ՕԵԿ նախագահի հետ հանդիպել ենք, զրուցել

17/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 17-ի համարում

Հարցազրույց ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԿԳ նախարար Սերգո Երիցյան հետ:

- Պարոն Երիցյան, կարծում եմ, գիտեք, որ ՕԵԿ անդամատոմսը դնելուց հետո ձեր հասցեին հնչող գնահատականներից մեկն էլ դավաճանն է։ Ի՞նչը ձեզ ստիպեց հեռանալ այն կուսակցությունից, որի հիմնադիրներից եք։ 

-  Ես իմ շատ հստակ պատճառաբանությունն ունեմ. ՕԵԿ-ը կոալիցիոն կառավարության հետ համատեղ ընտրել էր մի ուղի, որն իր հանգրվանը պետք է ունենար գալիք խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Սակայն այդպես չեղավ: ՕԵԿ-ը ընտրեց այլ ճանապարհ՝ հայտարարելով, որ այսուհետ իր տեղը տեսնում է ընդդիմադիր դաշտում: Մերժելով բոլոր տարաբնույթ գնահատականները եւ մեկնաբանությունները, որ հնչեցին այս օրերին, կրկնում եմ, որ ես ինձ չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում, եւ դա է այն հիմնական ու միակ պատճառը, որ  ես ՕԵԿ անդամ չեմ: Ու ինձ համար շատ զարմանալի է, որ այսօր փորձում են տարբեր պիտակներ կպցնել՝ ամեն ինչ կապելով աթոռի հետ: Դա այդպես չէ:

- 1999-ի խորհրդարանում «Օրինաց երկիրն» ընդդիմություն էր, եւ դուք այդ խմբակցության ամենաընդդիմադիր անդամներից մեկն էիք: Ի՞նչ է փոխվել, որ այսօր հայտարարում եք, թե չեք կարող լինել ընդդիմադիր:

- Այն ժամանակ մենք ձգտում էինք իշխանության, ինչը ցանկացած ընդդիմադիր ուժի ճանապարհն է: Եւ հիմա ի՞նչ է ստացվում. մենք մաս ենք կազմել այդ իշխանության, ու իշխանությունը հանձնում ենք, որ ինչ-որ ժամանակ անց նորի՞ց գանք իշխանություն: Այդ մոտեցումն ինձ համար  ընդունելի չէ: Ինձ համար նաեւ զարմանալի է, որ այսօր որոշակի իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվում իմ քաղաքական անցյալի հետ կապված: Որոշակի պարզաբանումներ կատարեմ. ես եղել եմ Կոմկուսի անդամ,  այնուհետեւ՝ 1995-ին, մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ պատգամավոր եւ որպես ոչ կուսակցական, անկախ պատգամավոր անդամակցել եմ «Բարեփոխումներ» խմբին, իսկ այդ խմբի լուծարումից հետո  «Երկրապահ» պատգամավորական խմբին՝ այդ ընթացքում դառնալով ՕԵԿ անդամ:  Թե՛  «Բարեփոխումները» եւ թե՛ «Երկրապահը» քաղաքական միավորներ չեն եղել, ուստի քաղաքական կողմնորոշումների փոփոխության մասին խոսք լինել չէր կարող: Այսօր էլ տարբեր խոսակցություններ կան հետագա պաշտոնավարման հետ կապված. ես կհամաձայնվեի պաշտոնավարել բնագավառում, որը կառնչվի գիտության եւ կրթության հետ, որովհետեւ այդ ոլորտում ես տեսնում եմ կիսատ գործեր ու կիսատ քայլեր: Որեւէ պաշտոն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել ու չի լինելու:

- Պարոն Երիցյան, դուք հիշեցիք ձեր անցած ուղին՝ Կոմկուս, «Բարեփոխումներ», այնուհետեւ «Երկրապահ» պատգամավորական խումբ, դրանից հետո ՕԵԿ: Չե՞ք կարծում, որ տեղին են հնչող գնահատականները ձեր քաղաքական վայրիվերումների մասին:

- Ո՛չ «Բարեփոխումները» եւ ո՛չ էլ «Երկրապահը» քաղաքական միավորներ չեն եղել:   Անդամ եմ եղել մի քաղաքական ուժի, որից դուրս եմ եկել այժմ: Իսկ ՍՄԿԿ-ն, ինչպես հայտնի է, լուծարվել է: Այստեղ ո՞րն է քաղաքական վայրիվերումը:

- Դուք «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիրներից եք եւ որպես ՕԵԿ-ից հեռանալու հիմնական պատճառ նշեցիք, թե չեք ցանկանում դառնալ ընդդիմադիր: Այդուհանդերձ, եթե կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է փոխել քաղաքական կուրսը, արդյո՞ք ավելի պարկեշտ չէր լինի ենթարկվել կուսակցության որոշմանը:

- Ցանկացած կուսակցություն բաղկացած է անհատներից, եւ քաղաքական պայքարը նաեւ ներառում է անհատների մոտեցումներն ու տեսակետները: Այս վերջին ժամանակահատվածում իմ մոտեցումը եղել է այն, որ մենք պետք է կարողանանք քաղաքական դաշտում ավելի հանգիստ զարգացումներ ապահովել եւ ոչ թե կտրուկ շրջադարձեր կատարել: Կտրուկ շրջադարձի արդյունքն այն է, ինչ մենք այսօր ունենք: Ես կտրուկ շրջադարձերի կողմնակից չեմ եւ ընտրություն եմ կատարել՝ երբեք իմ գործընկերներին չմեղադրելով, թե նրանք ինչո՞ւ այդպես վարվեցին: Այո, շատ ցավալի է, շատ դժվար է հեռանալ այն ակունքից, որի մոտ նաեւ դու ես կանգնած եղել, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ ունի ընտրության իրավունք:

- Պարոն Երիցյան, լուրեր են շրջանառվում, որ ՕԵԿ-ից դուրս եք եկել բավականին լուրջ ճնշումների պատճառով:

- Ինձ վրա որեւէ ճնշում չի եղել:

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ձեր կուսակիցներն իրավունք ունեն ձեզ մեղադրելու կուսակցությանն ու առաջին հերթին Արթուր Բաղդասարյանին դավաճանելու մեջ:

- Ես չէի ցանկանա նման մակարդակով խոսակցություն վարել: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա հարգել դիմացինի ընտրությունը, որքան էլ որ այդ ընտրությունը դիմացինի համար դժվարին, ծանր ու ոչ հաճո լինի: Չէ՞ որ  ես որեւէ քննադատական խոսք կամ այլ կարգի արտահայտություն չեմ անում իմ այն գործընկերների հասցեին, ովքեր այլ ընտրություն են կատարել՝ հայտնվելով ընդդիմադիր դաշտում: Ուստի, նրանք եւս որեւէ իրավունք չպետք է ունենան պիտակներ կպցնել եւ բարոյական դասեր տալու փորձեր կատարել: Ինքս չեմ պատրաստվում որեւէ մեկին պիտակ կպցնել, իսկ նման կերպ վարվողներին խորհուրդ կտայի մտածել իրենց իսկ նախկինում ունեցած պիտակների ու բնութագրումների մասին:

- ՕԵԿ-ից դուրս գալուց առաջ խոսե՞լ եք Արթուր Բաղդասարյանի հետ: Թե՞, ինչպես քաղաքաշինության նախարարի պարագայում, նա ձեր հեռանալու մասին իմացել է մամուլից:

- Մենք հանդիպել ու զրուցել ենք:

- Արդեն իսկ հստակ է տեղեկությունը, որ ձեզ առաջարկվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը։ Մտավախություն չունե՞ք, որ համալրելու եք Սեյրան Ավագյանի ու Գառնիկ Իսագուլյանի անփառունակ շարքը։

- Եթե ես որեւէ տեղ եմ գնում աշխատելու, ապա պարզապես աշխատում եմ այդ բնագավառին ամեն կերպ օգնել ու կայացնել։ 

- Չե՞ք ափսոսում ՕԵԿ-ի համար եւ ի՞նչ քաղաքական ապագա եք կանխատեսում ձեր այլեւս նախկին կուսակցությանը:

- Կարծում եմ, որ ՕԵԿ-ը շատ ավելի կառուցողական դերակատարում կարող էր ունենալ երկրի հաստատուն զարգացման գործում: 

- Դուք ունե՞ք ձեր վարկածը, թե ինչու մեկ շաբաթում  քանդվեց ՕԵԿ-ը:

- Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ մեկ շաբաթում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1229 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց