Լայն մայթերից գյումրեցիների ախորժակն էլ է լայն բացվում (լուսանկարներ)

«Գյումրու ամենավատ սովորություններից, ավանդույթներից մեկն է, որ մայթեր չեն սիրում, անպայման ուզում են մայթերը զավթել»: Ձեւակերպումը Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանինն է: Հստակ է ասում, եւ, որ ամենակարեւորն է, ճիշտ է ասում: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Գյումրիում զավթված են բոլոր մայթերը: Դրանց հիմնական մասը կառուցապատված են: Սրանք այն դեպքերն են, երբ քաղաքի կենտրոնական հատվածներում խանութների ու սրճարանների սեփականատերերը «թաքուն» շինարարություն են արել, հետո քաղաքապետարանը դրանք «հայտնաբերել» է որպես ապօրինություն, տուգանել եւ դրանք դարձել են օրինական միավորներ:

Զավթումների հաջորդ տարբերակն առանց կառուցապատումների է: Երբ առեւտրականներն իրենց արկղերը, խանութպաններն էլ խանութում վաճառվող ապրանքատեսականին են դուրս բերում եւ շարում մայթի երկարությամբ ու լայնությամբ՝ հետիոտնի համար թողնելով մեկ ոտքի ճանապարհ միայն: Այս խնդիրների լուծումը Գյումրու քաղաքապետարանի պարտականությունն է: Տարիներ շարունակ, սակայն, կառույցն այն կարգավորել ի վիճակի չէ:

Այս պահին նոր ու ազատ լայն մայթ է կառուցվում Կումայրի պատմական միջուկի Շիրազի փողոցում: Արդյո՞ք դրանք եւս չեն զավթվի քաղաքացիների կողմից: «Թույլ չենք տա»,- ՀԺ-ի հարցին վստահ պատասխանեց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը: Բայց թե ինչպե՞ս են թույլ չտալու, չմանրամասնեց: Չի բացառվում, որ մի օր էլ այդ լայնացված մայթերի վրա տաղավարներ ավելանան, էլի «թաքուն» կառուցվեն ու «պատահաբար հայտնաբերվեն», դառնան օրինական: Բայց Շիրազի փողոցի մայթերն ինքնակամ չեն լայնացվել: Դրանք փողոցի հաշվին են արվել, որ զբոսաշրջիկները քայլելու, պատմական միջուկին ծանոթանալու, լուսանկարվելու եւ այլ հնարավորություններ ունենան:«Մտածված է արվել, հաշվի առնելով այն, որ դա տուրիստական կենտրոն է լինելու, իսկ տուրիստական կնտրոնում պետք է մարդիկ ոտքով շրջեն, հանգստանան եւ էդ ճարտարապետական միջավայրի մեջ իրենց հանգիստը վայելեն: Նմանատիպ պատմական քաղաքներում, աշխարհում ընդունված է, որ ընդհանրապես տրանսպորտն էլ են դուրս բերում կենտրոններից, կամ ոտքով են, կամ հեծանիվով ու կառքով: Մեր նպատակը հենց դա է եղել, որ մենք ավելի շատ մարդկանց մայթերով շարժվելու հնարավորություն տանք: Մայթերի վրա կարող է ժամանակավոր սրճարաններ կազմակերպվեն, այլ միջոցառումներ լինեն: Փողոցում կլինեն միայն տարածքում ապրողների մեքենաները: Էնտեղ երթեւեկություն կազմակերպելու համար չէ: Մեր վերջնական նպատակը դա է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:Հնարավո՞ր է արդյոք խոսքը գործի վերածել, եւ մայթերը պահել անառիկ, եւ փոխադրամիջոցների շարժ չունենալ: Հարցից նեղսրտեց քաղաքապետարանի պատասխանատուն: «Իհարկե, հնարավոր կլինի, ինչու՞ չէ, ցանկության հարց է: Ինչպե՞ս է, որ մյուս քաղաքներում կազմակերպվում է, մենք չե՞նք կարող կազմակերպել, ումի՞ց ենք պակաս»,-ասաց Հենրիկ Գասպարյանը:

Ստացվում է՝ մյուս փողոցների ու մայթերի հարցում խնդիրը կարգավորելու ցանկություն չկա ընդամենը, թե չէ հնարավորություն՝ որքան ուզես: Թե ումի՞ց են ավել ու պակաս, ճարտարապետի հնչեցրած հարցը պատասխան ունենալու դեպքում առավել հետաքրքիր կլիներ: Այլ քաղաքներին մի կողմ թողնելով՝ պետք է ընդամենը ընդգծել՝ Գյումրին նորմալ մայթեր չունի, եղածներն էլ առեւտրականների ու խանութպանների սեփականությունն են վաղուց: Մասամբ փաստաթղթավորված, մասամբ՝ դե յուրե: Քաղաքապետարանն ամեն ինչ տեսնում, ամեն ինչ լսում է: Մայթերն էլ առեւտրականներից չի ազատագրում, որ անեծքի բաժին չդառնա:

Բայց Շիրազի հարցում խոստանում են ուշադիր լինել: Տարածքից շինաշխատանքների ժամանակ հողի հաստ շերտի տակից հայտնաբերված եւ մեքենաներով տեղափոխված գրանիտե սալիկներն այստեղ չեն օգտագործվի: Հենրիկ Գասպարյանն ասաց՝ այլ փողոցներում դրանք կշարեն: Բայց այնպես էլ չէ, որ Շիրազը կարմիր ասֆալտ կունենա, ինչպես որ նախապես էր հայտարարվել: Կարմիր ասֆալտ քաղաքապետարանը չի գտել, եթե լիներ էլ պահել, շահագործելն էր դժվար: Դրա համար էլ փողոցը կասֆալտապատվի, խաչմերուկներում էլ սալիկներ կշարվեն: Տարածքում նաեւ լուսավորություն կապահովվի, կդրվեն նստարաններ: Ներկա պահին մայթերն ու կոմունիկացիոն համակարգերն են կառուցվում:

700 մետր երկարություն ունեցող փողոցը նախատեսվում է շահագործել հունիսի վերջին:

Տպել
3868 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց