Վաղը Երեւանի տրանսպորտը նորմալ կաշխատի. ուղեւորափոխադրողներին հրավիրել են քաղաքապետարան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել էր, որ վաղը Երեւան քաղաքի մի շարք ուղեւորափոխադրող ընկերություններ գործադուլ կանեն, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա: Սակայն քիչ առաջ ՀԺ-ի հետ զրույցում Եղիազարյանն ասաց, որ վաղը ակցիան չեն իրականացնի, քանի որ քաղաքապետարանից զանգահարել են իրենց եւ առավոտյան հրավիրել են քաղաքապետարան՝ խնդրի վերաբերյալ քաղաքապետի տեղակալի հետ զրուցելու նպատակով:

Մեր հարցին, թե այսքան տարի այս խնդիրը կար, սակայն վարորդները գործադուլի տարբերակին չէին դիմել, այժմ ո՞րն է պատճառը, որ նման տարբերակ էին ընտրել, Եղիազարյանը պատասխանեց. «Դուք բաժակի մեջ ջուր լցնո՞ւմ եք: Ասենք լցվեց, լցվեց եւ մի պահ մեջը մնում է մի բաժակ եւ ավելցուկը թափվում է: Այս մարդկանց համբերությունն արդեն հատել էր»:»

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են Եղիազարյանի հայտարարությունից: «Գործադուլը առհասարակ ցանկացած անձի եւ կազմակերպության եւ անձանց խմբի իրավունքն է: Այդ առումով քաղաքապետարանը որեւէ կարծիք չի կարող հայտնել»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով Եղիազարյանի հայտարարությանը, թե ինքը փորձում է քաղաքապետարանի հետ կոնտակտի մեջ մտնել եւ քաղաքապետարանը այդ փորձերին ընդառաջ չի գնում, Կարապետյանն ասաց. «Ես միայն կարող եմ ասել, որ պարոն Եղիազարյանը, որպես տրանսպորտային բարեփոխումների հանձնաժողովի անդամ, հրավեր է ստացել դեռ 2 շաբաթ առաջ՝ գալ քաղաքապետարան եւ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Այսինքն, ոչ միայն մասնակցել, քննարկել եւ ներկայացնել իր խնդիրները, այլ նաեւ գտնել լուծումներ եւ լինել այդ որոշում կայացնողների շարքում: Իսկ տրանսպորտի այդ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու վաղը: Մենք զանգեցինք պարոն Եղիազարյանին եւ ցանկացանք համոզվել՝ արդյո՞ք նա ստացել է այդ հրավերը, այո, նա ստացել է այդ հրավերը ու կարծես գալու է եւ մասնակցելու է:

Ինչ վերաբերվում է 100 դրամը 200 դրամ դարձնելու ցանկությանը կամ պահանջին, այստեղ ուղղակի մենք պետք է հասկանանք, որ հանրության մոտ կոնսենսուս կա այն առումով, որ գործող հանրային տրանսպորտի համակարգի պայմաններում սակագնի որեւէ փոփոխություն՝ թանկացման մասին է խոսքը, բնականաբար չի կարող լինել եւ քննարկվել: Եթե խոսում ենք սուբսիդիաների մասին, այդ սուբսիդիաները նույն քաղաքացիների գրպանից տրվող միջոցներն են, դրանք երկնքից չեն ընկնում: Ու, եթե հանրային տրանսպորտը համընդհանուր օգտագործման է՝ այսինքն ամբողջ հանրությանն է վերաբերվում, սուբսիդիաներ տեսականորեն հնարավոր են, բայց կարծում եմ՝ այդ քննարկումները պետք է լինեն հենց նոր տրանսպորտյային համակարգի մշակման կոնտեքստում: Հենց այդ քննարկմանը հրավիրված է ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը»,- ասաց Կարապետյանը:

«Ես կարող եմ ասել, որ քաղաքապետարանը համենայնդեպս ունի պահուստային տարբերակ՝ տրանսպորտային կոլապսը թույլ չտալու համար»,- ասաց Կարապետյանը:

Մեր հարցին, թե որո՞նք են այդ տարբերակները, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ ես չգիտեմ՝ արդյոք վաղը կլինի գործադուլ, թե չի լինի, լինելու դեպքում ինչ ծավալներով կլինի, միայն նշեմ, որ ցանկացած իրավիճակ իր լուծումն է թելադրում եւ կարծում եմ՝ քաղաքապետարանը այդ լուծումները կգտնի»:

Կարապետյանը նշեց, որ վաղը տրանսպորտի բարեփոխումներով զբաղվող վերակազմավորված հանձնաժողովի առաջին նիստն է եւ տրանսպորտային բարեփոխումները մտել են ներդրման փուլ ու երթուղային ցանցն արդեն պատրաստ է թղթի վրա: «Արդեն ակտիվ աշխատանքները սկսվում են այդ համակարգը իրականության մեջ ներդնելու ուղղությամբ»:

Մեր հարցին՝ որոշակի ժամկետ կարո՞ղ են արդեն նշել, թե երբ պատրաստ կլինի այդ նոր համակարգը, Կարապետյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ ե՛ւ այս տարի ե՛ւ գալիք տարի գործարկման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների նվազում է ակնկալվում՝ շուրջ 110-ը այս տարի եւ շուրջ 150-ը՝ գալիք տարի: Այդ խնդրի լուծումն իր արտացոլումը կգտնի տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի մեջ»,- եզրափակեց Կարապետյանը:

Տպել
3423 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից