Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել․ Հայկ Մարությանի կոշտ արձագանքը Դավիթ Խաժակյանին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի քննադատություններին, որոնք նա հնչեցրեց ավագանու այսօրվա նիստում՝ նաեւ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել, երբ 20 տարվա չլուծված բոլոր պրոբլեմները ուզում ենք երեք կամ վեց ամսում լուծել։ Ես հասկանում եմ, որ դա ձեր աշխատանքն է, դա նորմալ եմ ընդունում եւ դրա համար շատ կարճ ասում եմ՝ ես ձեզ հետ համաձայն չեմ, որովհետեւ ես համաձայն չեմ, որ տրանսպորտի հարցը հնարավոր է վեց ամսում լուծել, եւ ես համաձայն չեմ, որ չորս տարվա ընթացքում դեպի քանդումը գնացող աղբահանության համակարգը կարելի է մի քանի ամսում լուծել։ Բայց բոլոր աշխատանքները այդ ուղղությամբ արվում են։ Արվում են ամեն օր եւ շատ շուտով մեր քաղաքացիները կտեսնեն դրանց արդյունքները»,-  ասաց Հայկ Մարությանը։

Նաեւ շեշտեց, որ քաղաքացիները շատ ու շատ արդյունքներ արդեն տեսնում են եւ ամենամեծ արդյունքն ու ամենամեծ նվաճումը, որ ինքը կարող է նշել, քաղաքապետարանում համակարգային կոռուպցիայի վերացումն է։ «Քաղաքապետարանը հանդիսանում էր Հայաստանի ամենակոռումպացված գերատեսչությունը։ Եվ ես այսօր վստահ հայտարարում եմ, որ երեւանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Իսպառ։ Այ սա այն նվաճումն է, որին մենք չէինք կարողանում քսան տարի հասնել։ Եվ մենք վեց ամսում դա արեցինք։ Ու սա օգտագործելով՝ լուծելու ենք նաեւ մնացած հարցերը»,- շարունակեց քաղաքապետը։

Իսկ Դավիթ Խաժակյանն արձանքեց․ «Չլուծված խնդիրների շարքի մեջ չնշեցիք, որ յոթ ամսում հնարավոր չէր օպտիմալացնել հաստիքացուցակը։ Դա էլ նշեիք»։

«Այո, յոթ ամսում հնարավոր չէ օպտիմալացնել հաստիքացուցակը, որովհետեւ համակարգը ընդհանրապես փոփոխված իրավիճակում է աշխատում։ Այս իրավիճակում՝ արդար, ազատ ձեւով, ճիշտ օրենքներով շարժվելով, այս համակարգը երբեւիցե չի աշխատել, եւ որոշակի ժամանակ պետք է համակարգը աշխատի, որ ընթացքում մենք հասկանանք՝ էս ձեւով աշխատելով ինչպես այն կարելի է փոփոխել, որովհետեւ հին ձեւով աշխատելով, այո, մեկ-երկու ամսում կարելի էր հասկանալ՝  այսպես է աշխատել, փոխենք։ Բայց մենք նոր ձեւով ենք սկսել աշխատել, համակարգը նոր ձեւով պետք է աշխատի, եւ այդ նոր ձեւով սկսես փոփոխոթյուն անել»,- հաստատեց Հայկ Մարությանը։ 

Օպտիամալացման մասին էլ ասաց, որ դա անընդհատ պրոցես է, որովհետեւ ժամանակը իր հետ բերում է տարբեր խնդիրներ ու տարբեր մարտահրավերներ։

Տպել
6696 դիտում

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ