արագ մտնում են նույն գործի մեջ: Երբ մարդիկ զգան բերքի, առաջին եկամուտի համը, շոշափեն շուկան ու մոտակա Վրաստանով արահանման հեռանկարները, տեմպերը տպավորիչ են լինելու:

Տնտեսական հեղափոխություն նույնպես լինելու է: Դրանում այլևս կասկած չունեմ: Հայաստանը սկսում է շնչել»:

Տպել
2782 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան