Սուրեն Պապիկյանը հավաստագրեր է հանձնել նախարարությունում պրակտիկա անցած երիտասարդ մասնագետներին

15/04/2019 schedule18:36

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 15-ին հրաժեշտի հանդիպում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ անցկացրած և ավարտած երիտասարդ մասնագետների հետ։

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պրակտիկայի ողջ ընթացքում երիտասարդների ցուցաբերած նախաձեռնողականության, անհատական ու թիմային աշխատանքում դրսևորած բարձր արդյունավետության համար և ուրախությամբ փաստել, որ տարբեր բուհերում նրանց ձեռք բերած տեսական գիտելիքներն իրենց գործնական արտահայտումն են ստացել նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատանքում։

Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարին ընձեռնված հնարավորության համար և ընդգծել, որ նախարարության գործունեությանն ու նրա գործառույթներին հենց ներսից ծանոթանալն ուսանելի և օգտակար միջոց է նորավարտ մասնագետների կառավարչական հմտությունների զարգացման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, պրակտիկանտները նշել են, որ նախարարության կողմից ստեղծված են եղել անհրաժեշտ բոլոր պայմանները ստորաբաժանումների աշխատանքներում լիարժեք ինտեգրման և ինքնադրսևորման համար։

Հանդիպման ավարտին նախարարը հավաստագրեր է հանձնել երիտասարդներին և վերահաստատել, որ առաջիկայում լավագույն մասնագետների համար նախարարության համակարգում մրցութային հիմունքներով աշխատանքի անցնելու հնարավորություններ կընձեռնվեն։ 

Տպել
261 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը