Վանաձորի Հայքի հրապարակում ցուցադրվեցին Ճապոնիայի տրամադրած հրշեջ մեքենաները (լուսանկարներ)

Վանաձորի Հայքի հրապարակում այսօր տոնական միջոցառում էր կազմակերպվել Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից, որի շրջանակներում ցուցադրվեցին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված տեխնիկասարքավորումներն ու տրանսպորտային միջոցները:

Լոռու մարզային փրկարարական վարչությանը մայիսի 6-ին հանդիսավոր պայմաններում տրամադրվեց ISUZU մակնիշի 5 հրշեջ ավտոբաք և մեկ ավտոսանդուղք, ինչը մեծ ձեռքբերում է մարզի համար:

Հայքի հրապարակում կազմակերպված տեխնիկայի հանդիսավոր ցուցադրությանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու հարյուրավոր վանաձորցիներ:

Բարձր գնահատելով փրկարարաների աշխատանքը, մարզի ղեկավարը հայտնեց, որ տարեցտարի կատարվող գույքի և տեխնիկայի համալրումները մեծապես կբարձրացնեն փրկարարական վարչության աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը եւ կնպաստեն դժբախտ ելքով պատահարներին օպերատիվ արձագանքելուն:Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցների ու հրամանատարների հետ միասին ներկայացրեց ստացված տեխնիկաների հնարավորությունները՝ ներկաներին բացատրելով, թե որ սարքավորումը որ դեպքերի համար է նախատեսված:Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, մինչ վարչության պետ նշանակվելը, երբ դեռ ղեկավարում էր Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը, անձնական միջոցներով ու մտահաղացմամբ Ճապոնիայում 2011թ․-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 8-րդ տարելիցի կապակցությամբ, 2012թ-ին Սպիտակ քաղաքում հուշարձան էր կառուցել: Խաչքարի տեղադրումից ի վեր Սպիտակ քաղաքում ամեն տարի անցկացվում է հիշատակի արարողություն։

Տպել
2986 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա