Սնո՞ւնդ է պետք, վերցրու, ինստիտո՞ւտ պետք է ընդունվես, կզանգահարեմ. վարչապետը՝ հնացած մոդելի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր այցելել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, համաձայն է տնտեսագետ, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Բոստանջյանի հետ, որ քաղաքական հեղափոխությունը եւ տնտեսական հեղափոխությունը տարբեր բաներ են, բայց եւ գտնում է, որ խնդիրները պետք է լուծվեն նույն ալգորիթմով:

Արձագանքելով Բոստանջյանի դիտարկմանը, թե եթե քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, այլեւս չհանդուրժելը, ապա տնտեսական հեղափոխության համար պետք է մարդկանց հոգեբանությունը փոխվի, ինչի համար ժամանակ է պետք՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքական հեղափոխության հիմքում ատելությունն էր, ի՞նչն էր քաղաքացին ատում. այն, որ, օրինակ, ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, ատում էր բռնությունները, ամենաթողությունը: Հիմա մենք ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում: Մենք մարդկանց առաջարկում ենք, որ իրենք իրենց աղքատությունը ատեն, խեղճությունը ատեն, նախաձեռնության բացակայությունը ատեն: Մենք ուզում ենք մարդկանց օգնենք, որ նրանք իրենց ուժը գիտակցեն»:

Ըստ նրա, մի բան է, երբ մարդը մտածում է, թե իր աղքատությունը պետք է հաղթահարի պետությունը, կառավարությունը՝ իրեն, ասենք, սնունդ ու փող տալով, եւ ուրիշ բան է, երբ մտածում է, թե կառավարությունը իրեն պիտի օգնի հաղթահարելու իր աղքատությունը:

Վարչապետն անդրադարձավ, օրինակ, այսպես կոչված օլիգարխիական մոդելին, երբ քաղաքացուն հետեւյալն էր առաջարկվում. քեզ ի՞նչ է պետք, սնո՞ւնդ է պետք, վերցրու, աշխատա՞նք է պետք, արի իմ անվտանգությունն ապահովիր, պետք է ինստիտո՞ւտ ընդունվես կամ գնահատական նշանակեն, խնդիր չկա, կզանգահարեմ: «Այսինքն՝ կա մեկ ուրիշը, որը հարցեր լուծողն է: Մենք քաղաքացուն ասում ենք՝ վերջ, այդ համակարգը չկա, այլեւս ձեզնից յուրաքանչյուրն է հարց լուծողը: Իրեն պետք է կրթություն ստանալ, ինքը կարող է հասնել այդ արդյունքին, պետք է աշխատանքի ընդունվել, ինքը պետք է իմանա, որ եթե կրթություն, գիտելիք, հմտություն ունի, հնարավոր չէ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում այսպիսի չափանիշների համապատասխանող մարդը, որը նաեւ կարողանում է ինքը իրեն մղել գործողության, աշխատանք չգտնի»,- արձանագրեց վարչապետ Փաշինյանը:

Նա կարեւոր համարեց կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը՝ ընդգծելով, որ կրթությունը դիպլոմը չէ:

Տպել
3732 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց