ԵՄ մեր գործընկերները չեն բացահայտում իրենց բանակցությունների բովանդակությունը, ինչպես մենք՝ մերը․ Փաշինյան

Եվրամիություն-Ադրբեջան բանակցությունները, իհարկե, առնչություն ունեն մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չունի: Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաեւ ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումների վերաբերյալ մտահոգիչ լուրեր են շրջանառվում, ՀՀ ԱԳՆ-ն էլ հստակ պատասխաններ չի տալիս: Լրագրողը մասնավորապես հարցրեց՝ քանի որ արտաքին քաղաքականության պատասխանատուն դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը, որքանո՞վ են այդ ձեւակերպումները համահունչ Հայաստան-ԵՄ համաձայնագրին։

Փաշինյանն ասաց, որ, ըստ իրեն, մնացածը ԵՄ եւ Ադրբեջանի բանակցություններն են, եւ ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այդտեղ սկզբունքային մոտեցում կլինի:

Հարցին, թե եվրոպական կողմից հավաստիացում եղե՞լ է, որ այդ սկզբունքները չեն աղավաղվի, Փաշինյանը պատասխանեց.

«Իրենք, բնականաբար, չեն բացահայտում իրենց բանակցությունների, քննարկումների բովանդակությունը, ինչպես մենք ուրիշների առաջ չենք բացահայտում մեր բանակցությունների տեքստերը: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, պրոբլեմ չի լինի: Չի հասկացվի, եթե այլ կերպ լինի»:

Տպել
640 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)