Կառավարությունը որդեգրել է բանակի արդիականության շատ լուրջ ծրագիր եւ կատարում է աննախադեպ քայլեր. Կարապետյան

ՀԺ-ն երեկ արդեն անդրադարձել էր, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) 2018 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի ռազմական ծախսերը 2017-2018 թթ. աճել են 1/3-ով՝ կազմելով շուրջ 609 մլն դոլար: Զեկույցում նշվում է նաեւ, որ Հայաստանը մտնում է տասը երկրների մեջ, որոնք ՀՆԱ-ի հետ համեմատած՝ առավել ծանրաբեռնված են ռազմական ծախսերով: Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4.8%:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում եւս հաստատեց, որ բանակի բյուջեն ավելացել է, սակայն հստակ չափ չնշեց. «Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ փորձագետներն էլ են դրան ուշադրություն դարձրել եւ այո, էականորեն ավելացվել է»:

Բալայանն ասաց, որ ավելացված գումարներն ուղղվել են սոցիալական ծրագրերին, բայց մեծամասնությունը՝ սպառազինության ձեռք բերմանը:

Մեր հարցին, թե առաջիկա տարիներին դարձյալ ավելանալո՞ւ են այդ գումարները, Բալայանը պատասխանեց. «Հնարավորությունից ելնելով՝ այո: Դուք գիտեք նաեւ, որ վարչապետը հայտարարել է հունիսի 1-ին զինծառայողների աշխատավարձի 10 տոկոս բարձրացման վերաբերյալ, այդ ամեն ինչը նաեւ այդ հաշվարկներով է հիմնավորվում»:

«Գումարների գոյացումը հիմնականում պետական բյուջեից է եկել»,- նշեց Բալայանը: Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած՝ օլիգարխներից վերցված գումարներն է՞լ է դրա մեջ մտնում, փոխնախարարն արձագանքեց. «Այո, դա էլ է պետական բյուջեի գումար, քանի որ դրանք մուտքագրվում են պետական բյուջե: Բյուջետային համակարգի մասին օրենքում կտեսնեք, որ ցանկացած դեպքում դա կառավարության կողմից իրականացված ծախսեր է՝ անկախ նրա առաջացման աղբյուրից»:

Բալայանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք սննդի, հագուստի որակի փոփոխությունները արժեքային առումով տարբերություն տալիս են, թե նույն գներն են պահպանվում. «Մենք փորձում ենք բյուջետային հատկացումների շրջանակներում դա անել, փորձում ենք տեղավորվել այնքանում, որքան որ բյուջեն հատկացրել է: Այս պահին արդեն նախաձեռնել ենք սննդի տրամադրումը 3-րդ առեւտրային կազմակերպությանը, դա էլ աշխատում ենք, որ բյուջեով հատկացված գումարներում տեղավորվենք, որ հավելյալ ծախսեր չլինեն բյուջեի վրա»:

Փոխնախարարը նշում է, որ ամեն ինչ արվում է՝ ծախսերն օպտիմալ անելու համար. «Աշխատում ենք հաստատված նորմացույցերի շրջանակներում անել, դեռ ստացվում է»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ նշում է, որ կառավարությունն աննախադեպ քայլեր է իրականացնում այս ոլորտում. «Կառավարությունը որդեգրել է բանակի արդիականության շատ լուրջ ծրագիր եւ այդ ուղղությամբ կատարվում են աննախադեպ քայլեր՝ այդ թվում նոր սերնդի սպառազինություն ձեռք բերելու եւ բանակը համալրելու, այդ թվում՝ հայկական արտադրության զինատեսակները սերիական արտադրություն տանելու»:

Տպել
3369 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց