Ինչո՞ւ է կոնսերվացվել Մաղավուզի քարածխի հանքը. Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է հրապարակել (տեսանյութ)

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր տարածքում բացառիկ տեղեկություններ է հրապարակել Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի մասին:

«Արձագանքելով Մաղավուզի քարածխի հանքի թեմայով ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի անպատասխանատու հայտարարություններին, որպես նախկին վարչապետ՝ հանգամանալից կանդրադառնամ ծրագրի նախապատմությանը, որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետի տեղեկացմամբ՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչև պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: 

«Ուստի, առիթն օգտագործելով, կհորդորեի մեր քաղաքական ուժերին, հատկապես նորաստեղծ և ընդդիմադիր, նման հարցերում սեփական քաղաքական շահը վեր չդասել պետական շահերից և ականջահաճո հայտարարությունների համար անզգույշ քայլեր չանել:

2010թ.-ին, երբ ակտիվ քննարկվում էր Հայաստան ներկրվող գազի գնի թանկացման հարցը, որը բացասական հետևանքներ էր ունենալու մեր հայրենիքի ողջ էներգետիկ համակարգի վրա, այլընտրանքային էներգիայի աղբյուրի առաջարկման համար Արցախի կառավարությունը սկսեց քննարկել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը: Մենք դիտարկել ենք Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ հանքում առկա է մոտ 4 մլն տոննա C1 և C2 և 7 մլն տոննա P1 (ևս 2 մլն տոննա P2) կատեգորիաների հանքանյութ: Հանքանյութի արդյունահանման և հարստացման դեպքում հնարավոր է այն օգտագործել ինչպես կոշտ վառելիք ջեռուցման համար, այնպես էլ Երևանի՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված ջէկ-ում էլեկտրաէներգիա ստանալու համար:

Որպես ներդրող՝ մեզ դիմել է Հայկ Արամի Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան ներդրումային ծրագիր: Այն հավանության արժանանալուց հետո 2010թ.-ին նա Արցախում գրանցել է «Հասա ՍՊԸ»-ն (հետագայում վերանվանել է «Հասա Գրուպ»): Հ. Խաչատրյանը մի քանի տարիների ընթացքում կատարել է միլիարդների հասնող ներդրումներ՝ ինչպես որոնողահետախուզական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, այնպես էլ հանքի հարակից տարածքում կառուցելով հարստացուցիչ ֆաբրիկա՝ զինված արդի սարքավորումներով: 

Դրան զուգահեռ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կատարել է ուսումնասիրություն Մաղավուզի քարածխից նավթ ստանալու համար: 2015թ.-ի վերջին, լաբորատոր պայմաններում ունենալով դրական արդյունք և հաստատելով, որ հանքավայրից կարող ենք ստանալ ավելի քան 400 հազար տոննա կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի նավթ, համալսարանում ձեռնամուխ եղան դրա օգտագործման սխեման մշակելուն, որն այսօր արդեն պատրաստ է: Սակայն 2016թ.-ի ապրիլյան պատերազմը ստիպեց մեզ վերանայել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը, քանի որ, եթե գազի գնի նվազումը ձեռնտու չէր ներդրողին հանքանյութի արդյունահանման համար, ապա նավթի արտադրության հնարավորությունը, կարծում եմ, ինքներդ եք հասկանում՝ պետք է որ գայթակղիչ լիներ:

Ի դեպ, նշեմ, որ Գերմանիայում 1920-ական թվականներից քարածխից նավթ ստանալու տեխնոլոգիան արդեն լայն կիրառում էր ստացել: Այն մեծ ծավալով արտադրվում էր նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ներկայումս այս ուղղությունը ինտենսիվ զարգանում է նավթի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Չինաստանի նավթարդյունաբերության մեջ էական տոկոս է կազմում: Հատկանշական է, որ Չինաստանում առկա հանքերի և Մաղավուզի հանքի քարածուխները գրեթե նույն ցածր կալորիականությունն ունեն:

Ուստի, հաշվի առնելով հնարավոր պատերազմի, շրջափակման և ճգնաժամային այլ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, ԱՀ և ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել, որպես պետպահուստ, կոնսերվացնել Մաղավուզի քարածխի հանքը: Այստեղ նույնպես դասեր ենք քաղել մեր անցյալից։ Հիշողություն ունեցողները կհիշեն 1990-ական թվականներին մեր հայրենակիցների վիճակը, երբ ջեռուցման համար արդեն տան մանրատախտակն էին քանդում-այրում, իսկ նավթամթերքի պակասից անասելի դժվարություններ էինք կրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Ավելին, կարող ենք անգամ շատ հեռուն էլ չգնալ և հիշել 2008 թ․ օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Հայաստանում արդեն սպառվում էին նավթամթերքի պաշարները։ Այս է պատճառը, որ «Արցախի ներդրումային հիմնադրամը» թողարկել է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման գործում աջակցել է ՀՀ կառավարությունը: Արդյունքում ներդրողից այն գնել ենք առանց պետական բյուջեից մեկ դրամ անգամ ծախսելու։

Ինչ վերաբերում է Գագիկ Բախտամյանի անունը իմ անձի հետ կապելուն, ապա ասեմ, որ այս շղթայում այն հերթական սադրանքն է: Նշված անձը, այո, իմ համադասարանցին է, սակայն «Հասա Գրուպ»-ում աշխատում էր ընդամենը որպես անվտանգության ծառայության աշխատակից, և հետագայում վաճառքի հետ կապված գործարքը հեշտացնելու համար ներդրող Հայկ Խաչատրյանն ինքն է ընտրել այդ ձևաչափը՝ ստեղծել նոր կազմակերպություն նրա անունով:

Սա է իրականությունը, որի մասին ժամանակին հարցի վերաբերյալ ոչ հրապարակային պարզաբանում հնչեցնելու պատրաստակամություն էի հայտնել Հայկ Խանումյանին, սակայն նրա կողմից պատասխան չի եղել: 

Հ.Գ.

Ինչ ունենք այսօր... մի ընկերություն, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում հաշված օրերի ընթացքում Արցախը և Հայաստանը ապահովել՝ 

• կոշտ վառելիքով, որի արժեքը կլինի առնվազն 120 մլն ԱՄՆ դոլար (4 մլն տոննան բազմապատկենք նվազագույն գնով՝ 1 տոննան 30 ԱՄՆ դոլարով (փայտանյութի գնով)), 

• հեղուկ վառելիքով, որի արժեքը, արդեն նշեցի, կլինի 200 մլն ԱՄՆ դոլար, 

• էլեկտրաէներգիայով, եթե տեղափոխենք Երևանի ջեկ: 

Այսպիսով, մեզ կհաջողվի մեր միասնական հայրենիքի էներգետիկ համակարգը տևական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից:

Հիմա հռետորական հարց եմ տալիս. ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ…»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Տպել
2289 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը