Ողնաշարի ցավերին ավելացել է նաեւ ձախ ոտքի ակներեւ բարակումը՝ աջի համեմատ. Զինվորի մոր բաց նամակը վարչապետին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ԼՂՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՅՐ ԵՂԻՍԱԲԵԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ

Բաց նամակ

 

Հարգելի մեծարգո վարչապետ՝

Դիմում եմ Ձեզ, որպես մի մարդու, ով կարողացավ երկրում կատարել սիրո եւ թավշյա հեղափոխություն, դրանով վերջ դնելով երկրում արմատացած անարդարությանն ու կեղծիքին:

Այսօր ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իմ որդին` Վալերի Բաբկենի Մուրադյանը, ծնված 07.11.2000 թվական, քաղաք Գյումրի, սույն թվականի հունվարի 31-ին ծառայության է անցել ԼՂՀ ՊՆ Մարտակերտի զորամասում եւ ծառայության ութերորդ օրն արդեն, զորահանդեսին պատրաստվելու ժամանակ տղայիս մոտ նկատվել է ողնաշարի ցավեր, որն առակա է եղել նաեւ մինչ բանակ զորակոչվելը, որդիս դիմել է բուժկետ եւ ներարկվել «Դիկլոֆենակ» տեսակի դեղամիջոց, որի ցավազրկող ազդեցությունը տեւել է 15 րոպե:

Ուժգին ցավերի պատճառով որդիս չի կարողացել մասնակցել նաեւ զորահանդեսին, այդ ընթացքում մենք տղայիս տեսել ենք զորանոցում պառկած: Այդ օրվանից որդիս ի վիճակի չի եղել մասնակցել շարային պատրաստությանը`առողջական վիճակի օրեցօր վատացման պատճառով:

Փետրվար ամսին հետազոտվել է Ստեփանակերտի եւ Մարտակերտի հոսպիտալներում, որտեղ ոչ մի հիվանդության ախտորոշում չեն կարողացել տալ: Բայց մինչ բանակ զորակոչվելը Երեւանում հետազոտվելուց որդուս մոտ ախտորոշվել է`ողնաշարի 42° թեքություն: (Կից ներկայանցում եմ Երեւանում հետազոտության արդյունքները):

Հիմա էլ արդեն մեկ ամիս որդուս ողնաշարի ցավերին ավելացել է այն, որ տղայիս ձախ ոտքն ակներեւ բարակել է աջի համեմատ, այս մասին զորամասի բուժկետում տեղյակ են եղել, բայց ներարկել են ցավազրկող միջոց, որը դրական ազդեցություն չի ունեցել: Իմ բողոքները երկու ամիս շարունակ ներկայացրել եմ ԶՈՒ-ի թեժ գծին, նաեւ նամակով դիմել եմ Ձեզ եւ ՀՀ ՊՆ նախարար`Դավիթ Տոնոյանին, որոնք մինչ օրս  անպատասխան են մնացել:

Վերջապես այսօր իմ բոբոքներն ունեցան արդյունք, Վալերիին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, հետազոտվելու նպատակով, խնդրում եմ Ձեզ հետեւողական լինել որդուս առողջության կարգավորմանը, եթե պետությունը չի կարող իր սահմանը պահող զինվորի առողջությունը ապահովել, ես որպես ծնող պատրաստակամ եմ իմ որդուն լիովին առողջացնել եւ դարձյալ ուղարկել ծառայության:

Առողջություն եւ բարի ծառայություն բոլոր հայ զինվորներին:

Եղիսաբեթ Մուրդայան

Տպել
986 դիտում

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը

Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո. ՀՖՖ-ն հայտնում է՝ ինչպես ձեռք բերել

Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ որոշակի հարցեր են առաջացրել. ՊԵԿ