Փաստը, որ ՊՎԾ պետն ԱԱԾ-ին մեղադրում է «շինծու» փաստեր ներկայացնելու մեջ, լրացուցիչ հնչեղություն է տալիս միջադեպին

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելն իսկապես հետհեղափոխական Հայաստանի թերեւս ամենաաղմկահարույց միջադեպն է։ Ի վերջո վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցը կոռուպցիոն մեղադրանք է ներկայացնում վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող մեկ այլ կառույցի ղեկավարի։ Իհարկե՝ առայժմ դա ընդամենը մեղադրանք է, որը հետագայում կհաստատվի կամ կհերքվի, բայց ինքնին այն փաստը, որ ՊՎԾ պետն ըստ էության ԱԱԾ-ին մեղադրում է «շինծու» փաստեր ներկայացնելու մեջ, լրացուցիչ քաղաքական հնչեղություն է տալիս միջադեպին։ Եվ ինչպիսի հանգուցալուծում էլ լինի, «նստվածքը մնալու է»։

Ինչեւէ։ Հարցի իրավական կողմը թողնենք իրավապահներին եւ անդրադառնանք քաղաքական արձագանքներին։ Իշխանությունների հակառակորդները, բնականաբար, չէին կարող բաց թողնել այսպիսի հրաշալի քարոզչական առիթը եւ անմիջապես մեծ ոգեւորությամբ ասպարեզ նետվեցին՝ աջուձախ հայտարարելով, թե ահա տեսեք՝ համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլեւ թափանցել է իշխանությունների ամենավերին օղակները։ Իրականությունն, ինչպես սովորաբար լինում է նախկինների քարոզչական մանիպուլյացիաների դեպքում, ճիշտ հակառակն է։ Իրականում հենց այն փաստը, որ իրավապահները կոռուպցիոն սխեմաներ են բացահայտում իշխանական համակարգի ամենավերին օղակներում, վկայում է, որ համակարգային կոռուպցիա չկա։ Համակարգային կոռուպցիան այն է, երբ իրավապահները «յուրայինների» հանցանքները չեն բացահայտում, կամ եթե բացահայտում էլ են՝ ոչ թե հրապարակայնացնում են, այլ պետության առաջին դեմքի կաբինետում են որոշում՝ ինչ է տեղի ունեցել, ով է ում «քցել», ինչու վերեւների «փայը» տեղ չի հասել, ով ինչքան պիտի «մուծվի», եւ այլն։ Այսինքն՝ համակարգային կոռուպցիան այն է, ինչին Հայաստանում ականատես ենք եղել տարիներ շարունակ, երբ գրեթե առանց բացառության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները դոլարային միլիոնատերեր էին, բայց պատասխանատվության ենթարկված ամենաերեւացող դեմքը Վազգեն Խաչիկյանն էր, իսկ ավելի բարձրաստիճանները շատ-շատ սուսուփուս ազատվում էին աշխատանքից՝ նախապես իրենց բիզնեսների կամ անշարժ գույքի մի մասը «ինքնակամ նվիրելով» այլ բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց ազգականներին։

Իհարկե այսօրվա Հայաստանում էլ կոռուպցիա կա, իհարկե բազմաթիվ «հին» պաշտոնյաներ չեն ցանկանում հրաժարվել նախկին սխեմաներից, «նորերի» մեջ էլ շատերը կլինեն, որ չեն դիմանա գայթակղությանը կամ արդեն չեն դիմացել (խոսքը Դավիթ Սանասարյանի մասին չէ՝ նրա դեպքում մեղադրանքները դեռ պիտի հաստատվեն կամ հերքվեն)։ Բայց, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, «օրինականության մակարդակը երկրում որոշվում է ոչ թե գողերի առկայությամբ, այլ իշխանությունների՝ այդ գողությունները բացահայտելու կարողությամբ»։ Հայաստանի դեպքում՝ ոչ միայն կարողությամբ, այլեւ քաղաքական կամքով։ Որովհետեւ իշխանությունների համար իրենց քաղաքական վարկանիշի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար ու շահեկան կլիներ կոծկել այս գործը եւ հարցը լուծել «տնավարի»՝ փակ դռների ետեւում, բայց եթե կոռուպցիայի դեմ պայքարը հռչակված է բացարձակ առաջնահերթություն, ուրեմն այդ հարցում որեւէ զիջում լինել չի կարող։ Եթե անգամ դա հարվածում է քաղաքական թիմի վարկանիշին եւ քարոզչական հաղթաթղթեր է տալիս «ատամները սրած» հակառակորդներին։

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե այս ամենը «ներիշխանական գզվռտոցի» արդյունք է, ապա նկատենք, որ իրականում որեւէ պետական համակարգ չի կարող առողջ լինել, եթե ներսում փոխադարձ վերահսկման եւ հակակշիռների մեխանիզմները չեն գործում։ Այսօրվա Հայաստանում դրանք կարծես թե գործում են, եւ ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի այս «առճակատումը» հենց դրա վկայությունն է։ Պետությունը տվյալ դեպքում միայն մի գերխնդիր ունի՝ պիտի ապահովի, որ այդ կնճիռը հանգուցալուծվի բացառապես օրինականության շրջանակներում։ Այնպես, որ հասարակության մեջ բացարձակապես որեւէ կասկած չլինի, որ հաղթել է արդարությունը։ Անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ու կշիռ ունեն այս կամ այն պետական կառույցներն ու դրանց ղեկավարները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4946 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին