Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Երկուստեք կարևորվեց երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:

ԱԳ նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձան Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը վերստին ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

Տպել
548 դիտում

Շուրջ 68 մլն դրամ. գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ

Կառավարության աջակցությամբ Վանաձորի 14 փողոցում կապիտալ նորոգում կիրականացվի

Վաղը գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան

Բռնաբարություն, թմրանյութեր, կողոպուտ, կաշառակերություն. մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն

Հրդեհ Արցախի տնկարանային տնտեսության տարածքում. մեկ մարդ ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել

Պուտինն ավելի խելացի էր Ղրիմի և այլ հարցերում, քան Օբաման. Թրամփ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Անհատական բարձր ցուցանիշներ. ՊՆ ՌՈ զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով․ Փաշինյանը հանդիպում է շենքերի բնակիչների հետ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ամուլսարի խնդիրը լուծել հանրաքվեով

Կան ծխացող օջախներ. Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ. քննարկումներ կլինեն Գնդևազի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է. նա խոսում է տեղի բնակիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան