Ընտրվածը՝ ոչ լեգիտիմ. ակադեմիան էլի՞ շրջանցեց օրենքը

18/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 18-ի համարում

Երեկ դռնփակ նիստում, շրջանցելով օրենքը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներն, այնուամենայնիվ, կարողացան ընդամենը մեկ փուլով ընտրել ԳԱԱ նոր նախագահ, չնայած առաջադրված բոլոր երեք թեկնածուների հնարավորություններն էլ գնահատվում էին գրեթե հավասար, եւ մինչեւ վերջին պահն էլ մտավախություն կար, որ ընտրությունները կանցնեն երկրորդ փուլ: Ամիսներ շարունակ շրջանառության մեջ դրված ԳԱԱ նախագահի բավական մեծ թվով թեկնածուներից երեկ առաջադրվեցին միայն կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի, Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի եւ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի թեկնածությունները: Ակադեմիայի նախագահի հեղինակավոր պաշտոնը ձեռք բերելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր հավաքել 41 ձայն:

ԿԳ նախկին նախարարին, սակայն, հաջողվեց հավաքել ընդամենը 36 կողմ ձայն: Լենսեր Աղալովյանը, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ եղած թեկնածուների մեջ համարվում էր ամենաչվարկաբեկվածը, հավաքեց 35 ձայն: Այսպիսով, 46 կողմ, 27 դեմ եւ 6 անվավեր ձայնով Գիտությունների ազգային ակադեմիայի թվով չորրորդ նախագահ ընտրվեց ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Հայրենի ակադեմիկոսներն, այնուամենայնիվ, գնացին ընտրությունների՝ բավական հանգիստ աչք փակելով այն օրենքի վրա, որը թույլ չէր տալիս առաջադրված թեկնածուներին դառնալու ակադեմիայի նախագահ: Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ակադեմիան պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, իսկ «ՊՈԱԿ մասին» օրենքում հստակ գրված է, որ 65 տարին լրացած անձինք իրավունք չունեն գործադիրի պաշտոն զբաղեցնելու նման կազմակերպություններում:

Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանի 70-ամյակը մեծ շուքով նշվեց ընդամենը մոտ 2 շաբաթ առաջ: 65-ն անց է նաեւ Լենսեր Աղալովյանը, եւ միայն ԿԳ նախկին նախարարին էր ընդամենը կես տարի մնում` 65-ը բոլորելու համար: Երեկ, երբ մենք այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք պարոն Մարտիրոսյանից, նա ասաց. «Կարծում եմ, որ այդ գրվածը ժամանակին հակասահմանադրական էր: Ընտրովի պաշտոնների համար տարիքային ոչ մի սահմանափակում որեւէ երկրում չկա»: Մեր այն հարցին՝ գուցե փոխե՞լ էր պետք ԳԱԱ կանոնադրությունը կամ օրենքի մեջ փոփոխություն մտցնել, պարոն Մարտիրոսյանը դեռ ընտրվելուց առաջ ասաց. «Այդ ամբողջ գործընթացն անելու համար կպահանջվեր մոտ 7-8 ամիս: Բայց հաջորդ նախագահն, ով էլ լինի, կարծում եմ, այդ հարցը պետք է միանգամից սկսի»:

Էդուարդ Ղազարյանը, որը երեկ առանձնապես հակված չէր խոսելու, ասաց. «Որ օրենսդրական եւ կանոնադրական հակասություններ կան, դա հաստատ է եւ պետք է շուտափույթ բերվի օրենսդրական դաշտ: Դրան մենք բոլորս համաձայն ենք եւ շուտով կանենք»: Լենսեր Աղալովյանի կարծիքն այս կապակցությամբ հետեւյալն էր. «ԳԱԱ կանոնադրության մեջ նշված է, որ ակադեմիան ՊՈԱԿ է, եւ ժամանակին դա սխալ արվեց: Այն ժամանակ պետք է մտցվեր համապատասխան ուղղում»: Մի խոսքով, բոլոր թեկնածուներն էլ ընդունում են այս փաստը: Միեւնույն ժամանակ, սակայն, նրանք բոլորն էլ կառչում էին «Գիտության մասին» օրենքից, որով ակադեմիային տրված է հատուկ կարգավիճակ, իսկ ԳԱԱ նախագահի պաշտոնն էլ հավասարեցված է նախարարի կարգավիճակի: Ամեն դեպքում, ըստ ՀՀ գործող օրենքի, համենայնդեպս, այս պահին ԳԱԱ նորընտիր նախագահն, ըստ էության, ոչ լեգիտիմ է:

Ի դեպ, երեկ ԳԱԱ ընտրություններից առաջ համառ լուրեր էին շրջում, որ թեկնածուներից մեկն ընտրողներից ոմանց ընտրակաշառք է տվել: Խոսքը գնում էր 3 հազար դոլարի մասին: «Ընտրակաշառքնե՞ր: Չեմ կարող ասել, չեմ լսել եւ ինքս չունեմ, որ տամ»,- մեր հարցին պատասխանեց Ռադիկ Մարտիրոսյանը: Իսկ ընդհանրապես, երեկ, ինչպես մեզ հայտնի դարձավ, ԳԱԱ դռնփակ նիստում հարձակումների է ենթարկվել նախագահի թեկնածուներից միայն Էդուարդ Ղազարյանը: Նախ, ակադեմիկոս Նազարեթ Թովմասյանը հայտարարել է, թե պարոն Ղազարյանը մասնագետ չէ եւ այլն: Այնուհետեւ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը, պաշտպանելով պարոն Ղազարյանի մասնագիտական որակը, հայտարարել է միայն, որ Էդուարդ Ղազարյանը, որն ակադեմիայում իր զբաղեցրած դիրքով համարվում էր երկրորդ մարդը (նա ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարն է), թույլ է տվել, որ ԳԱԱ անօրինական բյուրոն ընդունի անօրինական որոշումներ, որ 6 տարի ակադեմիկոսների ընտրություններ չլինեն, ինչը հակասում է ԳԱԱ կանոնադրությանը եւ այլն:

Սրանով թեկնածուների դեմ ելույթներն ավարտվել են: Այնուհետեւ սկսվել են փոխադարձ գովասանքներ, հարցեր շատ քիչ են հնչել, իսկ թեկնածուներն էլ ընդամենը թեթեւ ծրագրային ելույթներ են ունեցել: Մի խոսքով, Ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներն ընտրությունների են եկել արդեն վաղօրոք կողմնորոշված: Ընտրվելուց ե՛ւ առաջ, ե՛ւ հետո Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ ակադեմիան պետք է դեմոկրատացվի, դառնա թափանցիկ, լինեն կառուցվածքային փոփոխություններ, ճանապարհներ գտնվեն գիտաշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար, կարող է եւ կրճատումներ լինեն եւ այլն:  Մեր այն հարցին, թե արդյո՞ք Էդուարդ Ղազարյանը կշարունակի ակադեմիայում պաշտոնավարել որպես ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Չգիտեմ, պիտի առաջադրում լինի, հետո նշանակվեն ընտրություններ»:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1109 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց