Երեւանը նետել է փոփոխությունների ձեռնոցը. ՀԱՊԿ-ին սպասում են լուրջ ներքին տրասնֆորմացիաներ

Յուրի Խաչատուրովի պաշտոնանակությունից հետո ՀԱՊԿ-ին առաջիկայում սպասում է եւս մեկ «փորձություն»: Նախաձեռնությունը կրկին Հայաստանից է, այս անգամ վերաբերում է կազմակերպության հիմնարար փաստաթղթերին: Պաշտոնական Երեւանն առաջարկել է փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությանը կից հավելվածում, որը վերաբերում է կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորություններին: Առաջարկը քննարկվելու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նստաշրջանին՝ մայիսի 22–ին Բիշքեկում:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ Հայաստանն առաջարկել է փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ-ի կանոնադրությունում, որը հետագայում հերքեց ՀՀ ԱԳՆ-ն: Խոսքը հավելվածային բնույթի փաստաթղթի մասին է, որը վերաբերում է գլխավոր քարտուղարի լիազորություններին ու պաշտոնավարման ժամկետին: Ռուսաստանյան ԶԼՄ-ները նշում են, որ Հայաստանի առաջարկների շուրջ հնարավոր է համաձայնության գան կազմակերպության անդամ բոլոր երկրների արտգործնախարարները, որից հետո դրանք կներկայացվեն երկրների առաջնորդների հավանությանը։ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կհավաքվեն աշնանը նախատեսված կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

Հայաստանի առաջարկության ողջ իմաստը, համաձայն ԶԼՄ-ներում տեղի ունեցած արտահոսքի, գլխավոր-քարտուղարի լիազորությունների ժամկետի վերաբերյալ դրույթների հստակեցման միջոցով՝ կազմակերպությունում նոր ճգնաժամերից խուսափելն է: Երեւանն առաջարկում է սահմանել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգը, եւ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով նշանակվել է գլխավոր քարտուղարը երեք տարվա մանդատի լրանալուց առաջ: Այս մասին ՌԲԿ–ին է հայտնել դիվանագետներից մեկը: Տեղեկությունը հաստատել է մեկ այլ դիվանագիտական աղբյուր եւս։

Այս խնդիրը ՀԱՊԿ-ում առաջացավ Խաչատուրովի լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում վաղաժամ դադարեցնելուց եւ նրա հետկանչի գործընթացից հետո: ՀԱՊԿ-ն բախվեց լուրջ ներքին ճգնաժամի: Երեւանը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն դրա հետ փաստացի չհամաձայնեցին մյուս դաշնակիցները: Իսկ կազմակերպության կանոնադրությունում ու այլ հիմնարար փաստաթղթերում չկա հստակություն: Որեւէ տեղ գրված չէ, որ գլխավոր քարտուղարի լիզորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո նրա տեղը պետք է զբաղեցնի նույն պետության ներկայացուցիչը: Այս իրավական անորոշությունից փորձեց օգտվել Բելառուսը՝ առաջարկելով իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին, որի ժամանակից շուտ ՀԱՊԿ քարտուղար դառնալու ցանկությունը մնաց որպես ցանկություն:

Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը համաձայեցին, դեմ դուրս եկավ Երեւանը: Արդյունքում, ՆԱՏՕ-ից հետո աշխարհում երկորդ ռազմաքաղաքական դաշինքի տիտղոսին ձգտող միավորը՝ ՀԱՊԿ-ն, մնացած առանց գլխավոր քարտուղարի: Կողմերից որեւէ մեկը չգնաց կտրուկ քայլերի, կազմակերպությունն առանց այդ էլ ծանր վիճակում է եւ կարող է չդիմանալ նոր ցնցումների: Ուստի մինչև 2020 թ-ը գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է մնում ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ինչից հետո այդ պաշտոնը, համաձայն ռոտացիոն սկզբունքի, երեք տարով կփոխանցվի Բելառուսին։ Գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն կարգը 1990-ականներից գործող կազմակերպության համար նորություն է: Այն հաստատվել է մի քանի տարի առաջ, սակայն փաստացի կիրառվեց 2017 թ-ին, երբ շուրջ 5-6 ամիս տեւած երկար քննարկումներից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակեց Յուրի Խաչատուրովը:

Ուստի պատահական չէ, որ մինչեւ վերջ հստակեցված չէին խաղի կանոնները, քանի որ դժվար էր կանխատեսել իրադարձությունների նման զարգացում: Ինչեւէ, նախադեպն արդեն կա եւ խնդիրը լուծման կարիք ունի՝ գոնե տեխնիկական մակարդակում մեխանիզմների հստակեցման տեսանկյունից: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները դժվար թե դեմ լինեն հայկական առաջարկներին:

«Նախադեպն արդեն կա եւ դրա հետ պետք է մի բան անել, որպեսզի ապագայում նոր նմանատիպ խնդիրներ ի հայտ չգան: Ուստի, դժվար թե դաշնակից պետությունները դեմ դուրս գան Հայաստանի առաջարկներին: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նմանատիպ իրավիճակում: Պահը հասունացել է, նախկինում նման նախադեպեր չեն եղել, այժմ կա նախադեպ»,- մեզ հետ զրույցում նշում է ռուսաստանցի փորձագետը: Նա, ընդհանրապես, կարծում է, որ ՀԱՊԿ-ն առկա մարտահարավերների դիմակայության տեսանկյունից լուրջ ներքին տրանսֆորմացիայի խնդիր ունի: «Ներկա կոնֆիգուրացիայում ՀԱՊԿ-ի ֆուկցիոնալությունը կասկածելի է: Հատկապես կովկասյան ու եվրոպական ուղղություններում, ավելի արդյունավետ է, որ գործեն երկկողմ՝ Ռուսաստան-Հայաստան ու Ռուսաստան-Բելառուս պայմանավորվածությունները», - կարծում է Խրամչիխինը:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքը տրամաբանական է եւ տեղավորվում է այն գնահատականների համատեքստում, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ-ն ոչ այնքան դաշինք է, որքան Ռուսաստանի դաշնակիցների ակումբ, որոնք ՌԴ-ի հետ կապված են հիմնականում ուղղահայաց կապերով, սակայն միմյանց միջեւ հորիզոնական կապը շատ թույլ է կամ գրեթե չկա: «Ես, օրինակ, դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսը զորքեր ուղարկի՝ Տաջիկստանի սահմանին խնդիրներ լուծելու համար», - ընդգծեց Խրամչիխինը:

Հայաստանն այնուամենայնիվ դրեց կազմակերպության հիմնարար փաստաթղթերից մեկի փոփոխության խնդիրը, թեպետ նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ դեռեւս նման խնդիր չեն տեսնում: Պետք է, սակայն, հստակեցնել, որ Փաշինյանի խոսքը վերաբերում էր ավելի խորքային խնդրի՝ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դաշինք լինել-չլինելուն՝ Ադրբեջանին Բելառուսի ու ՌԴ-ի կողմից սպառազինություն վաճառելու համատեքստում: «ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, հիմա այդպես որ գրած է կանոնադրության մեջ, դա գրա՞ծ է, թե՞ գրած չի: Մենք կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում», - անցած տարի նոյեմբերին կայացած մամլո ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամեն դեպքում, փոփոխությունների ձեռնոցը նետված է: Սկսել են տեխնիկական խնդիրներից: ՀԱՊԿ-ին սպասում են լուրջ ներքին տրասնֆորմացիաներ, որոնց իրականացման ձեւից, տեմպից ու հաշվենկատությունից է կախված կազմակերպության հետագա ճակատագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7957 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան