Վարչապետի ուղերձը նաև Ադրբեջանի հանրությանն էր ուղղված. «գրավյալ տարածքնե՞րն» են ուզում, թե՞ Արցախը, «Էրիվանն» էլ հետը

ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայտարարել, որ մինչեւ հիմա այդ թեմայի շուրջ հանրային դիսկուրս չի եղել։ Այսինքն՝ հայ ժողովուրդը չի ձեւավորել իր պատկերացումները վերջնական նպատակի վերաբերյալ եւ ՀՀ վարչապետին հստակ հանձնարարական չի տվել՝ «գնա եւ հարցը լուծիր այնպես, որ այդ նպատակին հասնենք»։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ իսկապես էլ՝ եթե հանրության կողմից կարգավորման գործընթացի վերջնանպատակը հստակեցված չէ, բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի դիրքորոշումների «ճիշտ» կամ «սխալ» լինելու շուրջ խոսակցություններն անիմաստ են դառնում։ Ի՞նչ իմաստ ունի քննարկելը՝ ճի՞շտ ճանապարհով ես գնում, թե սխալ, եթե որոշված չէ, թե ուր ես ուզում հասնել։

Իսկ ո՞ւր ենք ուզում հասնել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե հարցի պատասխանը միանշանակ է, բայց իրականում տարբերակները բազմաթիվ են (համենայն դեպս՝ տեսականորեն)։ Օրինակ՝ եթե վերջնանպատակը պատմական արդարությունն է եւ մեր պատմական հայրենիքի ամբողջականության վերականգնումը, բանակցությունների սեղանի շուրջ փոխզիջումների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Ավելին՝ պետք է բարձրացնել նաեւ դաշտային Արցախի հարցը, Նախիջեւանի հարցը, հետագայում՝ Արեւմտյան Հայաստանի հարցը, եւ այլն։ Ու զուգահեռաբար փորձել աշխարհին համոզել, որ դա արդարացի է, եւ աշխարհը պիտի մեզ օգնի հասնել այդ նպատակին։ Կամ եթե այս գործընթացի վերջնանպատակը խաղաղության հաստատումն է՝ այնպես, որ Արցախի անվտանգությանը ոչինչ չսպառնա, ուրեմն պետք է իշխանությունների առջեւ շատ հստակ այդպիսի պահանջ դնել եւ պատվիրակել, որ իշխանությունները գնան եւ ոնց ուզում են՝ լուծեն այդ հարցը։ Թող իրենք որոշեն՝ Արցախի անվտանգության համար «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապը» բավարա՞ր է, թե՞ անվտանգության գոտին դեռ մի բան էլ պետք է ընդլայնել։ Հասկանալի է, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կտրականապես դեմ է անգամ մեկ թիզ տարածք զիջելուն, բայց մի բան է, երբ դեմ է, որովհետեւ դա ընկալում է որպես պատմական հայրենիքի վերականգնման ճանապարհին արված կարեւոր քայլ, եւ բոլորովին այլ բան, երբ դեմ է, որովհետեւ ցանկացած տարածքային զիջում կվնասի Արցախի անվտանգությանը, հետեւաբար՝ նաեւ վերջնական խաղաղության հաստատմանը։ Կամ, եթե վերջնանպատակը ստատուս-քվոյի պահպանումն է, ուրեմն ժողովուրդը ՀՀ իշխանություններին պիտի պատվիրակի գնալ եւ վարպետորեն ձգձգել բանակցությունները՝ զուգահեռաբար ամրապնդելով տնտեսությունն ու բանակն այնպես, որ Ադրբեջանը երբեք ռազմական ծանրակշիռ առավելություն չստանա մեր նկատմամբ։

Բայց այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանքներ։ Նախ՝ իշխանություններին կոնկրետ հանձնարարություն տալը չարժե հասկանալ բառիս բուն իմաստով եւ ենթադրել, որ, ասենք, պիտի այդ հարցով հանրաքվե անցկացվի, եւ վարչապետն էլ պիտի հանրաքվեի արդյունքները դնի բանակցությունների սեղանին ու մի կողմ քաշվի։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ արցախյան խնդրի կարգավորման վերջնանպատակի վերաբերյալ հասարակության մեջ տարբեր կարծիքներ են լինելու, միասնական դիրքորոշումն անհնար է լինելու, եւ ցանկացած դեպքում քաղաքական շահարկումներն ու անգամ ցնցումներն անխուսափելի են լինելու։ Եվ երրորդ՝ այս թեմայի շուրջ հանրային դիսկուրսն ընդհանրապես անիմաստ է, եթե նույնպիսի քննարկումներ տեղի չեն ունենում նաեւ Ադրբեջանում, եւ Ադրբեջանի հասարակությունն ինքն իր համար չի հստակեցնում՝ ո՞րն է ի վերջո ի՛ր նպատակը։ Նրանք միայն «գրավյալ տարածքնե՞րն» են ուզում, նաեւ Արցա՞խը, թե՞ «Էրիվանն» էլ հետը։ Կամ համաձա՞յն են ապրել հավերժ թշնամանքի մեջ՝ անընդհատ անիմաստ զոհեր տալով շփման գծում ու մշտապես գտնվելով կարեւորագույն ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքի տակ։ Եվ ի՞նչ են նրանք պատվիրակում իրենց նախագահին, գնալ եւ բանակցությունների սեղանի շուրջ սպառնալիքնե՞ր հնչեցնել՝ հույս ունենալով, որ մի օր դա օգուտ կտա։ Կամ միջազգային հանրությունից «պատերազմի իրավո՞ւնք» ստանալ։ Բայց հետեւանքները կործանարար կլինեն առաջին հերթին հենց Ադրբեջանի համար։ Նրանք համաձա՞յն են այդպիսի ռիսկի դիմել։

Այո, նման հանրային դիսկուրս չի եղել նաեւ Ադրբեջանում, եւ այս իմաստով Նիկոլ Փաշինյանի ուղերձը երեւի նաեւ Ադրբեջանի հասարակությանն էր ուղղված։ Որովհետեւ առանց երկու ժողովուրդների կողմից վերջնանպատակի հստակեցման բանակցային գործընթացն արդյունավետ լինել չի կարող։

Տպել
4310 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել